Jump to content

Արշակ Պենկլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արշակ Պենկլյան
Ծնվել է1867[1]
ԾննդավայրԿոստանդնուպոլիս[1]
Մահացել էապրիլի 10, 1923(1923-04-10)[1]
Մահվան վայրԿոստանդնուպոլիս[1]
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն
Ազգությունհայ
Մասնագիտությունթատերական գործիչ, դերասան և ռեժիսոր

Արշակ Խաչատուրի Պենկլյան (Պենլյան, իսկական ազգանունն անհայտ է, 1867[1], Կոստանդնուպոլիս[1] - ապրիլի 10, 1923(1923-04-10)[1], Կոստանդնուպոլիս[1]), հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմ է բարձրացել 1882 թվականին, Կ․ Պոլսում, վայելել է Ս․ Պենկյանի հովանավորությունը և կրել նրա ազգանունը։ 1890-ական թվականներին աշխատել է Բուլղարիայում, Ռումինիայում՝ ներկայացնելով թուրքական ժողովրդական թատերախաղեր։ Եղել է Վառնայի «Վեսելո» թատերախմբի ղեկավարներից, կատարել դրամատիկական դերեր։ 1908 թվականի սահմանադրությունից հետո խաղացել է Կ․ Պոլսում, հիմնականում թուրքական և թուրքերենի թարգմանված օպերետներում՝ «Փեմփե գըզ», Ֆ․ Հերվեի «Մադմուազել Նիտուշ» և այլն։

Խաղացանկում մեծ տեղ են գրավել Տ․ Չուխաճյանի «Արիֆ», «Քյոսե Քեհյա», Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Չարշըլը Արթին աղա» (թարգմանությունը Արշակ Ուզումճյանի) օպերետները։ Պենկլյանի ռեժիսորական և դերասանական (Հոր-հոր աղա) վարպետության գլուխգործոցը «Լեբլեբիջի Հոր-հոր աղա»-ն է։ Իր ղեկավարած խմբերով հանդես է եկել Թուրքիայում, Բուլղարիայում, Եգիպտոսում, Հունաստանում, ինչպես և Լոնդոնում, Փարիզում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան, հատոր 9 (հայ.) — հատոր 9. — էջ 231—232.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 231