Արմին Մայվես
Արմին Մայվես | |
---|---|
Պատկեր | |
Մականուն | «Մարդակերը Ռոտենբուրգից» |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 1, 1961 (63 տարեկան) |
Ծննդավայր | Էսսեն, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ազգություն | Գերմանացի |
Պատիժ | ցմահ ազատազրկում |
Սպանություն | |
Զոհերի թիվ | 1 |
Սպանության շրջան | մարտի 9, 2001 |
Սպանության հիմնական տարածք | Ռոտենբուրգ |
Ձերբակալության ամսաթիվ | դեկտեմբեր, 2002 |
Արմին Մայվես (գերմ.՝ Armin Meiwes, դեկտեմբերի 1, 1961[1], Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի մարդասպան և Մարդակերություն|մարդակեր, միջազգային ճանաչում է ստացել 2001 թվականին Բեռլինի ծրագրավորող Յուրգեն Բրանդեսին իր կամավոր համաձայնությամբ սպանելուց և ուտելուց հետո։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 1-ին Էսսենում (Արևմտյան Գերմանիա)։
Արմինի ծնողները ամուսնալուծվել են, երբ տղան եղել է 8 տարեկան։ Հայրը հեռացել է տնից, որոշ ժամանակ անց նրա մոտ են տեղափոխվել Մայվեսի խորթ եղբայրները։ Տղան ապրել է բռնապետ մոր հետ, որը նրան ստիպել է զբաղվել տան կեղտոտ գործերով։ Նրա մահից հետո մեկուսի ապրել է Կասսելի մոտ գտնվող Ռոտենբուրգ նա Ֆուլդում՝ 30-սենյականոց կալվածքում։
Հանցագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականին Մայվեսը համացանցում տարածել է հայտարարություն այն մարդու որոնման մասին, որը կհամաձայնվեր, որ իրեն ուտեին։ Հայտարարությանը արձագանքել է Յուրգեն Բրանդեսը։ Բեռլինի բնակիչ Բրանդեսը աշխատել է Siemens AG ընկերությունում՝ որպես ծրագրավորող։ Ծանոթների շրջանում նա եղել է հայտնի իր մազոխիստական ցանկություններով։
Ինչպես հետևում է տեսագրության մեջ, որը վարել են նրա սեռական զուգընկերները, Մայվեսը հերթական հարաբերությունից հետո կտրել է զոհ սեռական անդամը։ Այն բանից հետո, երբ Բրանդեսը ընդունել է ալկոհոլի և ցավազրկողների մեծ չափաքանակ, Մայվեսը սպանել նրան։ Զուգընկերոջ միսը նա պահել է սառցախցում և մի քանի ամիս սնվել դրանով։
Դատավարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայվեսը ձերբակալվել է 2002 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ Ինսբրուկի քոլեջի ուսանողը զանգահարել է ոստիկանություն՝ տեսնելով զոհերի համար նոր գովազդ և սպանության մանրամասները համացանցում։ Գեյ-զրուցարանում խնդրանքին արձագանքել է 400 մարդ։ Քննիչները խուզարկել են նրա տունը և հայտնաբերել մարմնի մասեր և սպանության տեսագրությունը։
2004 թվականի հունվարի 30-ին Մայվեսը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 8,5 տարվա ազատազրկման։ Դա գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը և հանգեցրել է Մայվեսի շուրջ բանավեճի, քանի որ մեծամասնությունը հաշվի է առել, որ Յուրգեն Բրանդեսը կամավոր և գիտակցաբար է մասնակցել այդ ամենին։
Մայվեսը խոստովանել է իր արարքը և ափսոսանք հայտնել իր գործողությունների համար։ Նա հավելել է, որ ցանկացել է գիրք գրել իր կյանքի մասին՝ նպատակ ունենալով հետ պահել նրանց, ովքեր ցանկանում են գնալ իր հետքերով։ «Նրանք պետք է գնան բուժման, հակառակ դեպքում դա կսրվի, ինչպես դա եղավ ինձ հետ»․ ասել է Մայվեսը։ Նա կարծել է, որ Գերմանիայում ապրում է ավելի քան 800 մարդակեր։
2005 թվականի ապրիլին գերմանական դատարանը կրկին քննել է դատական գործը այն բանից հետո, երբ դատախազը բողոքարկել է դատավճիռը։ Նրանք կարծել են, որ նա պետք է դատապարտվեր դիտավորյալ սպանության համար։ Ի թիվս այլոց, քննարկվել է այն հարցը, թե արդյոք Բրանդեսը համաձայնել է իր սպանությանը և արդյոք նա իրավաբանորեն կարողացել է դա անել, հաշվի առնելով նրա ակնհայտ հոգեկան խնդիրները, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումը։
Կրկին դատավարության այլ տեսակետները հանգեցրել են այն եզրակացության, որ Մայվեսը կատարել է սպանությունը, որպեսզի հագեցնի իր սեփական ցանկությունները (մասնավորապես, սեռական), այլ ոչ թե այն պատճառով, որ նրան դա առաջարկվել է։ Մայվեսը բազմիցս մերժել է դա ցուցմունք տալու ընթացքում։ Կրկնակի դատաքննության ընթացքում հոգեբանը հայտարարել է, որ Մայվեսը կարող է մինչև հիմա ապրել «երիտասարդների մարմինը խժռելու» ցանկությամբ։ 2006 թվականի մայիսի 10-ին Ֆրանկֆուրտի դատարանը Մայվեսին դատապարտել է սպանության մեղադրանքով և նրան դատապարտել ցմահ ազատազրկման։
Ինչպես հետաքննության ժամանակ պատմել է Մայվեսը, մանուկ հասակում նրա վրա մեծ տպավորություն է թողել Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը[2]։ Հեքիաթի սյուժեի համաձայն՝ վհուկը փորձել է ուտել Հենզելին և նրա քրոջը[3]։
Բանտարկության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանտում պատիժը կրելով՝ Արմին Մայվեսը դարձել է բուսակեր և այնտեղ գլխավորել է «Կանաչների կուսակցության» տեղական բաժանմունքը[4]։
Զանգվածային մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արմին Մայվեսի պատմության հիման վրա նկարահանվել է «Մարդակերը Ռոտենբուրգից» (2006) ֆիլմը։ Մոլագարի դերը կատարել է Թոմաս Կրեչմանը։
- Պատմությունը ներկայացվել է «IT ամբոխը» սերիալի 2-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայում։ Սյուժեի համաձայն, մարդակերները շփոթում են «պատրաստել ձեզ հետ» և «պատրաստել ձեզ» բառերը, և Մոսը շփոթում է մարդակերին այն մարդու հեգտ, որը համաձայն էր սովորեցնել նրան գերմանական խոհանոցի գաղտնիքները։
- 2004 թվականի շվեդական Bloodbath խմբի Nightmares Made Flesh ալբոմում ներառել է Eaten կոմպոզիցիան՝ ոգեշնչված այդ իրադարձություններով[5]։
- Ամերիկյան Macabre խմբի 2003 թվականի Murder Metal ալբոմում ներառված է The Wustenfeld Man Eater կոմպոզիցիան, որը ոգեշնչված է այդ իրադարձություններով։
- Գերմանական Rammstein խմբի 2004 թվականի Reise, Reise ալբոմում ներառված է Mein Teil կոմպոզիցիան, որը ոգեշնչված է այդ իրադարձություններով։
- Արմինե Մայվեսի մասին պատմությունը հիշատակվում է «Մարդակեր» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի 7-րդ սերիայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Die Welt: Interview mit dem Kannibalen von Rotenburg(գերմ.)
- ↑ «Гензель и Гретель. Братья Гримм». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ «Голубой людоед стал зелёным — Газета. Ru». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 31-ին.
- ↑ Mein Teil official making ՅուԹյուբում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Beier, Klaus M. Sexueller Kannibalismus – Sexualwissenschaftliche Analyse der Anthropophagie. — München: Elsevier, Urban & Fischer, 2007. — ISBN 3-437-23930-9
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|