Արմին Մայվես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արմին Մայվես
Պատկեր
Մականուն«Մարդակերը Ռոտենբուրգից»
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 1, 1961(1961-12-01) (60 տարեկան)
ԾննդավայրԷսսեն, Գերմանիայի ֆեդերատիվ հանրապետություն
ՔաղաքացիությունFlag of Germany.svg Գերմանիա
ԱզգությունԳերմանացի
Պատիժցմահ ազատազրկում
Սպանություն
Զոհերի թիվ1
Սպանության շրջանմարտի 9, 2001
Սպանության հիմնական տարածքՌոտենբուրգ
Ձերբակալության ամսաթիվդեկտեմբեր, 2002

Արմին Մայվես (գերմ.՝ Armin Meiwes, դեկտեմբերի 1, 1961(1961-12-01)[1], Էսսեն, Դյուսելդորֆ, Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի մարդասպան և Մարդակերություն|մարդակեր, միջազգային ճանաչում է ստացել 2001 թվականին Բեռլինի ծրագրավորող Յուրգեն Բրանդեսին իր կամավոր համաձայնությամբ սպանելուց և ուտելուց հետո։ Դատապարտվել է ցմահ ազատազրկման։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1961 թվականի դեկտեմբերի 1-ին Էսսենում (Արևմտյան Գերմանիա

Արմինի ծնողները ամուսնալուծվել են, երբ տղան եղել է 8 տարեկան։ Հայրը հեռացել է տնից, որոշ ժամանակ անց նրա մոտ են տեղափոխվել Մայվեսի խորթ եղբայրները։ Տղան ապրել է բռնապետ մոր հետ, որը նրան ստիպել է զբաղվել տան կեղտոտ գործերով։ Նրա մահից հետո մեկուսի ապրել է Կասսելի մոտ գտնվող Ռոտենբուրգ նա Ֆուլդում՝ 30-սենյականոց կալվածքում։

Հանցագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Մայվեսը համացանցում տարածել է հայտարարություն այն մարդու որոնման մասին, որը կհամաձայնվեր, որ իրեն ուտեին։ Հայտարարությանը արձագանքել է Յուրգեն Բրանդեսը։ Բեռլինի բնակիչ Բրանդեսը աշխատել է Siemens AG ընկերությունում՝ որպես ծրագրավորող։ Ծանոթների շրջանում նա եղել է հայտնի իր մազոխիստական ցանկություններով։

Ինչպես հետևում է տեսագրության մեջ, որը վարել են նրա սեռական զուգընկերները, Մայվեսը հերթական հարաբերությունից հետո կտրել է զոհ սեռական անդամը։ Այն բանից հետո, երբ Բրանդեսը ընդունել է ալկոհոլի և ցավազրկողների մեծ չափաքանակ, Մայվեսը սպանել նրան։ Զուգընկերոջ միսը նա պահել է սառցախցում և մի քանի ամիս սնվել դրանով։

Դատավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մայվեսը ձերբակալվել է 2002 թվականի դեկտեմբերին այն բանից հետո, երբ Ինսբրուկի քոլեջի ուսանողը զանգահարել է ոստիկանություն՝ տեսնելով զոհերի համար նոր գովազդ և սպանության մանրամասները համացանցում։ Գեյ-զրուցարանում խնդրանքին արձագանքել է 400 մարդ։ Քննիչները խուզարկել են նրա տունը և հայտնաբերել մարմնի մասեր և սպանության տեսագրությունը։

2004 թվականի հունվարի 30-ին Մայվեսը մեղավոր է ճանաչվել սպանության մեջ և դատապարտվել 8,5 տարվա ազատազրկման։ Դա գրավել է ԶԼՄ-ների ուշադրությունը և հանգեցրել է Մայվեսի շուրջ բանավեճի, քանի որ մեծամասնությունը հաշվի է առել, որ Յուրգեն Բրանդեսը կամավոր և գիտակցաբար է մասնակցել այդ ամենին։

Մայվեսը խոստովանել է իր արարքը և ափսոսանք հայտնել իր գործողությունների համար։ Նա հավելել է, որ ցանկացել է գիրք գրել իր կյանքի մասին՝ նպատակ ունենալով հետ պահել նրանց, ովքեր ցանկանում են գնալ իր հետքերով։ «Նրանք պետք է գնան բուժման, հակառակ դեպքում դա կսրվի, ինչպես դա եղավ ինձ հետ»․ ասել է Մայվեսը։ Նա կարծել է, որ Գերմանիայում ապրում է ավելի քան 800 մարդակեր։

2005 թվականի ապրիլին գերմանական դատարանը կրկին քննել է դատական գործը այն բանից հետո, երբ դատախազը բողոքարկել է դատավճիռը։ Նրանք կարծել են, որ նա պետք է դատապարտվեր դիտավորյալ սպանության համար։ Ի թիվս այլոց, քննարկվել է այն հարցը, թե արդյոք Բրանդեսը համաձայնել է իր սպանությանը և արդյոք նա իրավաբանորեն կարողացել է դա անել, հաշվի առնելով նրա ակնհայտ հոգեկան խնդիրները, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումը։

Կրկին դատավարության այլ տեսակետները հանգեցրել են այն եզրակացության, որ Մայվեսը կատարել է սպանությունը, որպեսզի հագեցնի իր սեփական ցանկությունները (մասնավորապես, սեռական), այլ ոչ թե այն պատճառով, որ նրան դա առաջարկվել է։ Մայվեսը բազմիցս մերժել է դա ցուցմունք տալու ընթացքում։ Կրկնակի դատաքննության ընթացքում հոգեբանը հայտարարել է, որ Մայվեսը կարող է մինչև հիմա ապրել «երիտասարդների մարմինը խժռելու» ցանկությամբ։ 2006 թվականի մայիսի 10-ին Ֆրանկֆուրտի դատարանը Մայվեսին դատապարտել է սպանության մեղադրանքով և նրան դատապարտել ցմահ ազատազրկման։

Ինչպես հետաքննության ժամանակ պատմել է Մայվեսը, մանուկ հասակում նրա վրա մեծ տպավորություն է թողել Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» հեքիաթը[2]։ Հեքիաթի սյուժեի համաձայն՝ վհուկը փորձել է ուտել Հենզելին և նրա քրոջը[3]։

Բանտարկության մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանտում պատիժը կրելով՝ Արմին Մայվեսը դարձել է բուսակեր և այնտեղ գլխավորել է «Կանաչների կուսակցության» տեղական բաժանմունքը[4]։

Զանգվածային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արմին Մայվեսի պատմության հիման վրա նկարահանվել է «Մարդակերը Ռոտենբուրգից» (2006) ֆիլմը։ Մոլագարի դերը կատարել է Թոմաս Կրեչմանը։
  • Պատմությունը ներկայացվել է «IT ամբոխը» սերիալի 2-րդ եթերաշրջանի 3-րդ սերիայում։ Սյուժեի համաձայն, մարդակերները շփոթում են «պատրաստել ձեզ հետ» և «պատրաստել ձեզ» բառերը, և Մոսը շփոթում է մարդակերին այն մարդու հեգտ, որը համաձայն էր սովորեցնել նրան գերմանական խոհանոցի գաղտնիքները։
  • 2004 թվականի շվեդական Bloodbath խմբի Nightmares Made Flesh ալբոմում ներառել է Eaten կոմպոզիցիան՝ ոգեշնչված այդ իրադարձություններով[5]։
  • Ամերիկյան Macabre խմբի 2003 թվականի Murder Metal ալբոմում ներառված է The Wustenfeld Man Eater կոմպոզիցիան, որը ոգեշնչված է այդ իրադարձություններով։
  • Գերմանական Rammstein խմբի 2004 թվականի Reise, Reise ալբոմում ներառված է Mein Teil կոմպոզիցիան, որը ոգեշնչված է այդ իրադարձություններով։
  • Արմինե Մայվեսի մասին պատմությունը հիշատակվում է «Մարդակեր» հեռուստասերիալի երրորդ եթերաշրջանի 7-րդ սերիայում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Beier, Klaus M. Sexueller Kannibalismus – Sexualwissenschaftliche Analyse der Anthropophagie. — München: Elsevier, Urban & Fischer, 2007. — ISBN 3-437-23930-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]