Արմեն Գեորգիան
Արմեն Գեորգիան | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 9, 1904 Բաքու, Ռուսական կայսրություն |
Երկիր | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Մահացել է | մարտի 7, 1993 (88 տարեկան) Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Վագանկովյան գերեզմանատուն |
Մասնագիտություն | երաժշտության ուսուցիչ |
Գործիքներ | թավջութակ |
Կրթություն | Մոսկվայի կոնսերվատորիա |
Պարգևներ |
Արմեն Հակոբի Գեորգիան (ռուս.՝ Армен Яковлевич Георгиан, նոյեմբերի 9, 1904, Բաքու, Ռուսական կայսրություն - մարտի 7, 1993, Մոսկվա, Ռուսաստան), հայ թավջութակահար, մանկավարժ։ ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1967), «Պատվո նշանի» շքանշանակիր (1945), Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության (1963)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արմեն Գեորգիանը ծնվել է 1904 թվականին, Բաքվում։ 1916 թվականին նրա ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։
1926 թվականին ավարտել է Մոսկվայի պետական կոնսերվատորիան (Անատոլի Բրանդուկովի դասարան)։ 1927-1957 թվականինեղել է Ռուսաստանի համամիութենական ռադիոյի եռյակի, 1968-1972 թվականներին՝ Կոմիտասի անվան քառյակի թավջութակահար[1]։ 1927 թվականից դասավանդել է Մոսկվայի Գնեսինների անվան երաժշտական ուսումնարանում, 1944 թվականից՝ Երաժշտամանկավարժական ինստիտուտում (պրոֆեսոր՝ 1960 թվականից)[2]։
Արմեն Գեորգիանը հյուրախաղերով հանդես է եկել մի շարք երկրներում։
Դուստրը՝ Կարինե Գեորգիանը (1944, Մոսկվա), թավջութակահարուհի է։ Կինը՝ Գալինա Պետրովնա Սախարովան (1914-1999), եղել է երաժիշտ, ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ։ Ավարտել է Գնեսինների երաժշտական քոլեջը, եղել է Համամիութենական ռադիոյի մենակատար, կատարել է առաջատար օպերային մասեր և ռուսական ռոմանսներ։
Արմեն Գեորգիանը մահացել է 1993 թվականի մարտի 7-ին։ Հուղարկավորվել է Վագանկովյան գերեզմանատունը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
- Նոյեմբերի 9 ծնունդներ
- 1904 ծնունդներ
- Բաքու քաղաքում ծնվածներ
- Մարտի 7 մահեր
- 1993 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Վագանկովյան գերեզմանատանը թաղվածներ
- Մոսկվայի կոնսերվատորիայի շրջանավարտներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Հայ թավջութակահարներ
- Մանկավարժներ այբբենական կարգով
- ԽՄԿԿ անդամներ
- Հայ մանկավարժներ
- Հայ երաժիշտներ