Արկադի Վոլոժ
Արկադի Վոլոժ | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 11, 1964[1] (60 տարեկան) |
Ծննդավայր | Ատիրաու, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ռուսաստան և Մալթա |
Կրթություն | Ռուսաստանի Գուբկինի անվան նավթագազային համալսարան |
Մասնագիտություն | ձեռնարկատեր, համակարգչային գիտնական և մաթեմատիկոս |
Աշխատավայր | Մոսկվայի Ֆիզիկատեխնիկական Ինստիտուտ |
Ծնողներ | հայր՝ Yuriy Volozh? |
Զբաղեցրած պաշտոններ | Գլխավոր տնօրեն |
Կայք | volozh.com |
Arkady Volozh Վիքիպահեստում |
Արկադի Յուրիևիչ Վոլոժ (ծնվ.` փետրվարի 11, 1964 թվականի Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գուրև քաղաքում, ԽՍՀՄ), Յանդեքս[3][4] ընկերության համահիմնադիր և գործադիր տնօրեն։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արկադի Յուրիևիչ Վոլոժը ծնվել է 1964 թվականի փետրվարի 11-ին Ղազախական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գուրև քաղաքում, ԽՍՀՄ) Գուրև քաղաքում, ԽՍՀՄ (այժմ` Ատիրաու)։ Նրա հայրը` Յուրի Աբրամովիչ Վոլոժը, (ծնվ.` 1938 թվականին), երկրաբան էր, Կասպից ծովի տարածաշրջանի նավթային բնագավառի մասնագետ էր և Կաշագան տարածաշրջանի հայտնաբերողներից մեկը, Ալմա-Աթայում եղել է «Կազգեոֆիզտրեստ» կուսակցության ղեկավար, արդյունքում դարձել է երկրաբանական և հանքային գիտությունների դոկտոր և Ռուսական գիտությունների ակադեմիայի երկրաբանական ակադեմիայի ավագ գիտաշխատող է[5]։ Մայրը` Սոֆյա Լվովնա Վոլոժը, Գուրևի երաժշտական քոլեջի[6] ուսուցչուհի է։
Նա Ալմա-Աթայի ֆիզիկա-մաթեմաթիկական դպրոցի շրջանավարտ է։ 1986 թվականին նա ավարտել է Ի. Մ. Գուբկինի անվան նավթի և գազի ինստիտուտը` «կիրառական մաթեմատիկա» մասնագիտությամբ։ ԽՍՀՄ[7] գիտությունների ակադեմիայի խնդիրների վերահսկողության ինստիտուտում զբաղվել է մեծ քանակությամբ տվյալների վերամշակման ոլորտի հետազոտությամբ։
1989 թվականին հիմնադրել է Comptek ընկերությունը, մինչև 2000 թվականը եղել է ընկերության գլխավոր գործադիր տնօրենը։ Այդ նույն թվականին նա բացեց «Արկադիա» ընկերությունը, Արկադի Բորկովսկիի հետ միասին թողարկեցին արտադրանք, որը դասակարգվում էր իր` մոտ 10ՄԲ ծավալ տարողությամբ, որն օգտագործվել է արտոնագրված ինստիտուտներում և կազմակերպություններում։
1998 թվականին Արկադին, որպես ռուսական վավերագրական ասոցիացիայի (RANS.RU) անլար մուտքի ցանցերի հանձնաժողովի նախագահ, մասնակցել է անլար մուտքի օպերատորների հաճախականությունների հսկողության գործընթացին։ 1999 թվականին նա մեկն էր այն մարդկանցից, ովքեր ազդել էին Ռուսաստանում IP հեռախոսների օրինականացման ճակատագրի վրա։
1997 թվականին Վոլոժն առաջին քայլն արեց Յանդեքս ընկերության ստեղծման համար, 10 հազար դոլարով, կոշտ սկավառակներով 3 սերվերների համար, որոնք ունեին 1 ԳԲ հզորություն, և որտեղ ինդեքսավորված էր Ռունետի ամբողջ պարունակությունը։ Այս ներդրումների արդյունքում 1999 թվականին Յանդեքսը ներթափանցում է ինտերնետի ռուսախոս սեգմենտի յոթ ամենահայտնի կայքեր։
2000 թվականից նա դարձավ Յանդեքսի գլխավոր տնօրենը։ 2007 թվականից նա Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի (ՄՖՏԻ)[8] նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ֆակուլտետի «Տվյալների վերլուծություն» բաժնի ղեկավար է։
«Կոմերսանտ» թերթի` 2010 թվականի լավագույն մենեջերների վարկանիշում «Մեդիաբիզնես»[9] անվանակարգում զբաղեցրեց առաջին տեղը։
2012 թվականի դեկտեմբերին Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր Ռուսաստանի տնտեսության արդիականացման և նորարարական զարգացման խորհրդի նիստում Արկադի Վոլոժը դիմել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին իշխանությունների կողմից տեղեկատվությունների տրամադրման ձևերի ստանդարտացման և դրա ավելի մեծ թափանցիկության վերաբերյալ, որոնք պետք է ավտոմատ ձևով[10] բարելավեին Յանդեքս որոնիչի կողմից ձեռք բերված տեղեկությունները։
2013 թվականի մարտին նա ընդգրկվել է «Forbes» ամսագրի կողմից ամեն տարի կազմվող միլիարդատերերի վարկանիշում, նրա սեփական կարողությունը գնահատվել է 1,15 մլրդ դոլար[11]։ Նույն ամսվա ընթացքում Յանդեքսի բաժնետոմսերի երկրորդային տեղաբաշխման արդյունքում ֆոնդային բորսայում 117 մլրդ դոլարով[12] վաճառել է 5,14 մլն բաժնետոմս։
2014 թվականի սեպտեմբերի 1-ից Վոլոժը Յանդեքսի գործադիր տնօրենի պաշտոնը հանձնեց Ալեքսանդր Շուլգինին և զբաղեցրեց Յանդեքս[13] ընկերությունների խմբի ղեկավարի պաշտոնը։
2016 թվականին[14] ծնողների և երեխաների հետ ստացել է Մալթայի երկրորդ քաղաքացիություն, որի համար ըստ երկարատև ներդրումների[15] ծրագրի անհրաժեշտ էր վճարել առնվազն 880 հազար եվրո։
Կարողության գնահատում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆորբս ամսագիրը 2018 թվականի հունիսին Վոլոժի կարողությունը գնահատել է 1,5 մլրդ դոլար (Ռուսաստանում 65-րդ տեղը)[16]։
Ֆորբս ամսագրի կողմից նախորդ կարողության գնահատումը.
Ցուցանիշ | 2011 | 2012 | 2013 | 2014 | 2015 | 2016 | 2017 | 2018 |
Կարողություն (մլրդ դոլար) | 0,9 | 0,95 | 1,15 | 1,7 | 0,8 | 0,7 | 1,1 | 1,5 |
Տեղը (Ռուսաստանում) | 114 | 97 | 94 | 60 | 114 | 118 | 85 | 65 |
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երեք երեխա[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դավոս 2014 մասնակիցների ցանկ
- ↑ https://tass.ru/ekonomika/4580378
- ↑ «Yandex management team» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ «Хозяева виртуальной реальности». Ֆորբս (ռուսերեն). forbes.ru. 2011 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- ↑ Казахстанцы в российской элите
- ↑ Дорофеев, Владислав, 2013, էջ 42
- ↑ «История компании Яндекс. Как создавался интернет гигант». ComputerBild (ռուսերեն). computerbild.ru. 2012 թ․ մայիսի 17. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 9-ին.
- ↑ «Кафедра «Анализ данных» ФИВТ МФТИ». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «Рейтинг высших руководителей-2010». Газета «Коммерсантъ» № 176 (4476). 23.09.2010. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ ««Яндекс» просит у государства открытости данных». Известия (ռուսերեն). izvestia.ru. 28 декабря 2012 г. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 6-ին.
- ↑ Редакция Forbes (2013 թ․ մարտի 5). «11 новичков из России в рейтинге миллиардеров Forbes | Миллиардеры | Forbes.ru» (ռուսերեն). www.forbes.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Игорь Королев (2013 թ․ մարտի 14). «Аркадий Волож заработал на продаже акций «Яндекса» $117 млн». CNews (ռուսերեն). cnews.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ Игорь Новиков (2014 թ․ օգոստոսի 25). «В «Яндексе» сменится гендиректор». Компьютерра. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Pubblikata b’Awtorità - Published by Authority (2017 թ․ դեկտեմբերի 22). «PERSUNI NATURALIZZATI/REĠISTRATI BĦALA ĊITTADINI TA' MALTA - PERSONS NATURALISED/REGISTERED AS CITIZENS OF MALTA» (PDF). Gazzetta tal-Gvern ta’ Malta - The Malta Government Gazette. Ippubblikat mid-Dipartiment tal-Informazzjoni (doi.gov.mt) — Valletta — Published by the Department of Information (doi.gov.mt) — Valletta. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 4-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ Основатель «Яндекса» Аркадий Волож купил гражданство Мальты Meduza, 09.01.2018
- ↑ «Волож Аркадий Юрьевич | Forbes.ru» (ամերիկյան անգլերեն). www.forbes.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 9-ին.
- ↑ Артем Загороднов (2009 թ․ օգոստոսի 7). «Аркадий Волож: широкий взгляд на интернет». Российская газета (ռուսերեն). rg.ru. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соколов-Митрич Д. В. Яндекс.Книга. — М.: Манн, Иванов и Фербер, 2014. — 368 с. — (Реальные истории). — 10 000 экз. — ISBN 978-5-00057-092-0
- Владислав Дорофеев Яндекс Воложа: История создания компании мечты. — М.: Альпина Паблишер, 2013. — 358 с. — ISBN 978-5-9614-4514-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Константин Чернозатонский (22 апреля 2006 г.). «Такая порода». Большой город (ռուսերեն). bg.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 8-ին.
- Николай Гришин (8 марта 2010 г.). «Мы интроверты: сидим себе, стучим по клавишам"». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- Александр Малахов (7 октября 2011 г.). «"Мы в России всегда были избалованы конкуренцией поисковиков"». Коммерсантъ (ռուսերեն). kommersant.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 5-ին.
- Аркадий Волож на ФРИ
- Биографическая справка и ответы на вопросы посетителей Sostav.ru
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Վոլոժ» հոդվածին։ |
|