Արծաթե բազկաթոռ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արծաթե բազկաթոռ
The Silver Chair
ՀեղինակՔ․ Ս․ Լյուիս
Տեսակվեպ
Ժանրֆանտաստիկա
ԹեմաՆարնիա
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Կերպար(ներ)Էուսթեյս Սքրաբ, Ջիլլ Փոլ, Կասպիան արքայազն, Ռիլիան, Ասլան, Փուդդլեգլում և Կանաչ թագուհի
Նկարագրում էNarnia universe?
ՇարքՆարնիայի ժամանակագրություններ
ՆախորդԼուսաբացի նվաճողը կամ ծովագնացություն դեպ աշխարհի ծայրը
ՀաջորդՁին և նրա տղան և Վերջին ճակատամարտ
ԵրկիրՄեծ Բրիտանիա
ՀրատարակիչGeoffrey Bles
Հրատարակված է1953
Հրատարակման տարեթիվ1953, սեպտեմբերի 7
Թվային տարբերակfadedpage.com/showbook.php?pid=201410B0

«Արծաթե բազկաթոռ» (անգլ.՝ The Silver Chair), Քլայվ Սթեյփլս Լյուիսի ֆանտաստիկ վեպը՝ գրված 1953 թվականին։ «Նարնիայի տարեգիրքը» շարքի չորրորդ գիրքն է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս անգամ Պևեսների ընտանիքից ոչ ոքի չենք հանդիպում․ Փիթերը, Սյուզենը, Էդմունդը և Լյուսին արդեն մեծացել են։ Գրքի գլխավոր հերոսն է Յուստես Վրեդը, ինչպես նաև նրա համադասարանցի Զիլ Փոուլը։ Դասընկերուհիները վիրավորում են Ջիլին․ այդ պատճառով նա լաց է լինում դրսում․ այստեղ նրա մոտ է գալիս Յուստեսը, փորձում հանգստացնել նրան՝ պատմելով նախորդ տարում Նարնիայում իր արկածների մասին։ Լսելով, թե ինչ են պատմում համադասարանցիները, աշակերտները ցանկանում են փախչել դպրոցից, սակայն դուռը բացելով հայտնվում են ոչ թե դպրոցի բակում, այլ իրենց համար միանգամայն անծանոթ մի աշխարհում։ Այստեղ հանկարծ Ջիլը մի մեծ փոսի մոտ է հայտնվում և անզգուշորեն այդտեղ գցում Յուստեսին, բայց այդ պահին հայտնվում է Լևը և հրում նրան։ Յուստեսը չի ընկնում, այլ փորձում է ճանապարհը գտնել։ Ապա Ջիլը հանդիպում է Ասլանին, ով նրան իր առաքելության մասին է պատմում, ինչի համար էլ եկել է Անգլիայից․ պետք է վերադարձնել նիրնյան արքայազնին, ում փնտրում է հայրը՝ Կասպիան 10-րդ թագավորը։ Ասլանը սովորեցնում է նշանները, որ երեխաները պիտի հիշեին։ Ապա Ջիլին ու Յուստեսին իր շնչառության ուժով ուղարկում է Նարնիա։

Նարնիացիները երեխաներին պատմում են արքայազն Ռիլիանի մասին, որը գնացել է փնտրելու կանաչ հրեշին՝ իր մորը՝ Աստղերի աղջկան սպանողին։ Սպանության վայրում Ռիլիանը հանդիպել էր մի գեղեցիկ կնոջ կանաջ զգեստով, որից հետո այլևս տուն չվերադարձավ։ Արքայազնին գտնել փորձում էին լավագույն նարնիացիները, բայց նրանցից ոչ ոք չվերադարձավ, ուստի արքայազնի որոնումներն արգելվեցին թագավորի կողմից։ Որպեսզի կատարեն Ասլանի հանձնարարությունը, երեխաները ստիպված են լինում դիմել խոսող բուերի օգնությանը, որոնք նրանց ծանոթացնում են մելախոնլիկ ու էքսցենտրիկ մի արարածի՝ Խմուրի հետ։ Նա կարող էր ճանապարհը ցույց տալ։ Ճանապարհորդները սկսում են գնալ Ասլանի ցույց տված ճանապարհով։ Հանկարծ պարզվում է, որ Ջիլն այնքան էլ լավ չի հիշում ճանապարհը, ինչի պատճառով էլ հերոսները տհաճ իրավիճակում են հայտնվում․ նրանք հայտնվում են հնագույն հսկաների քաղաքի մոտ՝ գտնելու այն, ինչի մասին պատմել էր, և հայտնվում են մարդակերների շրջանում։ Այս վտանգից էլ փրկվելով՝ նրանք հանդիպում են գաճաճների բանակի՝ նվիրված իրենց թագուհին։ Այստեղ նրանք շուտով ստորերկրկյա ծով են գտնում, հայտնվում Անդրերկրային թագավորությունում՝ մի քաղաքում, որտեղ, ինչպես պարզվեց, գտնվում էր կորած արքայազնը։ Նա բացարձակ չէր հիշում Նարնիան, մտածում էր, որ ամբողջ կյանքն անցկացրել է ստորերկրյա աշխարհում՝ իր կանաչ հրեշի հետ։ Միայն օրական մեկ անգամ կարճ ժամանակով է նա հիշում իր անցյալ կյանքը։ Այդ պահին կանաչ շորերով կախարդը նրան տանում է Արծաթե բազկաթոռի մոտ՝ նրան ասելով, որ արքայազնը լուրջ հիվանդ է և այդ պահին սկսվում է կորցնում է հիշողությունը՝ վտանգավոր դառնալով շրջապատի համար։ Ի երջանկություն իրենց՝ հերոսներին հաջողվում է այս գործընթացի պահին արքայազնի կողքին լինել, և լսելով, թե ինչպես է նա իրենց խնդրում ազատել իրեն, քանդում են պարանները։ Հիմա արդեն երիտասարդը լիովին վերականգնում է հիշողությունը, և նա այժմ կարող է կռվել կախարդի հետ և վերադառնալ տուն։

Երեխաները, Խմուրը և Ռիլիանը հաղթում են կանաչ կախարդին՝ սկզբում բարոյապես, երբ նա փորձում է բոլորին խաբել, որ բացի Ստորերկրա աշխարհից ուրիշ երկիր չկա և չի կարող լինել, ապա նաև ֆիզիկապես, երբ նա վերածվում է մահացու միջատի։ Ճանապարհորդները ազատում են գաճաճների թագուհու աշխատողներին և երկար անդրերկրյա ճանապարհով վերադառնում են Նարնիա Սուրբ Ծնունդի տոնի ժամանակ։ Ծերացած Կասպիան 10-րդը դեռ որդուն չտեսած մահանում է, իսկ Ռիլիանը դառնում է թագավոր նրա փոխարեն։ Յուստեսն ու Ջիլը Ասլանի խորհրդով վերադառնում են դպրոց և այնտեղ նույնպես պայքարում իրենց հակառակորդների դեմ։

Կերպարները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Յուստես Վրեդ - տղա մեր աշխարհից, որ հայտնվում է Նարնիայում։
  • Ջիլ Փոուլ - աղջիկ մեր օրերից, ով Յուստեսի հետ սովորում է նույն դպրոցում
  • Կասպիան թագավոր - Նարնիայի թագավորը։
  • Արքայազն Ռիլլիան - Կասպիան թագավորը որդին, նրա միակ ժառանգորդը
  • Ասլան - Հսկա առյուծ
  • Խմուր - Յուատեսի ու Ջիլի օգնականներից
  • Կանաչ կախարդ - ստորերկրյա թագուհին

Էկրանավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

BBC հեռուստաալիքը արտադրեց «Արծաթե բազմաթոռ»-ի հիման վրա հեռուստասերիալ, որը հեռարձակվեց 1990 թվականի վերջում։ Այն Նարնիայի շարքից 4-րդ և վերջին գիրքն էր, որ էկրանավորվեց։

2013 թվականի հոկտեմբերի 1-ին C.S. Lewis ընկերությունը հայտարարեց, որ իրենք սկսել են համագործակցել Mark Gordon ընկերության հետ՝ ստեղծելու համար Նարնիայի շարքի գրքերի՝ Արծաթե բազկաթոռի հիման վրա հեռուստասերիալ։ Մարք Գորդոնը և Դուգլաս Գրեշմանը Վինսենթ Սիլբերի՝ C.S. Lewis Company-ի Լոս Անջելեսի մասնաճյուղի տնօրենի հետ պիտի հանդես գային որպես պրոդյուսերներ[1]։

Հետաքրքիր փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավստրալիական Silverchair ալտերնատիվ ռոք խմբի անունը այս գրքի անվանումից է վերցված[2][3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Fourth 'Chronicles Of Narnia' Movie In Works From Mark Gordon Co». Deadline.com. 2013 թ․ հոկտեմբերի 1. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 6-ին.
  2. Harmsworth, Andrei (2011 թ․ մայիսի 26). «Silverchair Announce Split Because 'Being in a Band Is No Fun Anymore'». Metro. Daily Mail. Associated Newspapers. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 12-ին.
  3. Sennett, Sean; Groth, Simon, eds. (2010). «Silverchair – No Complaints from the 'Chair». Off the Record: 25 Years of Music. Brisbane, QLD: University of Queensland Press. էջեր 223–224. ISBN 978-0-7022-3863-5.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]