Արիզոնայի դրոշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արիզոնա նահանգի դրոշը
Տեսակերկրի շրջանի դրոշ
Իրավասության տարածքԱրիզոնա
Նշան🏴󠁵󠁳󠁡󠁺󠁿
Հարաբերություն2:3
Ընդունված է27 փետրվարի 1917 թվական
Չարլզ Վ․ Հարիս
Գույներկապույտ, copper?, դեղին և կարմիր
Պատկերված էհնգաթև աստղ

Արիզոնայի դրոշը (անգլ.՝ Flag of Arizona), ամերիկյան Արիզոնա նահանգի խորհրդանիշերից մեկը։

Արիզոնա նահանգի դրոշը իրենից ներկայացնում է ուղղանկյուն վահանակ բաժանված երկու հավասար մասերի։ Վերևի հատվածը կազմված է կարմիր և ոսկեգույն 13 շողերից (Կոնկիստադորների և Իսպանիայի դրոշի գույները), ներկայացնելով Արիզոնայի 13 նախնական շրջանները (ներկայումս դրանք 15-ն են), ինչպես նաև խորհրդանշում է Արիզոնայի գեղատեսիլ մայրամուտը։ Դրոշի ներքևի հատվածը կապույտ գույնի է և խորհրդանշում է ազատություն։ Դրոշի կենտրոնում պատկերված է պղնձի գույն ունեցող աստղ, որը խորհրդանշում է Արիզոնայի պղնձաձուլային արտադրությունը։

1910 թվականին գնդապետ Արիզոնայի ազգային գվարդիայի ղեկավար Չարլզ Վ․ Հարիսը ստեղծել է դրոշ Արիզոնայի հրաձիգների խմբի համար, ովքեր ելույթ էին ունենում ազգային մրցույթների ժամանակ։ Մինչ այդ Արիզոնայի խումբը եղել է միակ խումբը, որը չուներ իր դրոշը։

Այդ դրոշը հաստատվել է որպես Արիզոնայի նահանգի պաշտոնական դրոշը 1917 թվականի փետրվարի 27-ին, նահանգի երրորդ հասարակական ժողովի ժամանակ։ Օրինագիծը ընդունվել է առանց կառավարիչ Թոմաս Քեմփբելի ստորագրության։ Անձամբ կառավարիչը պաշտոնապես հայտարարել է իր չեզոքության պատճառը այդ հարցում։

2001 թվականին Հյուսիսամերիկյան Վեկսիլոգիական ասոցացիայի կողմից անցկացված հարցման ժամանակ Արիզոնայի դրոշը անվանվել է «Մայրցամաքի 10 լավագույն դրոշներից մեկը»՝ զբաղեցնելով վեցերորդ հորիզոնականը 72 հյուսիսամերիկյան դրոշների շարքում։

Դրոշի կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձրության հարաբերությունը երկարությանը կազմում է 2:3։ Արևի շողերը վերևում բաժանված են տասներեք հավասար մասերի, որոնք սկսվում են կարմիր շողից՝ փոխարինվելով ոսկե շողով։ Դրոշի կենտրոնում, պղնձե գույն ունեցող աստղ է բարձրությամբ դրոշի բարձրության կեսը։ Կարմիր և կապույտ գույները ունեն նույն երանգը, որը օգտագործվում է ԱՄՆ-ի դրոշում։ Պղնձի և ոսկու գույների սահմանումը օրենքով չի ճշտվում։ Դրոշի առաջարկված չափսը չորսը վեցի վրա ֆուտն է, երկու ֆուտ բարձրությամբ։

Նմանատիպ դրոշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «The Arizona State Flag» (անգլերեն). Arizona State Library, Archives and Public Records Division, Arizona Secretary of State. 2010 թ․ հունվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.
  • «The Arizona State Flag» (անգլերեն). netstate.com. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 15-ին.