Արթո Չիֆթչյան
Արթո Չիֆթչյան | |
---|---|
Ծնվել է | 1949 Պլովդիվ, Բուլղարիա |
Մասնագիտություն | դաշնակահար |
Կրթություն | Երաժշտության պետական ակադեմիա |
Արթո Չիֆթչյան (1949, Պլովդիվ, Բուլղարիա), հայ դիրիժոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արթո Չիֆթչյանը ծնվել է 1949 թվականին Պլովդիվում (Բուլղարիա)։ 1970 թվականից սովորել է Սոֆիայի պետական երաժշտական ակադեմիայում (ղեկավար՝ Կ. Իլև)։
1972 թվականին Բուլղարիայի կամերային նվագախմբի հետ Գերմանիայում մասնակցել է Երիտասարդական միջազգային փառատոնի համերգներին, հաճախել Է Լայնսդորֆի ղեկավարած դիրիժորական վարպետության դասընթացներին։ Ավարտական համերգով հանդես է եկել Պլևենի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, արժանացել բարձր գնահատականի։
1978 թվականին Արթո Չիֆթչյանը՝ որպես հրավիրյալ դիրիժոր, Ռոուզի օպերային թատրոնում ղեկավարել է Ռ. Շտրաուսի «Չղջիկը» ներկայացումը, որով սկսվել է նրա դիրիժորական գործունեությունն այդ թատրոնում։ Ղեկավարել է նաև Ջ. Վերդիի «Տրավիատա», «Տրուբադուր», Օ. Նիկոլայիի «Վինձորի զվարճասեր կանայք» և այլ օպերաներ, Մ. Գոլեմինովի «Նեստինարկա» բալետը և այլ բեմադրություններ։
Արթո Չիֆթչյանը նաև Պլովդիվի Երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր-դիրիժորն է, որի հետ համերգներով շրջագայել է Անգլիայում, Գերմանիայում, Հունաստանում, Ռուսաստանում, Հայաստանում[1] և այլուր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Arto Tchiftchian conducts Ludwig van Beethoven - Egmont Overture, Op. 84». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունվարի 30-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 30-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |