Արենիս դե Մար (իսպ.՝ Arenys de Mar[2]), մունիցիպալիտետ Իսպանիայում։ Մտնում է Բարսելոնա պրովինցիայի մեջ՝ Կատալոնիա ինքնավար համայնքում։ Մունիցիպալիտետը գտնվում է Մերեսմե շրջանում։ Զբաղեցնում է 6,8 կմ² մակերես, իսկ բնակչությունը կազմում է 14688 մարդ (2010 թվականի մարդահամարի տվյալների համաձայն)[3]։
Արենիս դե Մարը երկար տարիներ համարվել է Բարսելոնայի հյուսիսային սահմանի միակ նավահանգիստը։ Այստեղ լողափերը լայն են և պատված են կոշտ ու չմշակված ավազով։
↑Alteraciones de los municipios en los Censos de Población desde 1842, Instituto Nacional de Estadística de España, Instituto Nacional de Estadística (España)[1]