Jump to content

Արենախոտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արենախոտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Մրտենածաղկավորներ (Myrtales)
Ընտանիք Արենախոտազգիներ (Lythraceae)
Տրիբա Lythreae
Ցեղ Արենախոտ (Lythrum)
L., 1753

Արենախոտ (լատին․՝ Lythrum), արենախոտազգիների ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 30, ՀՀ-ում՝ 4 տեսակ՝ արենախոտ մշտիկատերև (L. hissopifolia), արենախոտ կտավատատերև (L. linifolium), արենախոտ ճիպոտանման (L. virgatum), արենախոտ ուռատերև (L. salicaria

Ձևաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունը մերկ է կամ թույլ խավոտ, ճյուղավորվող, բարձրությունը՝ 50-100 սմ։ Տերևները նեղ նշտարաձև են, վերինները՝ հերթադիր, ստորինները՝ հակադիր։ Ծաղկաբույլը հուրան է, ծաղիկը՝ վարդածիրանագույև, ծիրանագույն։ Ծաղկում է հունիս-հուլիսին։ Պտուղը բազմասերմ, երկբուն տուփիկ է։ Դեղաբույս է. պարունակում է աղաղանյութեր։ Բույսի և արմատների պատրաստուկը ժողովրդական բժշկության մեջ օգտագործում են որպես հակաբորբոքային միջոց։ Մեղրատու և գեղազարդիչ է։

Տարածվածությունը Հայաստանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդիպում է Սյունիքի, Կոտայքի, Արարատի մարզերի ճահճոտ, գերխոնավ վայրերում, գետերի, լճերի ափերին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենախոտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արենախոտ» հոդվածին։