Jump to content

Արգո (նավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգո
Արգո նավը․ նկարիչ՝ Կոնստանիոս Վոլոնակիս
հունարեն՝ Ἀργώ
Ղեկավար՝ Յասոն
Անձնակազմի թիվը` մոտ 50
Անձնակազմ՝ Արգոնավորդներ
Կառուցող՝ Արգոս

Արգո (/ˈɑːrɡoʊ/; հունարեն՝ Ἀργώ), հունական դիցաբանության մեջ հայտնի նավ, որով Յասոնը և Արգոնավորդները նավարկել են Յոլքոսից դեպի Կողքիս՝ ոսկե գեղմը գտնելու։

Շատերը կարծում են, որ նավն անվանակոչվել է իր կառուցողի՝ Արգոսի պատվին։ Ցիցերոնը կարծում է, որ նավն անվանակոչվել է ի վատիվ Արգիվի։ Դիոդորոս Սիկիլիացին նշում է, որ որոշները կարծում են՝ անվանումն առաջացել է հին հունարեն «արագ» (Ἀργῶος) բառից[1][2][3][4][5]։

Արգոն կառուցել է նավաշինարար Արգոսը, իսկ նրա անձնակազմը պաշտպանված էր Հերա աստվածուհու կողմից։ Լեգենդի համար ամենալավ աղբյուրն է Ապոլլոնիոս Հռոդոսացու «Արգոնավտիկա» պոեմը։ Ըստ լեգենդի մի շարք աղբյուրների՝ Արգոն նախագծվել կամ կառուցվել է Աթենասի օգնությամբ։ Ըստ տարբեր աղբյուրերի՝ Արգոն ծովերով նավարկած առաջին նավն էր։ Հենց Աթենասն է սովորեցրել Տիփիսին առագաստներ ամրացնել կայմին, քանի որ նա էր նավավարը և պետք է ամբողջությամբ տիրապետեր նավին[6]։

Հաջող ճանապարհորդությունից հետո Արգոն Կորնթոսի պարանոցում նվիրվել է Պոսեյդոնին։ Այնուհետև այն տեղափոխվել է երկինք և վերածվել Արգո Նավիս համաստեղությանը[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Lemprière, John (1825). «A Classical Dictionary: Containing a Copious Account of All the Proper Names Mentioned in Ancient Authors».
  2. ), Diodorus (Siculus (1814). «The Historical Library of Diodorus the Sicilian: In Fifteen Books. To which are Added the Fragments of Diodorus, and Those Published by H. Valesius, I. Rhodomannus, and F. Ursinus». {{cite web}}: |last1= has numeric name (օգնություն)
  3. e.g. Robert Cooper Seaton (1912), Rhodius Apollonius: The Argonautica, p. 339
  4. Noah Webster (1832) A Dictionary of the English Language
  5. Argo. Charlton T. Lewis and Charles Short. A Latin Dictionary on Perseus Project.
  6. «The Argo». Jason and the Argonauts. Վերցված է 2016 թ․ ապրիլի 10-ին.
  7. Chambers, Ephraim, ed. (1728). "Argo". Cyclopædia, or an Universal Dictionary of Arts and Sciences (first ed.). James and John Knapton, et al. p. 132.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]