Արամայիս Ոսկանյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ոսկանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամայիս Ոսկանյան | |
---|---|
![]() Արցախի «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության» մեդալակիր, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալակիր | |
հունվարի 26, 1996 - հունվարի 9, 2016 (19 տարեկան) | |
Ծննդավայր | Գավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան |
Մահվան վայր | Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ |
Քաղաքացիություն | ![]() |
Պարգևներ |
Արամայիսի Յուրիկի Ոսկանյան (հունվարի 26, 1996, Գավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - հունվարի 9, 2016, Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ[1]), հայ զինծառայող, ԱՀ Նախագահի «Մարտական ծառայություն»[2] և ՀՀ Նախագահի «Արիության» մեդալակիր, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալակիր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամայիս Յուրիկի Ոսկանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում[3][4]։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամայիս Ոսկանյանը 2002-2011 թվականներին սովորել է Գավառի թիվ 9 հիմնական դպրոցում։
2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Գավառի ավագ դպրոցում։
2013 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ֆինանսների կառավարում» բաժին։
Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 14-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մարտունու զորամասերից մեկի նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում դիրքեր բարձրանալիս մշտապես բարձր պատասխանատվությամբ կատարելով իրեն վստահված մարտական առաջադրանքը՝ Արամայիսը հաճախ ասում էր․
![]() |
Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու[5] | ![]() |
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արամայիս Ոսկանյանը զոհվել է 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան՝ ժամը 21։30, երբ մարտական հերթապահություն էր իրականացնում և արգելված գոտում հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով՝ առաջ է գնում՝ դիտարկում կատարելու, ինչի արդյունքում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստանում[6][7]։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Պաշտպանության բանակի N զորամասի շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով[8][9][10]։
- ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արամայիս Ոսկանյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
- 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Գավառի թիվ 5 ավագ դպրոցում բացվել է հերոսի անվան զինվորական պատրաստության դասասենյակ[11][12][13]։ Դասասենյակի բացման արարողությանը հաջորդեցին Ոսկանյաննների բնակարան տանող ճանապարհի անվանակոչության և Արամայիս Ոսկանյանի բնակված տան պատին նրա հուշատախտակի բացման արարողությունները[14]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ապրելու բանաձև. Արամայիս Ոսկանյան 16.12.2017
- ↑ Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
- ↑ Այսօր կլրանար Հայոց Բանակի հերոս Արամայիս Ոսկանյանի 20-ամյակը (ֆոտո) Նյութի աղբյուրը` http://yn.am/?military&p=57827&l=am
- ↑ Քառորդ դարյա պատերազմի արցախյան մեր լեգենդները՝ Այսօր ՝Արամայիս Ոսկանյանը կդառնար 23 տարեկան(չաշխատող հղում)
- ↑ «Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»։ Արամայիս Ոսկանյան
- ↑ Արցախում զոհված Արամայիս Ոսկանյանին այսօր հուղարկավորեցին
- ↑ Ադրբեջանական գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի աճյունն ամփոփվեց հայրենի Գեղարքունիք գյուղում
- ↑ Շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
- ↑ Ա. Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
- ↑ «Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Գավառի Թիվ 5 հիմնական դպրոցում հիշեցին Արցախի պաշտպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
- ↑ Գավառի ավագ դպրոցում բացվեց Արամայիս Ոսկանյանի հուշատախտակը
- ↑ Մինչև ապրիլ չապրածներն էլ են հերոսներ
- ↑ «Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական աջակցությամբ Գավառի թիվ 5 հիմնական դպրոցում բացվեց Արամայիս Յուրիկի Ոսկանյանի անունը կրող նախնական զինվորական պատրաստության դասասենյակ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 25-ին.