Արամայիս Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամայիս Յուրիկի Ոսկանյան
Aramayis Voskanyan.jpg
Արցախի «Մարտական ծառայություն» և ՀՀ «Արիության» մեդալակիր, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալակիր
Ծնվել էհունվարի 26, 1996(1996-01-26)
ԾննդավայրԳավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան
Մահացել էհունվարի 9, 2016(2016-01-09) (19 տարեկանում)
Մահվան վայրՄարտունի, Մարտունու շրջան, Արցախ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրոնՀայ Առաքելական Եկեղեցի
ԾնողներՄայրը՝ Անուշ Հակոբյան, հայրը՝ Յուրիկ Ոսկանյան
Պարգևներ և
մրցանակներ
«Մարտական ծառայություն» մեդալ Արիության մեդալ և Հայաստանի երկրապահ

Արամայիսի Յուրիկի Ոսկանյան (հունվարի 26, 1996(1996-01-26), Գավառ, Գեղարքունիքի մարզ, Հայաստան - հունվարի 9, 2016(2016-01-09), Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ[1]), հայ զինծառայող, ԱՀ Նախագահի «Մարտական ծառայություն»[2] և ՀՀ Նախագահի «Արիության» մեդալակիր, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալակիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Յուրիկի Ոսկանյանը ծնվել է 1996 թվականի հունվարի 26-ին Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում[3][4]։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Ոսկանյանը 2002-2011 թվականներին սովորել է Գավառի թիվ 9 հիմնական դպրոցում։

2011-2013 թվականներին ուսումը շարունակել է Գավառի ավագ դպրոցում։

2013 թվականին ընդունվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի «Ֆինանսների կառավարում» բաժին։

Զինվորական ծառայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 14-ին զորակոչվել է բանակ՝ ծառայության անցնելով Մարտունու զորամասերից մեկի նռնականետային դասակում։ Ծառայության ընթացքում դիրքեր բարձրանալիս մշտապես բարձր պատասխանատվությամբ կատարելով իրեն վստահված մարտական առաջադրանքը՝ Արամայիսը հաճախ ասում էր․

Aquote1.png Թուրքերը լավ են զինված, նրանց տեխնիկան հզոր է, բայց մենք հոգով ենք հզոր, նրանք մեզ տեսնելիս մահու չափ վախենում են, մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու[5] Aquote2.png


Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամայիս Ոսկանյանը զոհվել է 2016 թվականի հունվարի 9-ի երեկոյան՝ ժամը 21։30, երբ մարտական հերթապահություն էր իրականացնում և արգելված գոտում հակառակորդի կողմից աշխուժություն նկատելով՝ առաջ է գնում՝ դիտարկում կատարելու, ինչի արդյունքում հակառակորդի կողմից մահացու վիրավորում է ստանում[6][7]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Արամայիս Ոսկանյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
  • 2016 թվականի սեպտեմբերի 9-ին Գավառի թիվ 5 ավագ դպրոցում բացվել է հերոսի անվան զինվորական պատրաստության դասասենյակ[11][12][13]։ Դասասենյակի բացման արարողությանը հաջորդեցին Ոսկանյաննների բնակարան տանող ճանապարհի անվանակոչության և Արամայիս Ոսկանյանի բնակված տան պատին նրա հուշատախտակի բացման արարողությունները[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ապրելու բանաձև. Արամայիս Ոսկանյան 16.12.2017
  2. Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  3. Այսօր կլրանար Հայոց Բանակի հերոս Արամայիս Ոսկանյանի 20-ամյակը (ֆոտո) Նյութի աղբյուրը` http://yn.am/?military&p=57827&l=am
  4. Քառորդ դարյա պատերազմի արցախյան մեր լեգենդները՝ Այսօր ՝Արամայիս Ոսկանյանը կդառնար 23 տարեկան
  5. «Մենք մի թիզ հող էլ չունենք թուրքերին տալու»: Արամայիս Ոսկանյան
  6. Արցախում զոհված Արամայիս Ոսկանյանին այսօր հուղարկավորեցին
  7. Ադրբեջանական գնդակից զոհված Արամայիս Ոսկանյանի աճյունն ամփոփվեց հայրենի Գեղարքունիք գյուղում
  8. Շարքային Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  9. Ա. Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  10. Արամայիս Ոսկանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով
  11. Գավառի Թիվ 5 հիմնական դպրոցում հիշեցին Արցախի պաշտպանության դիրքերում ազերի բաշիբոզուկի կրակոցից զոհված Արամայիս Ոսկանյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
  12. Գավառի ավագ դպրոցում բացվեց Արամայիս Ոսկանյանի հուշատախտակը
  13. Մինչև ապրիլ չապրածներն էլ են հերոսներ
  14. Գավառի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի անմիջական աջակցությամբ Գավառի թիվ 5 հիմնական դպրցում բացվեց Արամայիս Յուրիկի Ոսկանյանի անունը կրող նախնական զինվորական պատրաստության դասասենյակ

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]