Արագիլանմաններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արագիլանմաններ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Թռչուններ
Կարգ Արագիլանմաններ
Լատիներեն անվանում
Ciconiiformes



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում

ITIS 174770
NCBI 8920

Արագիլանմաններ կամ երկարաոտներ (Ciconiiformes (Bonaparte, 1854); հնացած անվանումը լատին․՝ Gressores), թռչունների կարգ, նախկինում ներառում էր 3 ընտանիք[1]։ Սակայն 2008 թվականին գիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ այս կարգի մեջ ընգրկված քաջահավերի (Threskiornithidae) ընտանիքը և տառեղների (Ardeidae) ընտանիքը, արագիլների (Ciconiidae) ընտանիքի հետ մոտ չեն[2]։ Ի պատասխան այդ բացահայտումների, Միջազգային Թռչնագիտական Ժողովը վերջերս վերադասակարգեց այդ ընտանիքի թռչուններին՝ ընդգրկելով նրանց հավալուսնանմանների (Pelecaniformes ) կարգի մեջ[3]։ Այդ փոփոխությունների հետևանքով, ըստ ժամանակակից դասակարգման, արագիլանմանների կարգը ընդգրկում է միայն մեկ ընտանիք՝ արագիլների (Ciconiidae) ընտանիքը[3]։

Արագիլանմանները երկար ոտքեր, երկար կտուց ու բարակ վիզ ունեցող թռչուններ են։ Նրանք դանդաղ քայլում են ցամաքի վրայով կամ ծանծաղուտներում և կերակուր են հայթայթում կտուցներով հողից կամ ջրից։ Բավականին տարբեր են լինում թե արտաքին տեսքով, և թե չափսերով։ Ձվադրում են ինչպես առանձին զույգով, այնպես էլ երամով։

Հայտնի է արագիլների 20 տեսակ[4]։ Համաձայն նախկին դասակարգման հաստատված էր միայն 19 տեսակ[5]։ Բայց 2014 թվականին, արագիլների ևս մի տեսակ ճանաչվեց՝ Աֆրիկյան սպիտակավիզ արագիլը (Ciconia microscelis), որը նախկինում համարվում էր Ասիական սպիտակագլուխ արագիլի (Ciconia episcopus) ենթատեսակ[6]։

Հայաստանի Հանրապետությունում հանդիպում են 2 տեսակ՝ սև արագիլ և սպիտակ արագիլ[7][8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ADW: Ciconiiformes: CLASSIFICATION». animaldiversity.org. Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  2. Yuri, Tamaki; Witt, Christopher C.; Steadman, David W.; Sheldon, Frederick H.; Moore, William S.; Miglia, Kathleen J.; Marks, Ben D.; Huddleston, Christopher J.; Harshman, John (2008 թ․ հունիսի 27). «A Phylogenomic Study of Birds Reveals Their Evolutionary History». Science (անգլերեն). 320 (5884): 1763–1768. doi:10.1126/science.1157704. ISSN 0036-8075. PMID 18583609.
  3. 3,0 3,1 «August 2018 | Clements Checklist» (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հունվարի 31-ին.
  4. «Storks (Ciconiidae)». www.hbw.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  5. «Ciconiidae - storks | Wildlife Journal Junior». nhpbs.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.
  6. «Ciconia microscelis (African Woollyneck)». oldredlist.iucnredlist.org. Վերցված է 2019 թ․ փետրվարի 2-ին.(չաշխատող հղում)
  7. Ադամյան Մարտին Ս․,, Քլեմ Դանիել Կրտսեր (2000). Հայաստանի թռչունները։ Դաշտային ուղեցույց. ԱՄՆ: Հայաստանի ամերիկյան համալսարան.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  8. Ադամյան, Մարտին Ս․ (1985). Հայաստանի Թռչունները. Երևան: Սովետական գրող.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլանմաններ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արագիլանմաններ» հոդվածին։