Արագ ընթերցում
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ ընթերցումը հատուկ վարժությունների միջոցով ձեռք բերվող՝ ինֆորմացիան (հիմնականում տեքստային) համեմատաբար արագ ընկալելու հմտություն է։
Արագ կարդալու հետ առնչվող գիտություններն են՝ հոգեբանությունը, լեզվաբանությունը։
Արագ ընթերցման տեխնիկան[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագ ընթերցման ունակությունը՝ ժամանակի ընթացքում ձեռք է բերվում ինչպես ուղղակի շատ կարդալու, այնպես ել կարդալու հատուկ տեխնիկայի միջոցով։ Ընթերցման արագությունը կախված է նաև տեքստի բնույթից. օրինակ, գիտական տեքստը հնարավոր չէ կարդալ նույնքան արագ, որքան գեղարվեստական ստեղծագործությունը։
Արագ կարդալու տեխնիկայի օրինակներ.
- Միանգամից (առանց աչքերը շարժելու)՝ տողի ավելի քան մեկ բառի ընկալում (կապված է տեսողական դաշտի ընդլայնման հետ)
- Տեսողական դաշտի ընդլայնում (վարժություններ, որոնք նպաստում են տեսողական դաշտի անկյան մեծացմանը)
- Ընթերցում առանց տեքստը ներքուստ արտասանելու (վերջինս բավականին ժամանակ է խլում, այնինչ կարդալու համար բավական է տեքստի տեսողական ընկալումը (առանց տեսածը ներքուստ կրկնելու)
- Մակերեսային ընթերցում (կապված է կոնսպեկտավորման հետ)
- Ֆոտոընթերցում (տեքստի հատվածները (օր. պարբերությունները) ընկալվում են որպես ամբողջական պատկեր)
Արագ ընթերցողները[խմբագրել | խմբագրել կոդը]
Հայտնի արագ ընթերցողները[խմբագրել | խմբագրել կոդը]
Արագ ընթերցման մրցումների հաղթողները[խմբագրել | խմբագրել կոդը]
- Սին Ադամ (ԱՄՆ) - 3850 բ/ր (բառ/մեկ րոպեում)
- Քյեթիլ Գունարսոն (Նորվեգիա) - 3050 բ/ր
- Վանդա Նորթ (Մեծ Բրիտանիա) - 3000 բ/ր