Արա Բաբաջանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաբաջանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Բաբաջանյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 15, 1953 (70 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | Ռուսաստանի թատերական արվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | դերասան |
Ծնողներ | հայր՝ Առնո Բաբաջանյան |
Արա (Արայիկ) Առնոյի Բաբաջանյան (դեկտեմբերի 15, 1953, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, երգիչ։ ՌԴ Ակադեմիայի պաշտպանության, անվտանգության հարցերի ակադեմիկոս (2006)։
Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արա Բաբաջանյանը ծնվել է 1953 թվականին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և դաշնակահարուհի Թերեզա Բաբաջանյանի ընտանիքում։ Չորս տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի և ռեժիսուրայի ֆակուլտետները, այնուհետև եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբի մենակատար։ Աշխատել է «Հայհամերգ», «Ռուսհամերգ», «Մոսհամերգ» միավորումներում[1]։ 1990 թվականից «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի նախագահն է[2]։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Անցիր շեմը»[3], 1970
- «Տաք ձյուն», 1972[4]
- «Հարսնացուն հյուսիսից», 1975
- «Բաղդասարը բաժանվում է կնոջից», 1976
- «Խոհարարները եկել են մրցույթի», 1977
- «Ինչպես էին հեռանում կումիրները» (սերիալ 2005-2007)
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գերմանիայի հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, 1976
- Քաղաքական երգի փառատոնի դափնեկիր, 1981
- Պյոտր Առաջինի շքանշան
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արա Բաբաջանյանի մասին kino-teatr.ru կայքում
- Արա Բաբաջանյանի մասին kinopoisk.ru կայքում
- Передача "Рожденные в СССР" в гостях Араик Бабаджанян
|