Արա Բաբաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Բաբաջանյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1953(1953-12-15) (70 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՌուսաստանի թատերական արվեստի համալսարան
Քաղաքացիություն Հայաստան
Մասնագիտությունդերասան
Ծնողներհայր՝ Առնո Բաբաջանյան

Արա (Արայիկ) Առնոյի Բաբաջանյան (դեկտեմբերի 15, 1953(1953-12-15), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, երգիչ։ ՌԴ Ակադեմիայի պաշտպանության, անվտանգության հարցերի ակադեմիկոս (2006

Կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի որդին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Բաբաջանյանը ծնվել է 1953 թվականին կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի և դաշնակահարուհի Թերեզա Բաբաջանյանի ընտանիքում։ Չորս տարեկան հասակում ընտանիքը տեղափոխվել է Մոսկվա։ Ավարտել է Մոսկվայի Թատերական արվեստի պետական ինստիտուտի երաժշտական թատրոնի դերասանի և ռեժիսուրայի ֆակուլտետները, այնուհետև եղել է Կոնստանտին Օրբելյանի ղեկավարած Հայաստանի էստրադային նվագախմբի մենակատար։ Աշխատել է «Հայհամերգ», «Ռուսհամերգ», «Մոսհամերգ» միավորումներում[1]։ 1990 թվականից «Առնո Բաբաջանյանի հիշատակին» հիմնադրամի նախագահն է[2]։

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գերմանիայի հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, 1976
  • Քաղաքական երգի փառատոնի դափնեկիր, 1981
  • Պյոտր Առաջինի շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արա Բաբաջանյանի կենսագրությունը avproduction.am կայքում». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 20-ին.
  2. Ара Бабаджанян
  3. Переступи порог
  4. Горячий снег

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]