Jump to content

ԱրՔա (Արմենիան Քարդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

    Ուշադրությո՜ւն: Այս հոդվածը ենթակա է արագ ջնջման
Այս հոդվածը կարճ ժամանակում ջնջվելու է, քանի որ չունի որևէ իմաստալից բովանդակություն։
Ջնջման պատճառը. անաղբյուր, ժամկետն անցել է։ Կաղապարը փոխարինվել է ԱշբոտՏՆՂ բոտի կողմից, խնդրում ենք համոզվել, որ այս ընթացքում աղբյուր չի ավելացվել


Հիշեցում. նախքան այս կաղապարը տեղադրելը ծանոթացեք Վիքիպեդիայի Ջնջման կանոնակարգին։ Եթե հոդվածը ենթակա է բարելավման, օգտագործեք {{Ջնջել}} կաղապարը։


ԱրՔա
ՏեսակԱզգային վճարային համակարգ
Հիմնադրված է2000թ․
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստանի Հանրապետություն
ՏնօրենՎարդան Խաչատրյան
ԱրդյունաբերությունՎճարահաշվարկային
Կայքarca.am(հայ.)

Արմենիան Քարդ, (անգլ.՝ Armenian Card (ArCa)) ՀՀ ազգային վճարային համակարգ։

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2000 թվականի մարտին, ՀՀ կենտրոնական բանկի և տասը առևտրային բանկերի կողմից, USAID-ի աջակցությամբ, Հայաստանի բանկային ոլորտում նոր վճարահաշվարկային համակարգի ներդրման և զարգացման նպատակով:

Պրոցեսինգային ծառայություններ մատուցելու լիցենզիան տրվել է 2003 թվականի փետրվարի 12-ին ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի կողմից։

2006 թվականի փետրվար ամսից ԱրՔա-ն, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ համատեղ (UNDP), ներդրեց ինտերնետի միջոցով կոմունալ վճարումների փոխանցման համակարգ, որը թույլ է տալիս քարտապաններին վճարել էլեկտրաէներգիայի, գազի, ջրի, կապի համար, ձեռք բերել ինտերնետ քարտեր ինչպես նաև կատարել բջջային հեռախոսների կանխավճարային քարտերի հաշիվների համալրում։

2005-2010թ․-ին ԱրՔան իրականացրել է առաջին տեղական և միջազգային քարտերի թողարկում ՀՀ-ում։ Անցել է վճարային գործիքների և անվտանգության ստանդարտների միջազգային սերտիֆիկացիաներ և իրականացրել չիպային տեխնոլոգիայով քարտերի թողարկում

2010-2015 - Մեկնարկել է ԱրՔա վճարային կաբինետը, հանդիսանալով ինտերնետ բանկինգի առաջամարտիկ ՀՀ-ում։ Ընդլայնել է միջազգային համագործակցությունը։

2015-2020 - Մեկնարկել է ԱրՔա հավելվածը, հանդիսանալով մոբայլ բանկինգի առաջամարտիկ ՀՀ-ում։ Սկսել է կատարել անհպում տեխնոլոգիայով քարտերի թողարկում

2020-2024 - Գործարկել է միջազգային ամենատարածված թվային դրամապանակները՝ Apple Pay, Google Pay Հայաստանում

2024 - Մեկնարկել է ԱրՔա Փեյ համակարգը, տարբեր ֆինանսական կազմակերպությունների հաճախորդների հաշիվների միջև հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ։ [1]

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի բաժնետերերն են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը և 15 առևտրային բանկեր։ Բաժնետեր չեն հանդիսանում Մելլաթ Բանկը և ՎՏԲ-Հայաստան Բանկը


ԱրՔան տրամադրում է վճարային լուծումներ ֆինանսական կազմակերպություններին, տնտեսվարողներին և քարտապաններին։ ԱրՔայի ծառայություններից օգտվում են ավելի քան 100 հազար տնտեսվարող։ ԱրՔան ամեն օր սպասարկվում է ավելի քան 3 միլիոն քարտ և մշակում է տարեկան 4 տրիլիոն ՀՀ դրամի գործարք։

Ծառայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱրՔան առաջարկում է գործարքների արագ և անվտանգ մշակման նորարար լուծումների ամբողջական շրջանակ, որը ներառում է գործարքների հավաստագրում, պրոցեսինգ և փոխհաշվարկ։

Ընկերությունը հնարավորություն է տալիս ֆինանսական կազմակերպություններին թողարկել և սպասարկել ArCa ազգային վճարային համակարգի և միջազգային վճարային MasterCard, Visa, American Express, Diners Club International, UnionPay և JCB համակարգերի քարտեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ և մասնագիտական աջակցություն:

2024թ․-ին ԱրՔան գործարկել է ԱրՔա Փեյ վճարային համակարգը, որը հնարավորություն է տալիս հայկական բանկերի և վճարահաշվարկային ընկերությունների հաճախորդներին՝ կատարելու հեռախոսահամարով ակնթարթային փոխանցումներ։ ԱրՔա Փեյ համակարգով փոխանցում կարելի է կատարել և ստանալ ինչպես քարտային, այնպես էլ ընթացիկ հաշվին։

ԱրՔան առաջարկում ենք նաև host-to-host կապակցում Արմենիան Քարդ համակարգի անդամ չհանդիսացող ֆինանսական կազմակերպությունների համար, որը մեկ ինտեգրումով հասանելիություն է ապահովում ինչպես համակարգի անդամ բոլոր ֆինանսական կազմակերպություններին, այնպես էլ host-to-host կապակցմամբ միացած մյուս գործընկերներին։[2]

ԱրՔա անդամներ են հանդիսանում՝


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.arca.am/about
  2. https://www.arca.am/services

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]