Ատրներսեհ (Խաչենի իշխան)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ատրներսեհ (այլ կիրառումներ)
Ատրներսեհ որդի Սահլի | ||
| ||
---|---|---|
Նախորդող | Սահլ Սմբատյան | |
Դավանանք | քրիստոնեություն | |
Վախճանի օր | 870 | |
Դինաստիա | Խաչենի իշխանատոհմ | |
Հայր | Սահլ Սմբատյան |
Ատրներսեհ. Ատրներսեհ որդի Սահլի (ծ. և մ. թթ. անհտ.), Խաչենի իշխանը՝ Առանշահիկների (ըստ որոշ արևմտյան պատմաբանների՝ Սյունիների) իշխանատոհմից, Սահլ Սմբատյանի որդին և հաջորդը։
821 թվականին կնության է առել Միհրանյանների վերջին ներկայացուցիչ Ասպրամին, որով այս իշխանատոհմի ժառանգական իրավունքերը վերստին անցել են բնիկ հայկական տոհմին։ Նրա տիրույթեները ընդգրկել են Վայկունիքի և Սոդքի գավառները։ Նստավայրն էր իր կաոուցած Հանդաբերդ ամրոցը, հետագայում նաև Վայկունիք ավանը։
Մասնակցել Է 854 թվականին հակաարաբական հայ-ազատագրական շարժումներին, որի ճնշումից հետո Բուղա զորապետը նրան, հոր և Հովհաննես եղբոր հետ, ի թիվս այլ հայ իշխանների, աքսորել է խալիֆայի նստավայրը՝ Սամառա։ Ատրներսեհին փոխարինած Սպրամն օժանդակել է մշակույթի զարգացմանը Վայկունիքում և Գեղարքունիքում, Սոդք ավանում կառուցել Նորավանքը։ Վերադառնալով հայրենիք՝ Ատրներսեհը ամրացրել է Հանդաբերդը և Վայկունիք բերդավանը, վերջինս դարձնելով աթոռանիստ։
Մահացել է 870-ական թվականներին Նրան հաջորդել է իր որդին Գրիգորը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մովսես Կաղանկատվացի, «Պատմություն Աղվանից աշխարհի», գիրք 3րդ։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |