Ատալյա Շվարց
Ատալյա Շվարց | |
---|---|
Ծննդյան անուն | դան․՝ Athalia Theophilia Schwartz |
Ծնվել է | փետրվարի 22, 1821[1] |
Ծննդավայր | Կոպենհագեն |
Վախճանվել է | նոյեմբերի 2, 1871[1] (50 տարեկան) |
Գրական անուն | Hieronymus |
Մասնագիտություն | լրագրող և գրող |
Քաղաքացիություն | Դանիա |
Athalia Schwartz Վիքիպահեստում |
Ատալյա Շվարց (դան․՝ Athalia Theophilia Schwartz, փետրվարի 22, 1821[1], Կոպենհագեն - նոյեմբերի 2, 1871[1]), դանիացի գրող, լրագրող և լուսավորիչ։ Հայտնի է նաև Hieronymus կեղծանունով։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ատալյա Շվարցը ծնվել է Կոպենհագենում, 1821 թվականին, մայոր Կլաուս Կոնրադ Շվարցի և Կարեն Ռասմին Բագգսենի ընտանիքում։ Ունեցել է մեկ եղբայր և չորս քույր, ովքեր ապրել են ապահով ընտանիքում, հաճախել դպրոց և զբաղվել ինքնակրթությամբ։ Ատալյան սովորել է Frk. Lindes Institut-ում և լինելով ավագը, ստանձնել է ավելի փոքր երեխաների կրթությունը, երբ հայրը նախ տեղափոխվել է Ֆրեդերիկսհավն, այնուհետև՝ Ալբորգ։ 1843 թվականին նա բացել է ոչ մեծ դպրոց աղջիկների համար։
1847 թվականին Ատալյան վերադարձել է Կոպենհագեն, անցել ուսուցչական դասընթացներ և ստացել դիպլոմ։ Մինչև 1853 թվականը նա ղեկավարել է աղջիկների դպրոցը, այնուհետև սկսել հրատարակել դպրոցական դասագրքեր և ձեռնարկներ, մանկապատանեկան գեղարվեստական գրքեր և հոդվածներ տեղական հրատարակություններում։ 1866 թվականին ստացել է Det anckerske Legat կրթաթոշակ, որն օգտագործել է Մեծ Բրիտանիա, Նիդեռլանդներ և Բելգիա կրթական ուղևորությունների համար[2][3]։
Ատալյայի հետաքրքրությունների շրջանակն ընդգրկել է աղջիկների կրթությունը։ Նա հրատարակել է դանիերեն դասագրքեր` Dansk Sproglære-ը և մի շարք այլ դասագրքեր, որտեղ շեշտը դրել է լեզվի վրա, այլ ոչ թե գրականության։ Նա ստեղծագործել է նաև գեղարվեստական գրականության ասպարեզում, որոնք հետագայում թարգմանվել են շվեդերեն և գերմաներեն։ Առավել հայտնի են նրա կարճ պատմվածքները` Livsbilleder («Նկարներ կյանքից»), որի առաջին հատորը լույս է տեսել 1852 թվականին։ Գրել է Ruth պիեսը, որը 1854 թվականին բեմադրվել է Դանիայի թագավորական թատրոնի բեմում, իսկ գլխավոր դերում հանդես է եկել Յոհաննա Հեյբերգը։
Ատալյան հետաքրքրվել է նաև քաղաքականությամբ, Hieronymusо կեղծանունով հրատարակել է փոքրիկ գրքեր` Betragtninger over den grasserende Emancipationsfeber («Դատողություններ աճող տագնապի և տապի մասին») և En Contravisite hos Clara Raphael («Փոխադարձ այց Կլարա Ռաֆայելին»), որում քննադատել է Մատիլդյուբիգերին։ Իր իսկական անվան տակ նա քննադատել է դանիական դպրոցների թերությունները։ Գրել է նաև Մեծ Բրիտանիայում, Նիդեռլանդներում և Բելգիայում մարմնավաճառների կյանքի մասին։
Որպես թատերական քննադատ՝ Ատալյան հոդվածներ է հրապարակել Berlingske օրաթերթում և պարբերաբար հոդվածներ է տպագրել Մեյր Գոլդշմիդտի կողմից հրատարակվող ամսագրերում[4][5]։
Ատալյա Շվարցը կյանքից հեռացել է 1871 թվականին՝ 50 տարեկան հասակում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Dansk Biografisk Lexikon (դան.)
- ↑ Hilden, Adda. «Athalia Schwartz (1821–1871)». Dansk Kvindebiografisk leksikon. Kvinfo. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 15-ին.
- ↑ Flemming Conrad (1996). Smagen og det nationale: studier i dansk litteraturhistorieskrivning 1800-1861 (Danish). Museum Tusculanum Press. էջեր 247–. ISBN 978-87-7289-369-3.
{{cite book}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Meïr Aron Goldschmidt (1819-1887)». Dansk Forfatterleksikon. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Aagot Lading. «Athalia Schwartz». Dansk Biografisk Leksikon, Gyldendal. Վերցված է 2020 թ․ հունվարի 1-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Athalia Schwartz (1821 - 1871) Schwartz, Athalia Theophilia
- Athalia Schwartz
- Flemming Conrad Smagen og det nationale: studier i dansk litteraturhistorieskrivning 1800-1861. — Museum Tusculanum Press, 1996. — С. 247—. — ISBN 978-87-7289-369-3
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ատալյա Շվարց» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Փետրվարի 22 ծնունդներ
- 1821 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 2 մահեր
- 1871 մահեր
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Դանիացի կին գրողներ
- Գրողներ Կոպենհագենից
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Դանիացի կին դրամատուրգներ
- Կին լրագրողներ
- Լուսավորիչներ
- Դանիացի վիպասաններ