«Ավտոմատ» (ռուս.՝ Автомат), 1965 թվականին «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից նկարահանված խորհրդային երգիծական տիկնիկային մուլտֆիլմ[1]։ Ռեժիսոր Ինեսա Կովալևսկայայի դեբյուտային աշխատանքն է. մուլտֆիլմը նկարահանվել է ըստ Յարոմիր Վագների պատմվածքի մոտիվների։ Տևողությունը 9 րոպե, 56 վայրկյան է։
Ճարտարապետի ընտանիքի տան պատին տեղադրում են լուցկիների վաճառող ավտոմատ։ Սարքը դադարում է աշխատել այն բանից հետո, երբ ճարտարապետի որդին փորձում է օգտագործել այն։
Անհաջող գնորդների կողմից առաջացրած աղմուկն ու ցնցումը ստիպում են ճարտարապետին և նրա կնոջը ինքնուրույն բաժանել լուցկիները։ Նրանց փրկում է միայն ավտոմատի հետագա ոչնչացումը։