Jump to content

Ավստրիական փոստային խնայողական բանկի շենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավստրիական փոստային խնայողական բանկ

Ավստրիական փոստային ավանդների բանկի շենք (գերմÖsterreichische Postsparkasse), Վիենայի հայտնի մոդեռնիստական շենք, որը նախագծված և կառուցված է ճարտարապետ Օտտո Վագների կողմից։ Շենքը համարվում է մոդեռն ճարտարապետության վաղ շրջանի կարևոր աշխատանք, որը ներկայացնում է Վագների առաջին քայլը՝ Art Nouveau-ից (մոդեռն) և Neoclassicism-ից (նեոդասականություն) հեռու։ Այն կառուցվել է երկաթբետոնի օգտագործմամբ 1904-1906 թվականներին։

Կարելի է պնդել, որ շենքը ավանդական ճարտարապետության շարունակությունն է իր բոլոր տարրերով, ինչպիսիք են ձևավորումը, քանդակը, հիմքը, հիմնականում ուղղահայաց կոմպոզիցիան, որը լրիվ տարբերվում է ավանդականից, որը congrès internationaux d'architecture moderne (CIAM)ի կողմից առաջադրվել է 1920-ականներին։

Շենքում գտնվում է Österreichische Postsparkasse (P.S.K.) բանկի գլխադասային գրասենյակը, նախկինում k.k. Postsparcassen-Amt (Ձերդ գերազանցության թագավորական փոստային խնայողական գրասենյակ)։ Այն գտնվում է Georg-Coch-Platz 2 հասցեում, առաջին Innere Stadt (Ներքին քաղաք (Վիեննա)) թաղամասում, Ringstraße (Ռինգշտրասե) բուլվարի կողքին։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Österreichische Postsparkasse (P.S.K.) շենքի ճակատային մասը Վիեննայում

8 հարկի բարձրությամբ շենքը զբաղեցնում է ամբողջ քաղաքային թաղամասը։ Բանկի զանգվածեղ պարզեցված ճակատի տեսքը ակնհայտորեն պարտական է դասականությանը։ Վագների հիմնական գաղափարը նոր ձևեր մշակելիս ժամանակակից նյութերը օգտագործելու մեջ էր։ Ամբողջ ճակատը ծածկված է քառակուսի մարմարե սալիկներով։ Դրանք հիմնական աղյուսե կառույցին ամրացված են ցեմենտի շաղախով և զարդարված են ալյումինե կափարներ ունեցող երկաթե ամրակներով, որոնք իրենք կաղապար են ձևավորում։ Շենքի ձևի և գործառականության ներդաշնակ համակցումը բարձր գնահատվեց քննադատների կողմից։ Մետաղական ցանցերը չեն խոչընդոտում ճակատին, բայց նման են դեկորատիվ տարրերին։ Մարմարի օգտագործումը նաև ճակատի պահպանումն ու մաքրումը դարձնում է շատ հեշտ և էժան, որը Վագների նախագծման մեկ այլ կարևոր գործունակ տարր է։ Ճարտարապետը դիզայնը պահպանեց շատ մինիմալիստական և պարզ։ Նրա նպատակն էր փոխանցել ուժեղ, անանցանելի բանկի զգացումը, որով հաճախորդները կիմանան, որ իրենց գումարն ապահով տեղում է։

Միայն արտաքինի վերին մասում, տանիքի մոտ, Վագները ավելացրեց ավելի մանրակրկիտ զարդեր, ինչպիսիք են երկու ձեռքերում դափնիները պահող կին հրեշտակների արձանները։ Սրանք քանդակված էին Վագների մտերիմ գործընկեր և ընկեր Օթմար Շիմկովիցի կողմից։

Ներքին ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Österreichische Postsparkasse շենքի գլխավոր սրահը Վիեննայում
Սանդուղքներ

Georg-Coch-Platz-ի գլխավոր մուտքի միջոցով այցելուն սանդղաբազուկով բարձրանում է դեպի մեծ Kassenhalle, որտեղ գտնվում են հաճախորդներին տրվող ծառայությունները։ Հիմնական դահլիճը, այսպիսով, գտնվում է առաջին հարկում։ Դահլիճը նախագծված է որպես պալատ, մեծ ապակեծածկ տանիքով, որը թույլ է տալիս բնական լույսին օրվա բոլոր ժամերին թափանցել շենքի ներսը։ Բնական լույսը չի օգտագործվում միայն ոճական նպատակներով, այլ նաև նվազեցնում է էլեկտրական լուսավորության ծախսերը։ Նույնիսկ հիմնական դահլիճի հատակը կառուցված է ապակյա սալիկներից, որոնք թույլ են տալիս բնական լույսին հասնել ավելի ներքև, աստիչանների տակ, որտեղ տեղադրվում են հաճախորդների արկղերի և փոստի տեսակավորման սենյակները։ Վագները հիմնական դահլիճի զարդարումը կատարել է խստապահանջ նվազագույնով, օգտագործելով միայն ապակի և փայլուն պողպատե նյութեր։ Դեկորատիվ տպավորությունը ստեղծվում է նյութի պարզ, բայց էլեգանտ օգտագործման միջոցով։ Ապակեծածկ տանիքի փայլատ ապակիների լույսը թափանցում է պողպատե սյուների միջոցով, նրանց նուրբ դիզայնի շնորհիվ լույսի անարգել ներթափանցումը։ Դահլիճը Օտտո Վագների ամենահայտնի գլուխգործոցներից մեկն է և Վիեննայի արդի ճարտարապետության լավագույն օրինակներից մեկը։

Շենքի գրասենյակային տարածքը բաժանված է արտաքին պատուհանների առանցքի վրա համապատասխան, կրկին հնարավոր դարձնելով բնական լույսի որքան կարելի է շատ օգտագործումը։ Շենքի ներքին պատերը ծանրություն կրողներ չեն, և, հետևաբար, կարող են վերակազմակերպվել անհրաժեշտության դեպքում, առանձնահատկություն, որը տիպական է դառնում ժամանակակից գրասենյակային շենքերում։

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում որևէ վնաս չստացած շենքը դեռևս իր սկզբնական վիճակում և 2005 թվականից ընդգրկում է այն ստեղծող Օտտո Վագներին նվիրված թանգարանը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավստրիական փոստային խնայողական բանկի շենք» հոդվածին։