Ավետիս Սափսզյան
Արտաքին տեսք
Ավետիս Սափսզյան | |
---|---|
Ծնվել է | 1965 |
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ |
Ավետիս Սափսզյան (1965, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, լրագրող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1965 թվականին Բեյրութում։ Նախնական կրթությունը ստցել է «Թռչնոց բույն» գիշերօթիկ վարժարանում, այնուհետև Մելքոնյան կրթական հաստատության մեջ։ 1988 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը։ 1988-1989 թվականներին եղել է «Շիրակ» ամսագրի և «Զարթոնք» օրաթերթի աշխատակից։ Պաշտոնավարել է Մելքոնյան կրթական հաստատության մեջ։ 1990 թվականին կատարել է «Արև» պարբերականի խմբագրի պարտականությունները։ Այնուհետև ուսուցչական աշխատանքի է նվիրվել ԱՄՆ-ում և Կանադայում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Յովիկ Էօրտեքեան, ՌԱԿ-ի մամուլի խմբագիրները, Ե., 2005, էջ 23։