Ավետիս Սափսզյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավետիս Սափսզյան
Ծնվել է1965
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ԿրթությունԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ

Ավետիս Սափսզյան (1965, Բեյրութ, Լիբանան), հայ մանկավարժ, լրագրող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1965 թվականին Բեյրութում։ Նախնական կրթությունը ստցել է «Թռչնոց բույն» գիշերօթիկ վարժարանում, այնուհետև Մելքոնյան կրթական հաստատության մեջ։ 1988 թվականին ավարտել է ԵՊՀ բանասիրության ֆակուլտետը։ 1988-1989 թվականներին եղել է «Շիրակ» ամսագրի և «Զարթոնք» օրաթերթի աշխատակից։ Պաշտոնավարել է Մելքոնյան կրթական հաստատության մեջ։ 1990 թվականին կատարել է «Արև» պարբերականի խմբագրի պարտականությունները։ Այնուհետև ուսուցչական աշխատանքի է նվիրվել ԱՄՆ-ում և Կանադայում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Յովիկ Էօրտեքեան, ՌԱԿ-ի մամուլի խմբագիրները, Ե., 2005, էջ 23։