Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ
«Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» (անգլ.՝ Flowers are better than bullets), ամերիկացի ուսանողուհի Էլիսոն Քրաուսի արտասանած արտահայտությունը, որը դարձել է հակապատերազմական կարգախոս։ Քրաուսը զոհվել է 1970 թվականի մայիսի 4-ին Քենթի համալսարանում հրաձգության ժամանակ։
Արտահայտության ծագումը
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի մայիսի 3-ին Օհայոյի նահանգապետ Ջեյմս Ալեն Ռոուդսի հրամանով շրջափակվել է Քենթի համալսարանը, որպեսզի ճնշվի ուսանողական հակապատերազմական շարժումը՝ ընդդեմ ամերիկյան զորքերի Կամբոջա մուտքի[1]։ Զինվորներին հրաման է տրվել հետևել ուսանողներին լուռ ահաբեկելու քաղաքականությանը։ Սակայն այդ օրը առաջին կուրսեցի Էլիսոն Քրաուսը և նրա սիրելին՝ Բարի Լևինը, շրջելով համալսարանի տարածքում, ուշադրություն են դարձրել մի զինվորի վրա, որի ձեռքին M1 հրացան էր, որի փողից ցցվել էր յասամանի ծաղիկ։ Նրանց միջև ընկերական զրույց է սկսվել, մինչև սպաներից մեկը մոտեցել է զինվորին և նկատողություն արել ծաղկի համար.
Սպա– Ձեր դասակը հաջորդ շաբաթ ունի ուսումնական հրաձգություն, այո՞, Մայերս։
Մայերս– Այո՛, պարոն
Սպա– Իսկ դու գնալո՞ւ ես այնտեղ այդ հիմար ծաղկով։
Մայերս– Ոչ, պարոն
Սպա– Այդ դեպքում ի՞նչ է անում այն քո զենքի փողի մեջ։
Մայերս– Սա նվեր է, պարոն։
Սպա– Դու մ՞իշտ ես նվերներ ընդունում, Մայերս։
Մայերս– Ո՛չ, պարոն։
Սպա– Ապա ինչո՞ւ ես դու ընդունել սա։
Մայերս– (չի պատասխանում)
Սպա (մեկնում է ձեռքը)– Ի՞նչ կանես դու այն, Մայերս։
(Մայերսը հանում է ծաղիկը)
Սպա (վերցնում է ծաղիկը)– Այսպես ավելի լավ է, Մայերս։ Այժմ ուղղվիր և սկսիր քեզ պահել իսկական զինվորի պես։ Մոռացի՛ր բոլոր այդ աշխարհիկ երևույթների մասին։
Երբ սպան պատրաստվում էր ծաղիկը նետել, Էլիսոնը խլել է այն։ Սպան նայել է նրան արհամարհական հայացքով և հաղթական հեռացել։«Ի՞նչ է պատահել աշխարհի հետ,– բղավել է աղջիկը նրա հետևից,– ծաղիկներն ավելի լավ են փամփուշտներից»։
— Charles A. Thomas «Blood of Isaac, Chapter Five:Flowers and Bullets»[2]
Հաջորդ օրը աղջիկը մահացել է համալսարանում Ազգային գվարդիայի ռազմական գործողության ժամանակ ստացած մահացու վերքից։ Դա տեղի է ունեցել 1970 թվականի մայիսի 4-ին Քենթի համալսարանում ցուցարարների ճնշման օրը, որը կոչվում է նաև կոտորած[3][4]։
Այլընտրանքային տարբերակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեկ այլ վարկածի համաձայն՝ «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը Էլիսոն Քրաուսի վերջին խոսքերն են[5]։ Այս վարկածը, ամենայն հավանականությամբ, բխում է Եվգենի Եվտուշենկոյի «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» բանաստեղծությունում սխալ թողնված մեկնաբանությունից։
Սակայն Քենթի համալսարանի արխիվում ներկայացված է մի տեղեկություն[6], որը հերքում է այդ վարկածը:
Դրանից հետո Էլիսոնը կորցրել է գիտակցությունը և շուտով մահացել։
Ըստ երրորդ՝ ամենատարածված վարկածի՝ զինվոր Մայերսի հրացանի փողի ծաղիկը նվեր է եղել Էլիսոն Քրաուսից։ Ըստ այդմ՝ հենց նա է ծաղիկը դրել հրացանի փողի մեջ[7][8][9]։ Բայց երբ Էլիսոնն ու Բարրին մոտեցել են զինվորին, նրա զենքի մեջ արդեն յասամանի ծաղիկ է եղել։ Միևնույն ժամանակ, երբ սպանմի կողմ է նետել ծաղիկը, Էլիսոնը վերցրել է այն։ Այնուամենայնիվ, չկա որևէ փաստագրական ապացույց, որ նա նորից ծաղիկը դրել է փողի մեջ։
Հասարակական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը դարձել է հակապատերազմական տրամադրությունների կարգախոս[10], որոնք հատկապես ուժեղացել է Քենթում տեղի ունեցած ողբերգությունից հետո։ Ուսանողական անկարգությունների ալիքը տարածվել է ողջ երկրում, որոնցից ամենազանգվածայինը եղել է 1970 թվականի մայիսի 9-ին Վաշինգտոնում տեղի ունեցած գործադուլը[11]։ «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը 1970 թվականի մայիսի 4-ին Քենթի համալսարանում տեղի ունեցած իրադարձությունների անբաժանելի մասն է։ «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» (անգլ.՝ Flowers are better than bullets) արտահայտությունը փորագրված է Էլիսոն Քրաուսի տապանաքարի վրա[12]:
Արտաքին պատկերներ | |
---|---|
Էլիսոն Քրաուսի շիրիմը | |
Էլիսոն Քրաուսի շիրիմը. «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը փորագրված է զոհված ուսանողուհու շիրմաքարին |
«Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը նոր շունչ է հաղորդել «Ծաղիկների ուժը» կարգախոսին, որը տարածված էր 1960-ական և 1970-ական թվականներին Վիետնամի պատերազմի դեմ ուսանողական ցույցերի ժամանակ։ «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունն սկսել է ասոցացվել է «Ծաղիկների ուժի» հետ։ Այնուամենայնիվ, արտահայտությունը ստեղծել է «Ծաղիկների ուժի» մի ճյուղ. այս արտահայտության զանգվածային լուսաբանումից հետո առաջացել է ծաղիկների և փամփուշտների ուղղակի հակադրում։ Այդ իսկ պատճառով, բողոքի ակցիաներից հետո երբեմն համախոհները ծաղիկներ են դնում զենքերի փողերի մեջ[13]։
Կարգախոսը արդիական է նաև ներկայում, երբ այն օգտագործվում է ամբողջ աշխարհում բողոքի ցույցերի ժամանակ։ Օրինակ՝ Էլիսոն Քրաուսի ասածը գրեթե բառացի կրկնող արտահայտությունը կրող պաստառն օգտագործվել է 2013 թվականի սեպտեմբերի 21-ին Մյանմայում անցկացված խաղաղ ցույցի ժամանակ[14]։
Արտաքին պատկերներ | |
---|---|
«Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտության օգտագործումը ժամանակակից համատեքստում | |
Բողոքի ցույց Մյանմայում. «Թող ծաղկեն ծաղիկները, ոչ թե փամփուշտները» (անգլ.՝ «Let the flowers bloom not bullets») — Էլիսոն Քրաուսի արտահայտության գրեթե բառացի օգտագործումն է բողոքի ցույցի ժամանակ |
«Ծաղիկներ» և «փամփուշտներ» հասկացությունները հիմնված չեն բացառապես հակադրության վրա։ Կորդովայում ստեղծված «ԾԱղիկներ և փամփուշտներ» (անգլ.՝ Bullets&Flowers) կայքը նպատակաուղղված է համագործակցաբար փնտրելու և ստեղծելու բարենպաստ կենսապայմաններ աշխարհի անապահով երիտասարդների և համայնքների համար[15]։
Արտացոլում մշակույթի մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]1970 թվականի մայիսի 18-ին խորհրդային բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոն «Պրավդա» թերթում հրապարակել է «Ծաղիկներ և փամփուշտներ» (ռուս.՝ «Цветы и пули», «Цветы лучше пуль», «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ») բանաստեղծությունը՝ ի հիշատակ Էլիսոն Քրաուսի։ 1970 թվականի դեկտեմբերին Եվտուշենկոն իր ձեռագիրը նվիրել է Քենտի համալսարանի գրադարանի հատուկ հավաքածուների և արխիվների բաժնին[16]։
«Սիմփսոնները» անիմացիոն սերիալի 10-րդ եթերաշրջանի «D’oh-in in the Wind» 6-րդ դրվագում գլխավոր հերոս Հոմեր Սիմփսոնը ծաղիկ է դնում ոստիկանական հրացանի փողի մեջ, որով և կրակում են նրա ճակատին[17]։ Նաև «Հսկիչները» ֆիլմի սկզբում կա մի հատված, որտեղ մի աղջիկ ծաղիկ է մտցնում զինվորի հրացանի փողի մեջ[18]։ Երկուսն էլ հղումներ են «Ծաղիկների ուժը» շարժմանը և այն վարկածներից մեկին, ըստ որի Էլիսոնը ծաղիկ է մտցրել M1 հրացանի փողի մեջ՝ ասելով՝ «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ»։
Որոշ երաժշտական ստեղծագործությունների վերնագրերը, ինչպիսիք են Jeff Powers-ի «Flowers Are Better Than Bullets» (2018) և IMMNNC-ի «flowers are better than bullets» (2017), համահունչ են «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությանը։ Առաջին երգը պատմում է Էլիսոն Քրաուսի մասին և բազմիցս հնչում է «Ավելի լավ է ծաղիկներ, քան փամփուշտներ» արտահայտությունը[19]։ Երկրորդ ստեղծագործության դեպքում, կատարողի տեսանկյունից, նման անվանումը տեղին է, քանի որ մեղեդին «տխրության և ցավի համակենտրոնացում է երաժշտական ձևաչափում»[20]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «A national newsweekly found the Kane/Guard version more credible, concluding of Rhodes, „Without consulting top guard officials or the university administration, he reportedly ordered that all campus assemblies — peaceful or otherwise — be broken up and said the troops would remain on campus twelve months a year if necessary.“»Charles A. Thomas (1998). «Blood of Isaac, Chapter Five:Flowers and Bullets». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Thomas Charles A. «Blood of Isaac, Chapter Five:Flowers and Bullets». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ …It was called a massacre not for the number of its victims but for the wanton manner in which they were shot down." Philip Caputo (2005 թ․ մայիսի 4). «The Kent State Shootings, 35 Years Later». NPR. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ «KENT STATE SHOOTINGS: MAY 4 COLLECTION». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 27-ին.
- ↑ «Откуда пошло выражение «Цветы лучше пуль»?». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Charles A. Thomas (1998). «Blood of Isaac, Chapter Six:The Blood of Isaac». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.»
- ↑ Стуруа Мэлор (1971). «Расстреляны в Кенте» (ռուսերեն). Издательство ЦК ВЛКСМ «Молодая гвардия». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «The Victims». dks.library.kent.edu. 1985 թ․ մայիսի 3. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Students participate in play surrounding the feelings of May 4». dks.library.kent.edu. 1995 թ․ մայիսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ Holsinger Paul M. War and American popular culture : a historical encyclopedia / edited by Holsinger Paul M.. — United States: Greenwood Publishing Group, 1999. — С. 399. — 479 с. — ISBN 0-313-29908-0
- ↑ Robert D. McFadden (1970 թ․ մայիսի 9). «STUDENTS STEP UP PROTESTS ON WAR». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Allison Beth Krause». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Jack Mirkinson (2015 թ․ նոյեմբերի 15). «Parisians are putting flowers in the bullet holes left from attacks». Splinter. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.»
- ↑ Hlaing Kyaw Soe (2014 թ․ դեկտեմբերի 8). «Calls grow louder for repeal of Unlawful Association Act». mmtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ ««Flowers & Bullets». Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.»
- ↑ «Flowers and Bullets, Yevgeny Yevtushenko». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «D'oh-in' in the Wind». www.imdb.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Watchmen 2009 — Intro». www.youtube.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «Flowers Are Better Than Bullets». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- ↑ «IMMNNC — flowers are better than bullets (2017)». 2017 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Holsinger Paul M. War and American popular culture : a historical encyclopedia / edited by Holsinger Paul M.. — United States: Greenwood Publishing Group, 1999. — С. 399. — 479 с. — ISBN 0-313-29908-0
- Thomas Charles A. «Blood of Isaac, Chapter Five:Flowers and Bullets». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- Thomas Charles A. «Blood of Isaac, Chapter Six:The Blood of Isaac». www.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- Esper George (1990 թ․ ապրիլի 24). «Kent State Mementos: «Flowers Are Better Than Bullets»». apnews.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- Hlaing Kyaw Soe (2014 թ․ դեկտեմբերի 8). «Calls grow louder for repeal of Unlawful Association Act». mmtimes.com. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- Keane Paul (2017 թ․ մայիսի 4). «Column: Are Flowers Better Than Bullets?». vnews.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- McFadden Robert D. (1970 թ․ մայիսի 9). «STUDENTS STEP UP PROTESTS ON WAR». www.nytimes.com. The New York Times. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 24-ին.
- Salpukas Agis (1971 թ․ մայիսի 5). «Kent Marks 4 Deaths in Varied Ways». nytimes.com. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- «The Latest: Vigil crowd chants «Do something» to Ohio leader». mercurynews.com. Associated Press. 2019 թ․ օգոստոսի 4. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- «Daily Kent Stater (Archives search:Flowers are better than bullets)». dks.library.kent.edu. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.
- «Yevtushenko Honors a Girl Killed at Kent State». nytimes.com. 1970 թ․ մայիսի 19. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 23-ին.