Ավգուստա Չիվի
Ավգուստա Չիվի | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1921 |
Ծննդավայր | Բուրունդի |
Մահացել է | օգոստոսի 23, 2015[1][2] (94 տարեկան) |
Քաղաքացիություն | Բելգիա |
Կրթություն | Լյովենյան կաթոլիկ համալսարան |
Մասնագիտություն | բուժքույր |
Պարգևներ և մրցանակներ | և [3] |
Augusta Chiwy Վիքիպահեստում |
Ավգուստա Մարի Չիվի (անգլ.՝ Augusta Marie Chiwy, հունիսի 6, 1921, Բուրունդի - օգոստոսի 23, 2015[1][2]), բելգիացի բուժքույր, որը որպես կամավոր ծառայել է բելգիական Բաստոն քաղաքի պաշարման ժամանակ։ Իր գործընկերուհի բելգիացի բուժքույր Ռենե Լամերի հետ համագործակվել է ԱՄՆ բանակի ռազմական բժիշկ Ջոն Փրայորի հետ, խնամել վիրավոր զինվորներին Արդենների ռազմագործողության ընթացքում[4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բաստոնում ծնված բելգիացի անասնաբույժի և վերջինիս կոնգոցի կնոջ դուստրը ծնվել է 1921 թվականին Բելգիական Կոնգոյում։ Բելգիա է վերադարձել ինը տարեկանում։ 1940 թվականին, 19 տարեկանում մեկնել է Լյովեն որպես բուժքույր վերապատրաստվելու համար[5][6]։
1944 թվականի դեկտեմբերի 16-ին՝ գերմանացիների հարձակման օրը, վերադարձել է Բաստոն, իր ընտանիքի հետ Սուրբ ծնունդը նշելու։ Այդ ժամանակ քաղաքն ապահով էր, քանզի գտնվում էր ամերիկացիների ձեռքում, սակայն օրեր անց շրջապատվել է գերմանական զորաջոկատներով, որոնք Արդենների ռազմագործողությունների շրջանակում առաջխաղացում էին ունենում դեպի Բելգիա։ Իր բժիշկ հորեղբոր հետ զբաղվել է քաղաքացիական ու ռազմական վիրավորներով մինչև դեկտեմբերի 21-ը, որից հետո կամավորագրվել է ծառայելու որպես բուժքույր 20-րդ զրահատանկային հետևակային գումարտակի առաջին բուժօգնության բուժկետում, որը գլխավորում էր 10-րդ զրահատանկային դիվիզիայի բժիշկ Ջոն Փրայորը։ Աշխատել է Ռու Նյուֆչաթյուի բուժկետում ու նույնիսկ կրել բանակային համազգեստ, որպեսզի դուրս գա ռազմաճակատ՝ կրակահերթի տակ վիրավորներին հավաքելու[6][7]։
1944 թվականի դեկտեմբերի 24-ին բուժկետը խոցվել է գերմանական ռումբով, սպանել ավելի քան 30 վիրավոր տղամարդկանց ու մյուս կամավորին՝ բուժքույր Ռենե Լամերին․ այդ ժամանակ Չիվին Փրայորի հետ գտնվում էր հարակից շենքում և պայթյունից խփվել է պատին, բայց մնացել անվնաս։ Շարունակել է օգնել ամերիկյան ուժերին, մինչև պաշարումը վերջնականապես չի ավարտվել երկու օր անց[6]։
Պատերազմից հետո աշխատել է հիվանդանոցում ու հոգ տարել ողնաշարի վնասվածքներ ունեցողներին, ամուսնացել է բելգիացի զինվորի հետ ու ունեցել երկու երեխա[8]։
Պատերազմից հետո հազվադեպ է խոսել իր փորձի մասին և ճակատամարտի մասին որոշ պատմական մեկնաբանություններում ենթադրվել է, որ նա զոհվել է այնտեղ։ Բրիտանացի պատմաբան Մարտին Քինգն իր Voices of the Bulge գիրքը վերաշարադրելիս հայտնաբերել է Չիվիին Բրյուսելի մոտակայքում գտնվող մի տուն-ինտերնատում, լսել նրա պատմությունն ու նրան ներկայացրել հանրային ուշադրության[6]։
Ամերիկացի պատմաբան Ստեֆան Ամբրոզն իր Band of Brothers գրքում հպանցիկ ակնարկել է նրա մասին, Բելգիական Կոնգոյից Աննա անունով մի բուժքույր թռուցիկ հայտնվում է գրքի հիման վրա նկարահանված հեռուստասերիալում[9], որին մարմանվորել է Ռեբեկա Օկոտը[10]։
2015 թվականի հուլիսին, պրոդյուսեր Մարտին Քինգի և ռեժիսոր Մայք Էդվարդսի նկարահանած Searching for Augusta: The Forgotten Angel of Bastogne վերնագրով Չիվիի մասին վավերագրական կինոնկարն արժանացել է Էմմի մրցանակի «Պատմական վավերագրական ֆիլմ» անվանակարգում[11][12]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վախճանվել է 2015 թվականի օգոստոսի 23-ին Բրյուսելի մոտակայքում[13][14]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի հունիսի 24-ին դարձել է «Թագի շքանշանի» ասպետ։ Թագավոր Ալբերտ II-ի անունից մեդալը նրան է հանձնել Բելգիայի պաշտպանության նախարար Պիետեր Դե Քրեմը[15]։ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին ԱՄՆ-ի բանակի նախարարության կողմից արժանացել է «Մարդասիրական ծառայության քաղաքացիական մրցանակի», որը նրան է հանձնել Բելգիայում ԱՄՆ դեսպան Հովարդ Գուտմանը[16]։ 2014 թվականի մարտի 21-ին իր հայրենի քաղաքի կողմից ճանաչվել է Բաստոնի պատվավոր քաղաքացի[17]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 https://www.rtbf.be/info/societe/detail_augusta-chiwy-l-ange-oublie-de-bastogne-est-decedee?id=9060987
- ↑ 2,0 2,1 2,2 TracesOfWar
- ↑ Marine Corps Times — Springfield: Sightline Media Group, 1999. — ISSN 1522-0869; 2328-2258
- ↑ Schrijvers, Peter (2005). The Unknown Dead: Civilians in the Battle of the Bulge. University of Kentucky Press. էջ 212. ISBN 9780813123523. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Augusta Chiwy, 'forgotten' African nurse of Battle of the Bulge, dies at 94». The Washington Post. 2015 թ․ օգոստոսի 27. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 Boyd, Clark (2011 թ․ դեկտեմբերի 16). «Belgian Nurse Honored For WWII Bravery». Public Radio International. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ King, Martin (2011). «African Nurse Saved GIs at Battle of Bulge». U.S. Department of Defense. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Nurse, 93, who saved WWII GIs gets valor award». Marine Corps Times. 2011 թ․ դեկտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Beardsley, Steven (2011 թ․ դեկտեմբերի 12). «Army honors WWII nurse for aiding U.S. troops during Battle of the Bulge». Stars and Stripes (newspaper). Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Band of Brothers (TV Mini-Series 2001) – Full Cast & Crew». IMDb.com. 2014. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ Crew, Sarah (2015 թ․ հուլիսի 29). «Film The Forgotten Angel of Bastogne wins Emmy Documentary – Historical Award». The Bulletin. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Searching for Augusta: The Forgotten Angel of Bastogne». augustachiwy.com. 2015. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «Augusta Chiwy, Forgotten wartime nurse dies at 94». The New York Times. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «Augusta Chiwy, 'l'Ange oublié de Bastogne' est décédée» [Augusta Chiwy, 'the forgotten Angel of Bastogne' is dead]. Radio Télévision Belge Francophone (ֆրանսերեն). 2015 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ De Crem, Pieter (2011 թ․ հունիսի 24). «Augusta Chiwy Geriddered» [Augusta Chiwy Knighted]. pieterdecrem.be (հոլանդերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Augusta Chiwy presentation photos». Meet Howard Gutman. 2011 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- ↑ «Augusta's Story». augustachiwy.org. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 8-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «WWII Belgian nurse Augusta Chiwy honoured by US Army». BBC News. 2011 թ․ դեկտեմբերի 12. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- McCall, Ash (2011 թ․ հուլիսի 15). «Voices of the Bulge – Nurse Augusta Chiwy». Army Live. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
- King, Martin (2010 թ․ հոկտեմբերի 26). «Voices of the Battle of the Bulge (video)». YouTube. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստա Չիվի» հոդվածին։ |
|