Ավագ որդին
Ավագ որդին ռուս.՝ Старший сын | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1975 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վիտալի Մելնիկով |
Սցենարի հեղինակ | Վիտալի Մելնիկով |
Դերակատարներ | Եվգենի Լեոնով, Նատալյա Եգորովա, Վլադիմիր Իզոտով, Նիկոլայ Կարաչենցով, Միխայիլ Բոյարսկի և Սվետլանա Կրյուչկովա |
Օպերատոր | Յուրի Վեկսլեր |
Երաժշտություն | Սերգեյ Ռախմանինով |
Պատմվածքի վայր | ԽՍՀՄ |
Կինոընկերություն | Լենֆիլմ |
Տևողություն | 132 րոպե |
«Ավագ որդին» (ռուս.՝ «Старший сын»), խորհրդային երկսերիանոց հեռուստաֆիլմ, որը բեմադրվել է «Լենֆիլմ» կինոստուդիայում 1975 թվականին ռեժիսոր Վիտալի Մելնիկովի կողմից՝ Ալեքսանդր Վամպիլովի համանուն պիեսի հիման վրա։
Ֆիլմը ստեղծվել է ԽՍՀՄ հեռուստատեսության և ռադիոհեռարձակման պետական կոմիտեի պատվերով։ Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լենինգրադի արվարձանում՝ Ռժևկա կայարանի շրջանում[1]։
Պրեմիերան ԽՍՀՄ-ում տեղի է ունեցել 1976 թվականի մայիսի 20-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկու անհաջողակ երիտասարդներ՝ ուսանող Վլադիմիր Բուսիգինը և նրա նորածանոթ պատահական ընկերը՝ Սեմյոն Սևոստյանովը (Սիլվա մականունով), ընկերական հարաբերությունների շարունակելու հույսով տուն են ուղեկցում են երկու անծանոթ աղջիկների, որոնց հետ նոր են ծանոթացել սրճարանում։ Ստանալով կոպիտ մերժում՝ տղաները վազքով վերադառնում են երկաթուղային կայարան, բայց ուշանում են վերջին երեկոյան գնացքից ընդամենը մի քանի վայրկյանով։ Աշնանային ցուրտ գիշերը օտար քաղաքում մնալով՝ նրանք փորձում են ինչ-որ մեկին խնդրել գիշերելու տեղ տալ, բայց ապարդյուն։
Նույն գնացքով, որով ժամանել էին Վլադիմիրն ու Սեմյոնը աղջիկների հետ, տուն է վերադառնում մի երիտասարդ կին՝ Նատալյան։ Նրան դիմավորում է հարևանությամբ ապրող ավագ դպրոցի աշակերտ Վասիլին, որը սիրահարված է Նատալյային, սակայն վերջինս անդրդվելի է. նա զգալիորեն մեծ է Վասիլիից և լինելով շրջանային դատարանի քարտուղար, շատ է տեսել է ամուսնալուծություններ։ Անպատասխան սիրո պատճառով Վասիլին պատրաստվում է հեռանալ տնից, սկզբում կոնֆլիկտ է ունենում քրոջ, հետո հոր հետ։ Հոր և որդու հարաբերությունների բուռն պարզաբանման ականատես են դառնում Բուսիգինը և Սևոստյանովը։ Հայրը գնում է Նատալյայի հետ խոսելու, թակում է դուռն ու ներկայանում։ Մոտակայքում գտնվող Վլադիմիրն ու Սեմյոնը լսում են նրա անունը և յուրովի են մեկնաբանում այն հանգամանքը, թե ինչու է տղամարդը գիշերը գնացել երիտասարդ կնոջ մոտ։ Վլադիմիրի մտքով անցնում է արկածախնդիր միտք՝ ներկայանալ որպես բնակարանի տիրոջ արտամուսնական կապից ծնված որդի և այդպիսով լուծել ընթրիքի ու գիշերակացի խնդիրը։
Անդրեյ Գրիգորևիչ Սարաֆանովը կլառնետահար է, որը երկու երեխա է մեծացրել առանց կնոջ, խոստովանում է իր որդուն, որ նախքան Վասենկայի ու նրա քրոջ՝ Նինայի մոր հետ հանդիպելն կարճատև սիրավեպեր է ունեցել, և անսպասելի հյուրին ընդունում է որպես իր ապօրինի որդի։ Սարաֆանովի արձագանքն այնքան անկեղծ ու հուզիչ է, որ Վլադիմիրի խիղճն արթնանում է։ Բացի այդ, նա մեծացել է առանց հոր, և հասկանում է, որ չի կարող խաբեությամբ պատասխանել նման վստահությանը, և որ այդ ընտանիքի խնդիրների հանդեպ ինքն անտարբեր չէ։
Ժամանակը կարճելու համար Սիլվան Վասենկայից գաղտնի սկսում է հաջողությամբ սիրահետել Նատալյային։ Բուսիգինը սիրահարվում է Նինային, բայց քանի որ նրա «եղբայրն» է, չի կարող բացեիբաց խոստովանել նրան և տանջվում է՝ նախանձելով նրան փեսացուի՝ ավիացիոն ռադիոյի ինժեների նկատմամբ։
Չդիմանալով՝ Վլադիմիրն ամեն ինչ խոստովանում է Նինային, որը նույնպես համակրանք էր տածում նրա հանդեպ։ Նրանք մտածում են, թե ինչպես կարելի է այդ մասին ասել Անդրեյ Գրիգորևիչին։ Վասիլին, նրան տեսնելով Նատալյայի տանը, խանդի պատճառով փորձում է հրկիզել նրա տունը։ Սևոստյանովի և Բուսիգինի միջև մեծ վեճ է բռնկվում, և Սևոստյանովը վրեժ լուծելու համար անսպասելիորեն հայր Սարաֆանովին ասում է ճշմարտություն և հեռանում նրա տնից։ Վլադիմիրը ստիպված է խոստովանել ամեն ինչ։ Անդրեյ Գրիգորևիչը կտրականապես հրաժարվում է հավատալ դրան, քանի որ արդեն անկեղծորեն սիրում էր իր «ավագ որդուն» և ներում է նրան այդ դաժան կատակը։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերասան | Դեր |
---|---|
Եվգենի Լեոնով | Անդրեյ Գրիգորևիչ Սարաֆանով |
Նատալյա Եգորովա | Սարաֆանովի դուստրը Նինա |
Վլադիմիր Իզոտով | Սարաֆանովի որդին Վասենկա |
Նիկոլայ Կարաչենցով | ուսանող Վլադիմիր Բուսիգին |
Միխայիլ Բոյարսկի | Բուսիգինի ընկերը Սիլվա |
Սվետլանա Կրյուչկովա | Սարաֆանովների հարևանուհին Նատալյա Մակարսկայա |
Նիկոլայ Նիկոլսկի | Նինայի փեսացուն Միխայիլ Կուդիմով |
Իգոր Գորբաչով | հարևան |
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարը և բեմադրությունը՝ Վիտալի Մելնիկովի
- Գլխավոր օպերատոր՝ Յուրի Վեկսլեր
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆիլմում հնչում է Սերգեյ Ռախմանինովի № 5 սոլ մինոր նախերգանքը (օպ. 23): Դրա օգտագործման գաղափարը պատկանում է Օլեգ Կարավայչուկին, որը Մելնիկովի կողմից հրավիրվել է որպես կոմպոզիտոր, բայց չի սկսել երաժշտություն գրել ֆիլմի համար՝ կարծելով, որ հենց այդ ստեղծագործությունն է առավել համապատասխանում ֆիլմի ոգուն։
- Նինայի դերի համար փորձի է մասնակցել նաև Լարիսա Լուպիանը, իսկ Նատալյայի դերի համար՝ Մարգարիտա Տերեխովան և Լյուդմիլա Զայցևան։
- Երկրորդ սերիայում՝ խնջույքի տեսարանում, Միխայիլ Բոյարսկու հերոսը երգում և կիթառով նվագում այն ժամանակ հայտնի երգը «Ավազուտի գեներալները» (ռուս.՝ «Генералы песчаных карьеров») ֆիլմից։ Բոյարսկին ֆիլմի համար իր երգացանկն ընտրել է ինքնուրույն[1]։
- Ֆիլմի նկարահանումների ընթացքում տեղի է ունեցել դերասանների չորս հարսանիք՝ Սվետլանա Կրյուչկովայի (Յուրի Վեկսլեր), Նիկոլայ Կարաչենցովի (Լյուդմիլա Պորգինա), Միխայիլ Բոյարսկու (Լարիսա Լուպիան), Նիկոլայ Նիկոլսկու[2][3][4]։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1976 – Պրահայի հեռուստատեսային ֆիլմերի XIII միջազգային փառատոնի մրցանակ լավագույն սցենարի համար դրամատիկական ստեղծագործությունների բաժնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Старший сын. Тайны нашего кино. ТВ Центр 2015 (Ստուգված է 22 փետրվարի 2017)
- ↑ «Что осталось за кадром фильма «Старший сын»: Четыре свадьбы и один пропавший актёр». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «Субботний эфир Первый канал посвящает памяти выдающегося актёра Николая Караченцова». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «На «Ленфильме» отметили 90-летие режиссёра Виталия Мельникова». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 29-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ««Старший сын»». Государственный регистр фильмов. Министерство Культуры Российской Федерации. Վերցված է 2013 թ․ հունվարի 28-ին.
- Аркус Л. «Старший сын» (ռուսերեն). Проект журнала «Сеанс». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 2-ին.
- ««Старший сын»». Телеканал «Дом Кино». Первый канал. Всемирная сеть. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ««Старший сын»». Теле- и художественные фильмы. Телеканал «Культура». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 30-ին.
- ««Старший сын»». Описание фильма. Сайт Close-up.ru — официальный сайт объединения «Крупный план». Վերցված է 2014 թ․ մայիսի 2-ին.
- О фильме, кадры из фильма Արխիվացված 2020-02-24 Wayback Machine
|