Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց
Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց ռուս.՝ Сказ про то, как царь Пётр арапа женил | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | գրական ստեղծագործության էկրանավորում և մելոդրամա |
Հիմք | Պետրոս Մեծի արաբը |
Թվական | 1978 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Ալեքսանդր Միտտա |
Սցենարի հեղինակ | Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ և Ալեքսանդր Միտտա |
Դերակատարներ | Վլադիմիր Վիսոցկի, Ալեքսեյ Պետրենկո, Իրինա Մազուրկևիչ և Անատոլի Օբուխով |
Օպերատոր | Վալերի Շուվալով |
Երաժշտություն | Ալֆրեդ Շնիտկե |
Պատմվածքի վայր | Ռուսական կայսրություն |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 100 րոպե |
IMDb | ID 0075225 |
«Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» (ռուս.՝ «Сказ про то, как царь Пётр ара́па женил»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ-մելոդրամա, որը 1976 թվականին բեմադրել է ռեժիսոր Ալեքսանդր Միտտան[1] Լենինի շքանշանակիր «Մոսֆիլմ» կինոստուդիայում Ա. Ս. Պուշկինի «Պետրոս Մեծի արաբը» (ռուս.՝ «Арап Петра Великого») անավարտ ստեղծագործության հիման վրա։
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1976 թվականի դեկտեմբերի 6-ին։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի անգամ Պետրոս I-ին նվիրվում են մի փոքրիկ արաբի՝ «սևամորթ թագավորի որդու»։ Սակայն արքունիքում նա ապրում է ոչ թե որպես ստրուկ, այլ որպես թագավորի սան. թագավորը դառնում է նրա կնքահայրը՝ նրան կոչելով Իբրահիմ Պետրովիչ Հանիբալ։
Խելացի տղան, ուսումնասիրելով գիտություններ իր նոր հայրենիքում, ուղարկվում է Ֆրանսիա՝ ավելի խոր գիտելիքներ ստանալու և նուրբ վարվելաձև սովորելու համար։ Այնտեղ հայտնի դառնալով ոչ միայն որպես «բարբարոսական Ռուսաստանից» եկած խոստումնալից երիտասարդ գիտնական, այլ նաև որպես մարտիկ, որը վիրավորվել էր իսպանացիների հետ մարտում և Օռլեանի դուքսի կողմից պարգևատրվել հերոսության համար, նա դառնում է արքունիքում հայտնի մարդ և արժանանում կանանց ուշադրությանը։ Արդյունքում Հանիբալի սիրուհին, որն ամուսնացած տիկին էր, սևամորթ երեխա է լույս աշխարհ բերում, սկանդալ է ծագում, խաբված ամուսնու հետ մենամարտում Հաննիբալը սպանում է նրան, ապա արտաքսվում Ռուսաստան։
Վերադառնալով Փարիզից՝ պարահանդեսներից մեկում արաբը սիրահարվում է բոյար Գավրիլա Ռտիշչևի դստերը՝ Նատալիային, որը վախենում էր այդ սևամորթ մարդուց։ Պետրոսը որոշում է ամուսնացնել իր սանիկին Նատաշայի հետ՝ ցանկանալով Իբրահիմին կապել ռուսական հողին։ Արաբը, ենթադրելով, որ ինքը դուր չի գալիս Նատալիային և նույնիսկ վախ է առաջացնում նրա մեջ, հրաժարվում է նրան կնության առնել։ Պետրոսի, Իբրիահիմի անհնազանդության պատճառով փոխում է իր վերաբերմունքը նրա նկատմամբ և նրան արգելում է երևալ իր աչքին։
Ժամանակի ընթացքում Նատալյան հասկանում է, որ սիրում է այդ տարօրինակ, բայց հիանալի մարդուն, և ինքը է գնում նրա մոտ այն բանից հետո, երբ Իբրահիմը փորձում է կազմակերպել աղջկա հարսանիքբ իր մրցակից Միխայիլ Գովորովի հետ (որը, Հանիբալի կարծիքով, վայելում էր Նատալյայի բարեհաճությունը)։
Նրանք ներողություն են խնդրում թագավորից, սակայն նույնիսկ այդ պահին Իբրահիմը փորձում է Պետրոսին ապացուցել իր համոզմունքների ճիշտ լինելը, սակայն վերջինս ընդհատում է նրան հետևյալ խոսքերով. «Լռի՛ր, լռի՛ր, թե չէ նորից կվիճենք»։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վլադիմիր Վիսոցկի – Իբրահիմ Հանիբալ
- Ալեքսեյ Պետրենկո – Պետրոս I
- Իվան Ռիժով – Գավրիլո Աֆանասևիչ Ռտիշչև
- Իրինա Մազուրկևիչ – Նատաշա Ռտիշչևա
- Միխայիլ Կոկշենով – Սերգունկա Ռտիշչև
- Ժենյա Միտտա – Վանեչկա Ռտիշչև
- Սեմյոն Մորոզով – Միշկա Գովորով
- Վալերի Զոլոտուխին – Ֆիլկա
- Միխայիլ Գլուզսկի – ծաղրածու Բալակիրև
- Օլեգ Տաբակով – Պ. Ի. Յագուժինսկի
Էպիզոդներում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդր Բարուշնոյ – դիվանագետ
- Վլադիմիր Կաշպուր – նավաշինարար Իոստա
- Վասիլի Կորնուկով – թնդանոթի գործարանի տերը
- Յուրի Կոմարով – կոմս Դե Կավենյակ
- Վալենտինա Կլյագինա – աղախին Ռտիշչևների տանը
- Վ. Մախով – պալատական
- Վլադիմիր Մենշով – Ա. Դ. Մենշիկով
- Յուրի Մարտինով – սպա
- Տ. Նեպոմնյաշչայա – տիկին պարահանդեսում
- Յակով Կլեբանով – Պյոտր Շաֆիրով
- Անատոլի Օբուխով – Նիկիշկա Մասլակով
- Իրինա Պեչերնիկովա – կոմսուհի Լուիզա դե Կավենյակ
- Ալեքսանդր Պյատկով – Իվան
- Կլարա Ռումյանովա – Գավրիլա Ռտիշչևի կինը
- Ելենա Ռուբցովա – Նատաշայի տատը
- Նիկոլայ Սերգեև – Աֆանասի Ռտիշչև
- Անդրեյ Ֆայտ – վանահայր
- Ստանիսլավ Չեկան – մարշալ
- Լյուդմիլա Չուրսինա – կայսրուհի Եկատերինա I
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակներ՝ Յուլի Դունսկի, Վալերի Ֆրիդ, Ալեքսանդր Միտտա[2]
- Բեմադրող ռեժիսոր՝ Ալեքսանդր Միտտա
- Բեմադրող օպերատոր՝ Վալերի Շուվալով
- Բեմադրող նկարիչներ՝ Իգոր Լեմեշև, Գեորգի Կոշելև
- Կոմպոզիտոր՝ Ալֆրեդ Շնիտկե
- Ռեժիսոր՝ Մ. Կոլդոբսկայա
- Երգի տեքստի հեղինակ՝ Ռոման Սեֆ
- Զգեստների նկարիչ՝ Նադեժդա Բուզինա
- Նկարիչ-գրիմարարներ՝ Պ. Կուզմինա, Մ. Պոդսուխսկայա
- Բալետմայստեր՝ Յուրի Շերլինգ
Վիսոցկին ֆիլմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Վ. Ֆրիդի հուշերի՝ Վիսոցկին շատ ուրախ է եղել «ոչ խելացի աշխարհում խելացի մարդու դերը» խաղալու հնարավորության համար։ Նա խանդավառությամբ ներգրավվել է աշխատանքի մեջ ոչ միայն որպես դերասան։ Ընդամենը մի քանի օր անց Վլադիմիր Վիսոցկին ներկայացրել է ֆիլմի համար երկու երգ՝ «Разбойничья» և «Купола»։
Սակայն ֆիլմի մոնտաժման ժամանակ պարզ է դարձել, որ այդ երգերը «սահմանում են բարձրություն, որին կինոնկարն այլևս չէր կարող հասնել»[3]։ Չնայած արդեն որոշված է եղել, թե որ դրվագներում պետք է հնչեին այդ երգերը, Ալեքսանդր Միտտան որոշել է հրաժարվել դրանցից։
Նկարահանումների ժամանակ Վիսոցկին ապրել է «Յուրմալա» հյուրանոցում՝ Կենտրոնական Յոմաս փողոցում, որտեղ եռում էր առողջարանային կյանքը։ Լատվիայի Կոմկուսի Յուրմալայի քաղկոմի հիմնադրամից նկարահանող խմբի համար համարները տրամադրել է նրա առաջին քարտուղար Կարլիս Լիցիսը։ Դրան հասել է ֆիլմի ադմինիստրատոր Յուլիուս Կրումինշը, նա էլ պատասխանատու է եղել արտադրական գործընթացի համար և որպեսզի արտիստը չտանջվի խումհարից, նրան կեֆիր էր տվել, որին նախապես մի քիչ օղի էին ավելացնում[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» ֆիլմը kinopoisk.ru կայքում
- ↑ «Владимир Высоцкий в кино» М.: 1990, стр. 84
- ↑ Люся Прибыльская 20 идей, которые изменили Латвию. — Рига: Inspiration Media, 2012. — С. 89. — 266 с. — ISBN 978-9984049-708-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- VVORD.RU – «Ասք այն մասին, թե ինչպես Պետրոս I-ը արաբին ամուսնացրեց» ֆիլմի տեքստը
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1970-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1976 ֆիլմեր
- «Մոսֆիլմ» ստուդիայի ֆիլմեր
- Ալեքսանդր Պուշկինի ստեղծագործությունների էկրանավորումներ
- Խորհրդային մելոդրամա ֆիլմեր
- Խորհրդային պատմական ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- 1970-ականների խորհրդային ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 18-րդ դարում