Աստրիդ Անդրեասեն
Աստրիդ Անդրեասեն ֆար.՝ Astrid Jóhanna Andreasen | |
---|---|
Ծնվել է | 1948 |
Ծննդավայր | Վեստմանա, Ֆարերյան կղզիներ, Դանիա |
Քաղաքացիություն | Դանիա |
Մասնագիտություն | արվեստագետ, փոստային բացիկների դիզայներ և գիտական պատկերազարդող |
Ժանր | Փոստային նամականիշի տարրեր |
Astrid Andreasen Վիքիպահեստում |
Աստրիդ Իոհաննա Անդրեասեն (ֆար.՝ Astrid Jóhanna Andreasen, 1948, Վեստմանա, Ֆարերյան կղզիներ, Դանիա), ֆարերացի տեքստիլի վրա ստեղծագործող նկարչուհի, փոստային նամականիշերի հեղինակ, դիզայներ, գծանկարիչ, նկարազարդող, մասնագիտացած է ծովաբնակ և օվկիանոսաբնակ կենդանիների պատկերման գործում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրիդ Անդրեասենը ծնվել է 1948 թվականին, Վեստմանայում, Ֆարերյան կղզիներ։ Ստեղծագործել սկսել է հոր բանաստեղծությունների գրքի պատկերազարդումներից։ 1968 թվականին ընդունվել է Կերտեմիննի (Հարավային Դանիա տարածաշրջան) պրոֆեսիոնալ գեղարվեստական դպրոց, որն ավարտելուց հետո աշխատել է ասեղնագործության ուսուցիչ։ 1970 թվականից սկսել է աշխատել մտավոր հետամնաց մարդկանց հետ Տորսհավնի հիվանդանոցում, որտեղ դասավանդել է ասեղնագործություն և արվեստի այլ ձևեր։
1982 թվականից Օրհուսի Արվեստի ակադեմիայում ուսումնասիրել է տեխնիկական նկարազարդման դասընթաց։ 1990-1991 թվականներին Շվեդիայում շարունակում է ուսումնասիրել գիտական նկարազարդման տեխնիկան Գերլեսբորգի գեղարվեստի դպրոցում (շվեդ.՝ Gerlesborgsskolan) և Տերնյոյի ծովային կենսաբանական լաբորատորիայում (շվեդ.՝ Tjärnö marinbiologiska laboratorium), գտնվում է Տերնյոյում, Ստրյոմստադյան կոմունայում)։
Ներկայումս Աստրիդ Անդրեասենը համարվում է Ֆարերյան Կղզիների Բնական պատմության թանգարանի միակ հաստիքային նկարիչը։ Իր աշխատանքների շնորհիվ միջազգային ճանաչում է ստացել։ Փոստային դրոշմանիշերի շարքի և գիտական աշխատանքների նկարազարդումների հեղինակ է։ Տիրապետում է դետալների գերազանց զգացողությանը։ Ավելի քան 35 տարվա ստեղծագործական աշխատանքով զգալի ներդրում է ունեցել ֆարերյան կերպարվեստում։ Ֆարերի ստորջրյա բնակիչներին պատկերող նրա նկարները տեղադրված են փոստային դրոշմանիշերի, ապլիկացիաների և գոբելենների վրա, ամենուր կարելի է տեսնել նրա հեղինակային ստեղծագործությունները։
Ընտիր աշխատանքներ ֆիլատելիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Աստրիդ Անդրեասենի նկարների հիման վրա ստեղծվել են բազմաթիվ ֆարերյան դրոշմանիշեր։ Ֆարերյան կղզիների փոստային դրոշմանիշերի գրացուցակում յուրաքանչյուր դրոշմանիշ համարակալված է։
Ձկներ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
FR 248: եռասող փշաձկնիկ (Gasterosteus aculeatus)
-
FR 249: վարազաձուկ (Neocyttus helgae)
-
FR 250: Salmo trutta fario
-
FR 251: ատլանդյան մեծագլուխ (Hoplostethus atlanticus)
-
FO 539—548 (փոստային բլոկ): խորը ջրերում ապրող ձկներ
-
FO 539: ատլանտյան հիմանտոլոֆ (Himantolophus groenlandicus)
-
FO 540: խոշորատամ գոնոստոմա(Gonostoma elongatum)
-
FO 541: ծովային պերկես (Sebastes mentella)
-
FO 542: կապույտ կատվաձուկ (Neoraja caerulea)
-
FO 543: ատլանտյան մեծքիթ խիմերա (Rhinochimaera atlantica)
-
FO 544: լուսակիր լինոֆրինա (Linophryne lucifera)
-
FO 545: գրենլանդական ցերատիա (Ceratias holboelli)
-
FO 546: կարմրագլուխ փետրավոր (Lampris guttatus)
-
FO 547: ձուկ-տապարիկ (Argyropelecus olfersii)
-
FO 548: եվրոպական կարթորս (Lophius piscatorius)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Astrid Andreasen, C.V. — Curriculum Vitae». Museet: Kunstnere repræsenteret i Færøernes Kunstmuseums samling (ֆարյորերեն). Торсхавн: Listasavn Føroya[en]. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2004 թ․ հուլիսի 12-ին.
{{cite web}}
: Text "Faroe Islands]]" ignored (օգնություն); Text "Tórshavn, Фарерские острова" ignored (օգնություն) - «Astrid Andreasens Corner». Nordlysid Thorshavn (անգլերեն). Tórshavn, Faroe Islands: Birgir Enni, P/F Útferðir. 2007 թ․ սեպտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2004 թ․ հուլիսի 12-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստրիդ Անդրեասեն» հոդվածին։ |