Աստղային եղբայրներ
Աստղային եղբայրներ | |
---|---|
Տեսակ | քանդակ |
Քանդակագործ | Գեորգի Ֆրանգուլյան |
Ստեղծում | 1979 |
Բարձրություն | 200 սանտիմետր |
Լայնություն | 100 սանտիմետր |
Երկիր | Ռուսաստան |
Քաղաք | Մոսկվա |
Նյութ | պղինձ |
պատկերված են
| |
կայք |
«Աստղային եղբայրներ» (ռուս.՝ «Звездные братья»), հայ քանդակագործ, ՌԴ ժողովրդական նկարիչ Գեորգի Ֆրանգուլյանի 1979 թվականին ստեղծված քանդակը, որը պահվում է Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում (գույքահամար՝ СКС-1600)։ Պատկերասրահ է բերվել ԽՍՀՄ մշակույթի նախարարությունից՝ 1985 թվականին, ձեռք է բերվել հեղինակից[1]։
Հեղինակի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Վարդանի Ֆրանգուլյանը հայ խորհրդային և ռուսաստանցի քանդակագործ է, պրոֆեսոր, Ռուսաստանի արվեստի ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ։ Ֆրանգուլյանը ստեղծագործական լայն դիապազոնով վառ նորարար քանդակագործ է՝ օժտված ստեղծագործելու անսպառ ուժով։ Նա աշխատում է հաստոցային և մոնումենտալ քանդակագործության մեջ՝ օգտագործելով ոչ միայն ավանդական նյութեր, այլև կերամիկա, մոմ, ապակի, հայելիներ և նույնիսկ՝ ջուր։ Ֆրանգուլյանը որպես քանդակի ստեղծման նախապատրաստական փուլ օգտագործում է գծանկարներն ու մոնումենտալ գրաֆիկան[1]։
Քանդակի նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
«Աստղային եղբայրներ» կոմպոզիցիան նվիրված է տիեզերական ճամփորդությունների ռոմանտիկային։ Խոշոր երեսակված հարթությունները ֆիգուրներին տալիս են մոնումենտալություն, ծանրակշռություն, ընդհանրացված ուրվագծերն արտահայտում են տիեզերական ճամփորդների ֆիզիկական և բարոյական ուժը։ Կոմպոզիցիայի կառուցման հստակությունն ու համարձակությունը դրսևորվում են լիարժեք պլաստիկայի և քանդակի ձևի մեջ ակտիվորեն ներառված տարածության սինթեզում։ Քանդակն ինքնին կառուցողական է և առարկայական, բայց վարպետի ոգեշնչման հիմնական աղբյուրը մնում է մարդը՝ որպես գեղագիտական և էթիկական իդեալի չափանիշ[1]։
«Աստղային եղբայրներ» կոմպոզիցիան պատրաստված է կռածո պղնձից։ Բարձրությունը 2 մետր է, լայնությունը՝ 1 մետր, խորությունը՝ 0,5 մետր[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Звездные братья». my.tretyakov.ru. Վերցված է 2023 թ․ մայիսի 8-ին.