Աստծո բարդույթ
Աստծո բարդույթ (կոմպլեքս), անսասան համոզմունք, որը բնութագրվում է անձնական ունակությունների, արտոնությունների կամ անսխալականության չափազանցված զգացումներով։ Աստծո բարդույթով մարդը կարող է հրաժարվել ընդունել իր սխալի կամ ձախողման հնարավորությունը, նույնիսկ անհերքելի ապացույցների, անլուծելի կամ դժվար խնդիրների առկայության դեպքում։ Նման մարդը սովորաբար իր հայացքների վերաբերյալ դոգմատիզմի բարձր մակարդակ ունի՝ նա համարում է իր անձնական հայացքներն անշուշտ ճիշտ[1]։ Աստծո բարդույթով որոշ մարդիկ կարող են անտեսել հասարակության կանոնները և պահանջները՝ պահանջելով հատուկ արտոնություններ[1]։
Եհովայի բարդույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Եհովայի բարդույթ, նման տերմին, որն օգտագործվում է վերլուծական հոգեբանության մեջ, եսասեր ինքնաինֆլյացիայի նեվրոզի նկարագրության համար։ Այն օգտագործվում է, ի թիվս այլ բաների, հոգեպատմությամբ և կենսագրությամբ հոգեվերլուծական տեքստերում։ Օրինակ, Ֆրից Վիտելսն օգտագործել է այս տերմինը Զիգմունդ Ֆրոյդի նկատմամբ 1924 թվականի կենսագրության մեջ[2]։ Հարի Էլմեր Բարնսը կիրառել է այս տերմինը Ջորջ Վաշինգտոնի և Էնդրյու Ջեքսոնի նկատմամբ[3]։
Աստծո բարդույթը կլինիկական տերմին կամ հիվանդություն չէ և չի մտնում Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ուղեցույցի (DSM) մեջ։
Առաջինն, ով օգտագործել է «աստծո բարդույթ» տերմինը, եղել է Էռնեստ Ջոնսը (1913-1951)[4]։ «Կիրառական հոգեվերլուծության ակնարկի» էջերում նա նկարագրում է այն որպես մարդու հավատք այն բանի հանդեպ, որ նա աստված է[5]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առասպել սեփական բացառիկության մասին
- Ախտահոգեբանություն
- Ֆանատիզմ
- Նարցիսիզմ
- Մեծության մոլորություն
- Մեսիայի բարդույթ
- Հուբրիս
- Նարցիստիկ անձնային խանգարում
- Հիսուսի հոգեկան առողջություն
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Kaplan, Harold I.; Benjamin J. Sadock (1972). Modern Group Book, volume 4: Sensitivity through encounter and marathon. J. Aronson.
- ↑ Sigmund Freud: His Personality, His Teachings and His School, by Fritz Wittels, 1924
- ↑ "Some Reflections on the Possible Service of Analytic Psychology to History". H. E. Barnes, Psychoanal Rev 1921, 8(1):22-37
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2020 թ․ հունիսի 23-ին.
- ↑ https://books.google.com/books/about/Essays_in_Applied_Psycho_Analysis.html?id=W1OZ5NRz3egC&redir_esc=y
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- McLemee.com՝ «The Shrink with a God Complex», Ռոնալդ Հայմեն, Newsday, (Ապրիլի 22, 2001)
- News-Service.Stanford.edu՝ «Did Caligula have a God complex? Stanford, Oxford archaeologists find evidence that depraved tyrant annexed sacred temple», Ջոն Սենֆորդ (Սեպտեբերի 10, 2003)