Աստծո բարդույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աստծո բարդույթ (կոմպլեքս), անսասան համոզմունք, որը բնութագրվում է անձնական ունակությունների, արտոնությունների կամ անսխալականության չափազանցված զգացումներով։ Աստծո բարդույթով մարդը կարող է հրաժարվել ընդունել իր սխալի կամ ձախողման հնարավորությունը, նույնիսկ անհերքելի ապացույցների, անլուծելի կամ դժվար խնդիրների առկայության դեպքում։ Նման մարդը սովորաբար իր հայացքների վերաբերյալ դոգմատիզմի բարձր մակարդակ ունի՝ նա համարում է իր անձնական հայացքներն անշուշտ ճիշտ[1]։ Աստծո բարդույթով որոշ մարդիկ կարող են անտեսել հասարակության կանոնները և պահանջները՝ պահանջելով հատուկ արտոնություններ[1]։

Եհովայի բարդույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եհովայի բարդույթ, նման տերմին, որն օգտագործվում է վերլուծական հոգեբանության մեջ, եսասեր ինքնաինֆլյացիայի նեվրոզի նկարագրության համար։ Այն օգտագործվում է, ի թիվս այլ բաների, հոգեպատմությամբ և կենսագրությամբ հոգեվերլուծական տեքստերում։ Օրինակ, Ֆրից Վիտելսն օգտագործել է այս տերմինը Զիգմունդ Ֆրոյդի նկատմամբ 1924 թվականի կենսագրության մեջ[2]։ Հարի Էլմեր Բարնսը կիրառել է այս տերմինը Ջորջ Վաշինգտոնի և Էնդրյու Ջեքսոնի նկատմամբ[3]։

Աստծո բարդույթը կլինիկական տերմին կամ հիվանդություն չէ և չի մտնում Հոգեկան խանգարումների ախտորոշման և վիճակագրական ուղեցույցի (DSM) մեջ։

Առաջինն, ով օգտագործել է «աստծո բարդույթ» տերմինը, եղել է Էռնեստ Ջոնսը (1913-1951)[4]։ «Կիրառական հոգեվերլուծության ակնարկի» էջերում նա նկարագրում է այն որպես մարդու հավատք այն բանի հանդեպ, որ նա աստված է[5]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Kaplan, Harold I.; Benjamin J. Sadock (1972). Modern Group Book, volume 4: Sensitivity through encounter and marathon. J. Aronson.
  2. Sigmund Freud: His Personality, His Teachings and His School, by Fritz Wittels, 1924
  3. "Some Reflections on the Possible Service of Analytic Psychology to History". H. E. Barnes, Psychoanal Rev 1921, 8(1):22-37
  4. http://deepblue.lib.umich.edu/about/index.html
  5. https://books.google.com/books/about/Essays_in_Applied_Psycho_Analysis.html?id=W1OZ5NRz3egC&redir_esc=y

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • McLemee.com՝ «The Shrink with a God Complex», Ռոնալդ Հայմեն, Newsday, (Ապրիլի 22, 2001)
  • News-Service.Stanford.edu՝ «Did Caligula have a God complex? Stanford, Oxford archaeologists find evidence that depraved tyrant annexed sacred temple», Ջոն Սենֆորդ (Սեպտեբերի 10, 2003)