Ասկլեպիադես Բյութանացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասկլեպիադես Բյութանացի
հին հունարեն՝ Ασκληπιάδης ο Προυσαεύς
Ծնվել էմ. թ. ա. 120
ԾննդավայրԲյութանիա
Մահացել էմ. թ. ա. 40
Մահվան վայրՀռոմ, Հռոմեական Հանրապետություն
ՔաղաքացիությունԲյութանիա
Մասնագիտությունբժիշկ
ԱշակերտներThemison of Laodicea?

Ասկլեպիադես Բյութանացի (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), մ.թ.ա. 2-1-ին դարերում հույն բժիշկ։ Ծնվել է Պրուսա քաղաքում (պատմական Բյութանիա, այժմ՝ Թուրքիայի Բուրսա վիլայեթ), ապրել ու գործել է Հռոմում։ Հիմնադիրն է բժշկության մեջ «մեթոդական» անունով հայտնի դպրոցի, որի ներկայացուցիչները պայքար մղեցին Հիպոկրատեսի տեսությունների դեմ։ Նրա հետևորդները կոչվեցին «մեթոդականներ»։ Ասկլեպիադես Բյութանացու երկերից հունարեն լեզվով մևացել են միայն հատվածներ, որոնք հրատարակել է Ք. Գրումպերտը 1798 թվականին։ Գոյություն ունի նաև Ասկլեպիադես Բյութանացու անունը կրող, հայերեն թարգմանությամբ մի համառոտ երկ՝ «Ասկղեպիադսւյ վասն չորից բնութեանց մարդոյ և տարոյ և սւմսոյ» խորագրով՝ բաղկացած 12 գլուխներից (Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռ. յտտ 310)։ Ասկլեպիադես Բյութանացիու երկերից հատվածներ կան նաև Որիբաս Պերգամացու բժշկարանի հայերեն հին թարգմանությամբ մեզ հասած մի թերի օրինակում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 566