Ասենա
Ասենա | |
---|---|
Տեսակ | mythological canine? |
Ասենա, էգ գայլի անվանում[1][2][3], թյուրք-օղուզների առասպելից[4][5]։
Ավանդություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասենայի ավանդությունը պատմում է երիտասարդ տղայի մասին, ով հազիվ էր կենդանի մնացել ճակատամարտում։ Էգ գայլը գտել էր վիրավոր երեխային և բուժել նրան՝ փրկելով վերջինիս կյանքը։ Գայլը հղիացել էր տղայից և փախչելով իր բոլոր թշնամիներից, կտրել-անցնելով Արևմտյան ծովն ու Քոչո լեռները՝ վերջապես հանգրվանել էր Թոչարյանների քաղաքում՝ ծնելով տաս կիսագայլ և տաս կիսամարդ։ Սրանցից Աշինան դարձել էր Աշինական ցեղի առաջնորդը, որոնք իշխում էին Գյունտյուրքի և թյուրքական այլ քոչվոր կայսրությունների վրա[6][7]։
Այս առաջին թուրքերը տեղափոխվել և հաստատվել էին Ալթաի շրջանում, որտեղ նրանք մեծ համբավ էին վայելում որպես փորձառու դարբիններ, ինչպես նաև նրանց համարում էին սկյութների ազգականները[8]։
Ժամանակակից դարաշրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]1930-ականների թուրքական էթնիկ ազգայնականության զարգացմանը զուգընթաց, վերածնունդ ապրեց նաև թուրքական առասպելաբանությունը։ Առաջ եկան այնպիսի կերպարներ, ինչպիսիք են՝ Ասենան, Բոզկուրտը, Էրգենեկոնը[9]։ Ասենայի խորհրդանիշը քանդակված է Անկարայի Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալի անունը կրող թատրոնի բեմում[9]։ Իր ճառի ժամանակ (1931 թվականի փետրվարի 13-ին Մալաթիայում հնչեցրած «Türk Ocağı») խորհրանիշի մասին խոսել է նաև Աթաթուրքը[10][11]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Book of Zhou, Vo. 50. Կաղապար:Zh icon
- ↑ History of Northern Dynasties, Vo. 99. Կաղապար:Zh icon
- ↑ Book of Sui, Vol. 84. Կաղապար:Zh icon
- ↑ André Wink. Al-Hind: The Making of the Indo-Islamic World. Brill Academic Publishers, 2002. 0-391-04173-8. Page 65.
- ↑ Ziya Gökalp, transcription: Şahin Filiz, "Türk devletinin tekâmülü 12: Hakanlık Teşkilatı",Küçük Mecmua -II-, Bu da Çinlilere göre (Asena=Kurt) manasındadır (թուրքերեն)
- ↑ Findley, Carter Vaughin. The Turks in World History. Oxford University Press, 2005. 0-19-517726-6. Page 38.
- ↑ Roxburgh, D. J. (ed.) Turks, A Journey of a Thousand Years. Royal Academy of Arts, London, 2005. Page 20.
- ↑ Christopher I. Beckwith, Empires of the Silk Road: A History of Central Eurasia from the Bronze Age to the Present, Princeton University Press, 2011, p.9
- ↑ 9,0 9,1 Murat Arman, "The Sources of Banality In Transforming Turkish Nationalism", CEU Political Science Journal, issue: 2 (2007), p. 136.
- ↑ Atatürk'ün Söylev ve Demeçleri II, Atatürk Kültür, Dil ve Tarih Yüksek Kurumu Atatürk Araştırma Merkezi, 1989, p. 301, Turkish text: Demiryollarını kullanacak olan Türk milleti menşeindeki ilk sanatkarlığına, demirciliğinin eserini tekrar göstermiş olmakla müftehir olacaktır. (թուրքերեն)
- ↑ Mehmet Önder, Atatürk'ün Yurt Gezileri, Türkiye İş Bankası, 1975, p. 268