Ասատուր Սարաֆյան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ասատուր Սարաֆյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1895 |
Ծննդավայր | Օսմանյան կայսրություն |
Մահացել է | հունվար 1979 (83 տարեկան) |
Մահվան վայր | Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտություն | գյուտարար |
Ասատուր Սարաֆյան (անգլ.՝ Asatour Sarafian, մայիսի 31, 1895, Օսմանյան կայսրություն - հունվար 1979, Քլիվլենդ, Օհայո, ԱՄՆ), հայազգի գյուտարար, որը փրկվելով Եղեռնի տարիներին՝ մանուկ հասակում փախել է ԱՄՆ և մեծ ճանաչում է գտել Օսկար Բենկեր (անգլ.՝ Oscar Banker) անունով։
Գյուտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1931 թվականին 1,795,464 համարով արտոնագրվել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որն 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում։ 1957 թվականին 2,977,813 համարով արտոնագրում է ավտոյուղի չափիչի գյուտը։ Սարաֆյանին է պատկանում նաև բենզինային պոմպի գյուտը, որն արտոնագրվել է 1961 թվականին 2,977,862 համարով։ Ասատուր Սարաֆյան-Բենկերի՝ ԱՄՆ կառավարության կողմից ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել 1949 թվականին 2,492,831 համարով արտոնագրված ուղղաթիռի տրանսմիսիայի՝ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, և 1932 թվականին 1,879,597 համարով արտոնագրված բազմագույն տպիչ սարքը։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|