Ասատուր Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասատուր Սարաֆյան
Ծնվել է 1895
Ծննդավայր Օսմանյան կայսրություն
Մահացել է հունվար 1979
Մահվան վայր Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ
Ազգություն հայ
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի

Ասատուր Սարաֆյան (անգլ.՝ Asatour Sarafian, 1895, Օսմանյան կայսրություն - հունվար 1979, Քլիվլենդ, Օհայո, Ամերիկայի Միացյալ Նահանգներ), հայազգի գյուտարար, ով փրկվելով Եղեռնի տարիներին՝ մանուկ հասակում փախել է ԱՄՆ և մեծ ճանաչում է գտել Օսկար Բենկեր (անգլ.՝ Oscar Banker) անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին 1,795,464 համարով արտոնագրվել է ինքնաշարժերի ավտոմատ փոխանցման տուփը, որն 1940 թվականից կիրառվել է ամերիկյան «Օլդսմոբիլ» մակնիշի ավտոմեքենայում։ 1957 թվականին 2,977,813 համարով արտոնագրում է ավտոյուղի չափիչի գյուտը։ Սարաֆյանին է պատկանում նաև բենզինային պոմպի գյուտը, որն արտոնագրվել է 1961 թվականին 2,977,862 համարով։ Ասատուր Սարաֆյան-Բենկերի՝ ԱՄՆ կառավարության կողմից ամենաարժեքավոր հայտնագործություններ են համարվել 1949 թվականին 2,492,831 համարով արտոնագրված ուղղաթիռի տրանսմիսիայի՝ Սիկորսկու շարժիչի փոխանցման տուփը, և 1932 թվականին 1,879,597 համարով արտոնագրված բազմագույն տպիչ սարքը։

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]