Jump to content

Ասադաբադ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ասադաբադ
պարս.՝ اسدآباد
ԵրկիրԻրան Իրան
ՕսթանՀամադան
Շահրեստան Ասադաբադ
ՀամայնքCentral District? և Համադանի նահանգ[1]
Բնակչություն55 703 մարդ (2016)[2]
Ասադաբադ (Իրան)##
Ասադաբադ (Իրան)

Ասադաբադ (պարս.՝ اسدآباد), քաղաք Իրանի արևմուտքում, Համադան օսթանում։ Հանդիսանում է համանուն շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով կազմում է 55 703 մարդ (2016)[2]։

Քաղաքը գտնվում է Համադան օսթանի արևմտյան մասում` վարչական կենտրոն Համադանից մոտ 33 կմ արևմուտք։ Տեղադրված է Համադանը Քերմանշահի հետ կապող ճանապարհի վրա։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչությունը 2016 թվականի մարդահամարի տվյալներով կազմում էր 55 703 մարդ, որոնք կազմում էին 16 765 տնտեսություն։ Ասադաբադը Համադան օսթանի բնակչությամբ չորրորդ ամենախոշոր քաղաքն է Համադանից, Մալայերից և Նեհավենդից հետո[3]։ Քաղաքի բնակչության փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ ստորև.

Տարի 1956 1966 1986 1991 1996 2006 2011 2016
Բնակիչ 5 190[4] 6 714[5] 34 516 43 582[6] 48 386[6] 51 304[7] 55 024[8] 55 703[9]

Բնակիչները լուռեր են, քրդեր, պարսիկներ և թյուրքեր[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. GEOnet Names Server — 2018.
  2. 2,0 2,1 جمعیت به تفکیک تقسیمات کشوری (перс.)
  3. «Համադան օսթանի քաղաքները» (անգլերեն).
  4. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1956 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  5. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1966 թ.» (PDF) (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2024 թ. փետրվարի 24-ին. Վերցված է 2024 թ. մարտի 1-ին.
  6. 6,0 6,1 «Իրանի քաղաքները» (անգլերեն).
  7. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1385 (2006)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2011 թ. սեպտեմբերի 20-ին. Վերցված է 2022 թ. սեպեմբերի 25-ին.
  8. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1390 (2011)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2023 թ. հունվարի 17-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  9. «Իրանի Իսլամական Հանրապետության մարդահամար, 1395 (2016)» (պարսկերեն). Արխիվացված է օրիգինալից (Excel) 2021 թ. ապրիլի 21-ին. Վերցված է 2022 թ. դեկտեմբերի 19-ին.
  10. «Language distribution: Hamadan Province - Asad Ābād city». Iran Atlas. 2020. Վերցված է 2022 թ․ ապրիլի 11-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասադաբադ» հոդվածին։