Նեհավենդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Նեհավենդ
ՏեսակԻրանի քաղաք
Երկիր Իրան
ՎարչատարածքCentral District?
Քարտեզ
Քարտեզ

Նեհավենդ[1][2], կամ Նահավենդ[3][4] , կամ Նիհավանդ[3][4], կամ Նիհավենդ[3][4] (պարս.՝ نهاوند), քաղաք Իրանի արևմուտքում՝ Համադան նահանգում։ Նեհավենդ շահրեստանի վարչական կենտրոնը։ Բնակչության թվով նահանգի երրորդ քաղաքն է[2]։ 

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Համադանի հարավային մասում՝ լեռնային տեղանքում։ Ծովի մակարդակից ունի 1644 մ բարձրություն[3]։ Նեհավենդը գտնվում է նահանգի վարչական կենտրոնից՝ Համադանից, 65 կմ դեպի հարավ-արևմուտք և երկրի մայրաքաղաքից՝ Թեհրանից, 310 կմ դեպի հարավ-արևմուտք։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը հիմնադրվել է Աքեմենյան դինաստիայի Դարեհ I Մեծի օրոք պարսկական սատրապության՝ Մարաստանի տարածքում։ Սելևկյանների մակեդոնական դինաստիայի օրոք Նեհավենդի մոտ հիմնադրվել են հունական Ապամեա և Լաոդիկեա քաղաքները, որոնք հիշատակվում են Ստրաբոնի[5] և Պլինիոս Ավագի աշխատություններում[6]։ 642 թվականին քաղաքի շրջակայքում տեղի է ունեցել ճակատամարտ խալիֆա Օմարի արաբա-մուսուլմանական և շահնշահ Հազկերտ III-ի պարսկական բանակների միջև, որն ավարտվել է պարսիկների լիակատար պարտությամբ։ Քաղաքի պատմության հետ է կապված իրանցի կարաիմների առաջնորդներից մեկի՝ Բենիամին Նահավենդիի (մոտ 830-860) կյանքը։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2006 թվականի մարդահամարի տվյալների՝ բնակչությունը կազմել է 72 218 մարդ։ Ազգային կազմում գերակշռում են լոռերն ու լաքերը[7], իսկ դավանանքայինում՝ շիա մուսուլմանները։

Բնակչության թվաքանակը
19861991199620062012
52 26559 30765 16472 21875 859[8]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Атлас Мира. — М.: ПКО «Картография» Федерельного агентства геодезии и картографии Министерства транспорта Российской Федерации: Издательство Оникс, 2007 - стр. 128
  2. 2,0 2,1 World Gazetteer (անգլ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 Физико-географические данные (անգլ.)
  4. 4,0 4,1 4,2 GeoNames (անգլ.)
  5. Страбон, География, XIII, 6
  6. Плиний Старший, Естественная История, 6, 29
  7. Road Maintenance & Transportation Organization of İslamic Republic of İran (RMTO): Provincial Transportation and Terminals Department of Hamedan: Preface Archived 2012-07-21 at the Wayback Machine.
  8. предполагаемое