Ասա ինձ, թե ինչպես սիրել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ասա ինձ, թե ինչպես սիրել
թուրքերեն՝ Bana Sevmeyi Anlat
Изображение логотипа
Ժանրռոմանտիկ գեղարվեստական գրականություն և դրամա
Երկիր Թուրքիա
Լեզութուրքերեն
ՌեժիսորՄեսուդե Էրարսլան
Գլխավոր
դերերում
Կադիր Դողուլու, Սեդա Բաքան, Մուստաֆա Ուսթյունդաղ
ՊրոդյուսերՔերեմ Չաթայ
ՍցենարիստԴենիզ Աքչայ
ԵրաժշտությունԹոյգար Իշըքլը
Պատմվածքի վայրՖրայբուրգ իմ Բրայսգաու
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ22
Էկրաններին էօգոստոսի 26, 2016-ից հունվարի 30, 2017
ՀեռուստաալիքFOX
ԸնկերությունAy Yapım
Պաշտոնական կայքէջ

Ասա ինձ, թե ինչպես սիրել (թուրքերեն՝ Bana Sevmeyi Anlat), թուրքական հեռուստասերիալ, որի առաջին սերիան ցուցադրվել է 2016 թվականի օգոստոսի 26-ին թուրքական FOX հեռուստաընկերության եթերում։ Հեռուստասերիալի ռեժիսորը Մեսուդե Էրարսլանն է, իսկ պրոդյուսերը՝ Քերեմ Չաթայը։ Հեռուստասերիալի արտադրությամբ զբաղվում է Ay Yapım ընկերությունը։ Հեռուստասերիալը ցուցադրվել է յուրաքանչյուր ուրբաթ ժամը 20:00-ին[1]: Գլխավոր դերերում հանդես են գալիս Կադիր Դողուլուն, Սեդա Բաքանը և Մուստաֆա Ուսթյունդաղը։

Սցենար[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալպերը (Կադիր Դողուլու) հայտնի խոհարար է Ստամբուլում և ունի իր անձնական ռեստորանը Բեյօղլուում։ Ալպերը ամուսնացած է Բերնայի հետ և ունի դուստր Չիչեքը։ Ալպերը և Բերնան մշտապես պայքարում են աղջկա համար, թե ում հետ պետք է վերջինս ապրի։ Բերնան հարաբերությունների մեջ է Օնուրի հետ։

Մի օր Ալպերի եղբայրը՝ Ջիհանը փնտրում է Օնուրին՝ նրանից գումար վերցնելու համար։ Արդյունքում Բերնան և Օնուրը ավտովթարի են ենթարկվում։ Բերնան մահանում է հիվանդանոցի ճանապարհին։

Ալպերը սկսում է հոգ տանել իր աղջկա մասին, բայց նրա եղբայրը խլել էր նրանից ամբողջ գումարը, այդ իսկ պատճառով նա ստիպված է լինում վաճառել իր ռեստորանը և տունը։ Ալպերին օգնության է հասնում Հաշմեթը։ Վերջինս Ալպերին հրավիրում է իր հարսանիքին։

Լեյլան աղջիկ է, ով բնակվում է Գերմանիայում իր հոր, խորթ մոր և խորթ եղբոր հետ։ Նա ամուսնացած է եղել, սակայն բաժանվել են և հիմա խնամում է իր որդուն Ռուզգարին։ Հաշմեթը Լեյլայի հոր տնօրենն է, այդ իսկ պատճառով Լեյլան հաճախ թարգմանություններ է կատարում Հաշմեթի համար։ Հաշմեթը ցանկանում է ամուսնանալ Լեյլայի հետ։ Հարսանիքի օրը նա փախչում է հարսանիքից, քանի որ լսում է, թե ինչպես է Հաշմեթը հրամայում իր մարդկանց՝ սպանելու մեկին։ Լեյլան փախչելով հարսանիքից՝ պատահմամբ նստում է Ալպերի մեքենան, ուստի Ալպերը պարտավորվում է թաքցնել Լեյլային Հաշմեթից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «'Bana Sevmeyi Anlat'ın yayın tarihi belli oldu». milliyet.com.tr. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 29-ին.