Jump to content

Առնո Բաբաջանյանի հուշարձան (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնո Բաբաջանյանի հուշարձան

Առնո Բաբաջանյանի հուշարձանը
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Կարապի լճի մոտ
Բարձրություն 2,8 մ
Քանդակագործ(ներ) Դավիթ Բեջանյան
Ճարտարապետ(ներ) Լևոն Իգիթյան
Նյութ բրոնզ, գրանիտ
Շինարարության սկիզբ 2003
Շինարարության ավարտ հուլիսի 4, 2003
Ներկա վիճակ կանգուն


Առնո Բաբաջանյանի հուշարձան, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում։

Հուշարձանը կառուցված է բրոնզից և գրանիտից, բարձրությունը 2,8 մետր է։

Հայ մեծանուն կոմպոզիտոր և դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Առնո Բաբաջանյանի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ որոշվեց Կարապի լճի մոտ՝ Տերյան և Թումանյան փողոցների խաչմերուկում, տեղադրել նրա հուշարձանը։ Արձանի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել 2003 թվականի հուլիսի 4-ին[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի Հանրապետություն. Երևան. 2003թ․, 5 հուլիսի. էջ 1.