Jump to content

Առնալդո Օտեգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առնալդո Օտեգի Մոնդրագոն
բասկ.՝ Arnaldo Otegi Mondragon
Դիմանկար
Առնալդո Օտեգին 2016 թվականին
Ծնվել էհուլիսի 6, 1958(1958-07-06) (66 տարեկան)
ԾննդավայրԷլգոյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա
ՔաղաքացիությունԻսպանիա Իսպանիա
ԱզգությունԲասկ
ԿրթությունZorroagako filosofia fakultatea? և Հեռակա կրթության ազգային համալսարան
Ազդել էԷՏԱ անջատողական կազմակերպության և Բատասունա կուսակցության գործունեությանը,
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԳործունեությունՔաղաքական, հասարակական
Զբաղեցրած պաշտոններQ64844954?, Q64845960?, deputy of the Basque Parliament?, deputy of the Basque Parliament? և deputy of the Basque Parliament?
ԿուսակցությունEuskal Herria Bildu?, Batasuna?, Euskal Herritarrok?, Herri Batasuna? և Sortu?
ԱնդամությունԷՏԱ և ETA political-military?
Երեխաներ2 երեխա
 Arnaldo Otegi Վիքիպահեստում

'Առնալդո Օտեգի Մոնդրագոն (բասկ.՝ Arnaldo Otegi Mondragon, հուլիսի 6, 1958(1958-07-06), Էլգոյբար, Debabarrena, Գիպուսկոա, Բասկերի երկիր, Իսպանիա), բասկ հասարակական, քաղաքական գործիչ, ԷՏԱ անջատողական կազմակերպության անդամ, Բատասունա կուսակցության առաջնորդներից։ 2006 թվականին Ժնևում և Լոյլայում ԷՏԱ-ի ու Իսպանիայի կառավարության միջև տեղի ունեցած խաղաղության բանակցությունների առանցքային բանակցողներից մեկն է եղել[1]։ Հանդիսանում է Բատասունա կուսակցության մարտավարության փոփոխության փորձի հիմնական դերակատարներից[2]։ Մինչև 2016 թվականի մարտը գտնվել է բանտում՝ մեղադրվելով Բատասունայի վերակազմության մեջ (Իսպանիայում կուսակցությունն արգելված է)[3]։

Նախքան քաղաքականություն մտնելը նա դատապարտված է եղել որպես ԷՏԱ անջատողական կազմակերպության անդամ։ Նա մասնակցել է այդ կազմակերպության կողմից կազմակերպված մի շարք ահաբեկչական գործողությունների և հանցագործությունների, որոնց թվում է բասկ ձեռնարկատեր Լուիս դե Աբայտուայի առևանգումը[4]։ 1990-ական թվականներին նա սկսեց իր քաղաքական գործունեությունը և արագորեն ճանաչում ձեռք բերեց բասկյան անջատողական շարժման մեջ։ Առնալդո Օտեգի դարձավ «Բատասունա» կուսակցության առաջնորդն այն բանից հետո, երբ կառույցի բոլոր ղեկավարները ձերբակալվեցին[5]։ 2007 թվականի հունիսին դատապարտվեց անազատության «ահաբեկչության գովերգման» համար[6][7] և ազատ արձակվեց բանտից հաջորդ տարվա օգոստոսին։ 2009 թվականի հոկտեմբերին նա կրկին ձերբակալվեց այս անգամ մեղադրվելով Բատասունա կուսակցությունը վերստեղծելու փորձի համար և դատապարտվեց 10 տարվա ազատազրկման[8]։

Բասկյան անջատողական շարժման շրջանում նա մնում է որպես կարևոր գործիչ։

Ռազմական գործունեության սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնալդո Օտեգին փիլիսոփայության և գրականության ոլորտներում ստացել է բարձրագույն կրթություն։ ԷՏԱ-ին անդամագրվել է դեռևս երիտասարդ տարիքում[9]։

Բասկերի երկրում իրականացված մի շարք ահաբեկչական գործողություններին մասնակցելուց հետո՝ 1977 թվականին Օտեգին մեկնում է Ֆրանսիա։ Նա մեղադրվում էր քաղաքամերձ բենզալցակայանի պայթեցման, Սան Սեբաստյանում զինվորական օբյեկտի վրա հարձակում, ավտոմեքենայի վրա հարձակում և սեփականազրկման փորձ, հիվանդանոցում ոստիկանական հսկողության ներքո գտնվող ԷՏԱ կազմակերպության անդամի ազատ արձակում և այլն։ 1987 թվականին Օտեգին ֆրանսիական ոստիկանության կողմից հանձնվում է իսպանական իշխանություններին։ Նա մեղադրվում էր UCD կուսակցության (Ժողովրդական կուսակցության նախահայրը) երկու նախկին պատգամավորների առևանգման և նրանցից մեկին սպանելու փորձ կատարելու մեջ, սակայն բավարար ապացույցների բացակայության հիմքով արդարացվում է։ Մեկ այլ դատական գործով, որը վերաբերում էր ձեռնարկատեր Լուիս դե Աբայտուայի առևանգմանը, 1989 թվականին Օրտեգին մեղավոր է ճանաչվում է դատապարտվում վեց տարվա ազատազրկման։ Պատժաչափի մի մասն անցկացնելով բանտում՝ 1990 թվականին նա ազատ է արձակվում։

Քաղաքական գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առնալդո Օտեգին 2006 թվականի իր ելույթի ժամանակ

1994 թվականին տեղի ունեցած բասկյան ինքնավարության ընտրություններում Առնալդո Օտեգին Գիպուսկոայում առաջադրված Էրի Բատասունայի ցուցակում յոթերորդ համարն էր, սակայն կուսակցությունը հավաքեց միայն վեց պատգամավորական մանդատ ստանալու ձայներ։ Մեկ տարի անց նա այնուամենայնիվ դարձավ բասկյան խորհրդարանի պատգամավոր՝ զբաղեցնելով ԷՏԱ կազմակերպության հետ կապեր ունենալու համար դատապարտված, իր կուսակից Բեգոնի Արոնդոյի տեղը։ Ստանալով պատգամավորական մանդատ՝ Օրտեգին նիստերի դահլիճում իր համար նախատեսված աթոռին դրեց հին մեխ ի հիշատակ ԷՏԱ կազմակերպության երկու և FRAP-ի (Frente Revolucionario Antifascista в Patriotico) երեք անդամների գնդակահարության մեկամյակի և լքեց խորհրդարանի շենքը։ 1997 թվականին Բատասունա կուսակցության ամբողջ ղեկավար կազմը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման այն բանի համար, որ նրանք նախընտրական քարոզարշավի ժամանակ տարածել էին ԷՏԱ կազմակերպության քարոզչական տեսահոլովակը։ Ձերբակալությունները շրջանցեցին Օրտեգին, ինչի արդյունքում նա հայտնվեց իր կուսակցության բարձր դիրքերում։ 1998 թվականին տեղի ունեցած ընտրություններին Բատասունա կուսակցությունը Բասկերի Երկրի որհրդարանում ստացել էր պատգամավորական 14 տեղ։ 1999 թվականի մայիսի 18-ին Օտեգին ստորագրեց եռակուսակցական համաձայնագրի փաստաթղթի ներքո (Բատասունա, PNV և EA կուսակցություններ), որը չեղարկվեց սոցիալիստների առաջնորդ Ֆերնանդո Բուեսայի սպանությունի հետո՝ 2000 թվականի փետրվարի 22-ին։ Այդ դիպվածից 10 օր առաջ Օտեգին վերընտրվել էր Բատասունա կուսակցության մամուլի քարտուղարի պաշտոնում։ 2001 թվականին տեղի ունեցած ընտրություններում կուսակցությունը կորցրեց իր պատգամավորական մանդատների կեսը, ինչը հանգեցրեց կառույցի վերակազմակերպման և նոր Բատասունայի ստեղծման, որի կազմում Օրտեգան զբաղեցրեց առաջատար դիրքեր։

Ձերբակալություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականին մամուլի ասուլիսի ընթացքում Իսպանիայի թագավորի՝ Բասկերի երկիր այցի մասին գնահատականներ տալիս Առնալդո Օտեգին Իսպանիայի թագավոր Խուան Կառլոսին գործնականում անվանեց գլխավոր դահիճ՝ ասելով. - «Նա՝ իսպանական բանակի գլխավոր հրամանատարը, այսինքն՝ դահիճների պատասխանատուն, պաշտպանում է նրանց և կտտանքների ու բռնությունների միջոցով իր միապետական կարգերը պարտադրում մեր ժողովրդին»[10]։ 2006 թվականի ապրիլի 27-ին ԷՏԱ կազմակերպության անդամ, պայթուցիչ սարքի փորձարկման ժամանակ զոհված Օլայի Կաստրեսանի հիշատակի արարողության ընթացքում ահաբեկչության կոչեր անելու մեղադրանքով Առնալդո Օտեգին դատապարտվում է 15-ամսյա ազատազրկման։ Նա սկսեց պատիժը կրել 2007 թվականի հունիսի 8-ին[11], սակայն 2008 թվականի օգոստոսին ազատ արձակվեց։

2009 թվականի հոկտեմբերի 16-ին Առնալդո Օտեգին կրկին կանգնում է դատարանի առջև Բատասունա կուսակցությունը վերակազմավորելու մեղադրանքով՝ չնայած ԷՏԱ կազմակերպության և իսպանական կառավարության միջև ձեռք բերված զինադադարի։ Նա դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։ 2010 թվականի հունվարի 27-ին հացադուլ է սկսում[12]։ 2010 թվականի մարտին դատապարտվում է երկու տարվա ազատազրկման 2005 թվականին ահաբեկչությունը գովերգելու մեղադրանքով։ Նրան նաև արգելվում է զբաղեցնել պետական պաշտոններ առաջիկա 16 տարիների ընթացքում[13]։ 2010 թվականի սեպտեմբերին նա կրկին կանգնում է դատարանի առջև այս անգամ 2004 թվականին իր ելույթում ահաբեկչությունը գովերգելու համար[14]։ 2011 թվականի սեպտեմբերին դատապարտվում է 10 տարվա ազատազրկման։

Քաղաքական և հասարակական հայացքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առնալդո Օտեգին բազմիցս հայտարարել է, որ հպարտանում է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի քաղաքականությամբ և նրա «Բոլիվարական հեղափոխությամբ»։ Ըստ նրա հայտարարությունների՝ խոնարհվում է նաև Լատինական Ամերիկայում իսպանական պետության դեմ պայքարած մարտիկ Սիմոն Բոլիվարի առջև, ով ուներ բասկյան արմատներ։

Առնալդո Օտեգին Սան Սեբաստիան քաղաքի «Ռեալ Սոսիեդադ» ֆուտբոլային ակումբի մոլի երկրպագու է։

Առնալդո Օտեգին ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. John Carlin Interviews Arnaldo Otegi
  2. «The independentist strategy is incompatible with armed violence»
  3. Judicial auto in Spanish (PDF)
  4. Detenidos los presuntos secuestradores de Luis Abaitua
  5. Goodman, Al (2003 թ․ մարտի 17). «Basque independence party banned». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  6. Goodman, Al (2007 թ․ հունիսի 8). «Spain arrests ETA-linked lawmaker». CNN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  7. Judicial auto in Spanish (PDF)
  8. «Engaging ETA». Irish Times. 2011 թ․ սեպտեմբերի 19. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 13-ին.
  9. Murua, Imanol (2010). Loiolako Hegiak. Elkar. էջ 42. ISBN 978-84-9783-824-5.
  10. Basque convicted for king insult, BBC News, 4 November 2005 (անգլերեն)
  11. Basque leader arrested in Spain, BBC News, 8 June 2007 (անգլերեն)
  12. «Otegi and Diez to be tried for 'Bateragune case'». EITB. 2011 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 14 October, 2011-ին.
  13. «Spain jails Basque separatist leader Arnaldo Otegi». BBC News. 2010 թ․ մարտի 2. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.
  14. «Arnaldo Otegi found not guilty of glorifying ETA at Anoeta rally». EITB. 2010 թ․ սեպտեմբերի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 14-ին.