Jump to content

Առաջին դասը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առաջին դասը
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորLamis Bredis?
ՍցենարիստՎլադիմիր Նեմոլյաև
ԵրաժշտությունՄիխայիլ Ստարոկադոմսկի
Երկիր ԽՍՀՄ
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Թվական1948

«Առաջին դասը» (ռուս.՝ «Первый урок»), 1948 թվականին ստեղծված խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1][2], որ պատմում է արջերի ու մեղուների մասին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառում առավոտ է։ Մեղուների պարսը դուրս է գալիս բնից և գնում նեկտար հավաքելու մարգագետնում, որտեղ բազմաթիվ ծաղկած ծաղիկներ կան։ Մեղուներից մեկը թռչում է դեպի անտառի բացատ։ Ուսուցիչ արջն արջուկներին պատմում է մեղուների մասին, որոնք կարող են օգուտ տալ արջերին կամ վնաս պատճառել. «Անցնենք մեղրի, բնության մեջ դրա դերի ու նշանակության մասին ուսմունքին։ Անուշահոտ քաղցրավենիքը մեղր բերող մեղուն խնամքով թաքցնում է մոմե բջիջներում»։

Հանկարծ բացատի վերևում հայտնվում է մեղուն։ Արջերը, թողնելով դասը, սկսում են հետապնդել նրան։ Նրանք երկար վազում են և հասնում մեղվի բնի մոտ։ Մինչ արջուկները մեղր են հանում բնից, մեղուն օգնության է կանչում մյուս մեղուներին, և հավաքված պարսը խայթում ու հեռու է քշում արջուկներին։

Խայթված արջուկները նույն բացատում շարունակում են մեղրին նվիրված դասի ունկնդրումը, սակայն այժմ նրանք ավելի շատ գիտեն մեղուների մասին։

Ստեղծողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ – Վլադիմիր Նեմոլյաև
  • Ռեժիսոր – Լամիս Բրեդիս
  • Բեմադրող նկարիչ – Սյուզաննա Բլյակովսկայա
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ – Բորիս Մեերովիչ, Նադեժդա Պրիվալովա, Բորիս Տիտով, Վադիմ Դոլգիխ, Լև Պոպով, Ֆաինա Եպիֆանովա, Տատյանա Տարանովիչ
  • Օպերատոր – Անատոլի Վելիկոխատկո
  • Կոմպոզիտոր – Միխայիլ Ստարոկադոմսկի
  • Հնչյունային օպերատորՆիկոլայ Պրիլուցկի
  • Տեքստի հեղինակ – Միխայիլ Վոլպին
  • Ռեժիսորի օգնական – Վ. Շիլինա
  • Ֆիլմի տնօրեն – Ն. Ցոֆնաս

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզներով «Լավագույն խորհրդային մուլտֆիլմեր» հավաքածուում Studio PRO Video-ի և «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի մուլտֆիլմերի հավաքածուում «Союз Видео» ստուդիայի կողմից PAL համակարգում։

2002 թվականին մուլտֆիլմը վերաթողարկվել է VHS, Video CD և DVD կրիչներով «Ողջո՛ւյն, դպրոց» մուլտֆիլմերի հավաքածուում, որում ընդգրկվել են նաև «Ստորակետի ու կետի արկածները» (ռուս.՝ «Приключения запятой и точки»), «Պրոդելկինը դպրոցում», «Վերջին նստարանին» (VHS-ով միայն առաջին երկու թողարկումները, DVD-ով՝ բոլորը), «Մարդուկին ես եմ նկարել» և «Ի՞նչ դառնալ» մուլտֆիլմերը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Առաջին դասը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
  2. «Առաջին դասը» մուլտֆիլմը «Անիմատոր.ռու» կայքում

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Фильмы-сказки. Сценарии рисованных фильмов. Выпуск 1.. — М.: Госкиноиздат, 1950. — 208 с.