Առագաստ (սրճարան)
«Առագաստ» սրճարան | |
---|---|
Տեսակ | սրճարան |
Երկիր | Հայաստան |
Բնակավայր | Երևան |
Poplavok park in Yerevan Վիքիպահեստում |
Առագաստ (Պոպլավոկ), 1960-ական թվականների Երևանի չորս սրճարաններից («Սկվոզնյաչոկ», «Կոպեյկա», «Պոպլավոկ», «Կոզիրյոկ») մեկը։ Գտնվում է Երևանի Կենտրոն վարչական շրջանի Օղակաձև զբոսայգում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սրճարանը 1964 թվականին նախագծել է ճարտարապետ Ֆելիքս Հակոբյանը, ով սրճարանը շրջակա բնական ռելիեֆի հետ տեղադրել է բարձրության վրա՝ շինության վերևի մասին հաղորդելով դարավանդի տեսք, իսկ տարբեր մակարդակների միջև եղած տարածությունը զբաղեցրել է սրճարան-«նավի» ներքևի մասը։ Սրճարանի անվանումն ընտրել է ճարտարապետը[1]։ Նա սրճարանի ձևավորման համար օգտագործել է տենտ, որը պարաններով ամրացրել է կառույցին։ «Առագաստ» սրճարանի և «Օղակաձև զբոսայգու» մեկ հատվածի նախագծման համար Ֆելիքս Հակոբյանը ճանաչվել է Խորհրդային ճարտարապետության նվաճումների համամիութենական ստուգատեսի դափնեկիր[1]։
Սրճարանը եղել է դերասանների, գրողների, ռեժիսորների, երաժիշտների, արվեստագետների, նկարիչների, ուսանողների սիրած ժամանցային վայրերից մեկը։ Սրճարանը Ալեքսանդր Գրինի գրքի անունով հաճախ անվանել են «Ալ Առագաստ»[1]։
1997 թվականին սրճարանը վերակառուցվել է և հին սրճարանին փոխարինել է ծավալային կառույց[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Առագաստ (սրճարան) կատեգորիայում։ |