Jump to content

Ապոլոնի աստերոիդներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այս հոդվածը աստերոիդների խմբի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ապոլլոն (այլ կիրառումներ)։

Ապոլոններ, կամ Ապոլոնի աստերոիդներ Երկրին մոտեցող աստերոիդների խումբ, անվանվել է առաջին հաստատված խմբի ներկայացուցիչի անունով, (1862) Ապոլոն։ Այս խմբի աստերոիդներ են հանդիսանում այն մարմինները, որոնք հատում են Երկրի ուղեծիրը (պերիհելին փոքր է 1,017 ա. մ.) և ունեն ոչ պակաս քան 1 ա. մ. մեծ կիսաառանցք։ Նրանցից մեծամասնության ուղեծրերը ընկած են Վեներայի և Յուպիտերի միջև, սակայն կան նաև բացառություններ։ Այսպես ամենից մոտը Արեգակին մոտենում է 2005 HC4 (0,071 ա. մ., հինգ անգամ ավելի մոտ քան Մերկուրին), իսկ ամենա հեռուն Արեգակից հասնում է 1999 XS35 (35,2 ա. մ., ավելի հեռու քան Նեպտունը

Ապոլոնները ունեն անկանոն ձև և համեմատաբար փոքր չափեր, այլ խմբերի ներկայացուցիչների համեմատ։ Նրանցից ամենամեծը (1866) Սիզիֆուսն է, որն ունի մոտ 8,2 կմ տրամագիծ։

Այս խմբի աստերոիդները պարբերականորեն հատում են Երկրի ուղեծիրը, հետևաբար հանդիսանում են վտանգավոր։ 1960-ականների վերջում Երկրից համեմատաբար մոտ էր անցնում Իկարուսը։ 1970-ականներին գիտնականները սկսեցին ավելի ակտիվորեն որոնել Ապոլոններ։ Մասնավորապես, այս խմբի մի քանի նոր աստերոիդներ հայտնաբերվեցին Էլեանոր Հելինի և Յուջին Շումեյկերի կողմից։

1998 թվականին, համատեղ ջանքերով ԱՄՆ Ռազմա-Օդային ուժերը, ՆԱՍԱ-ն և Մասսաչուսեթսյան տեխնոլոգիական ինստիտուտը ստեղծեցին ԼԻՆԵԱՐ ծրագիրը (անգլ.՝ LINEAR), որի նպատակն էր մերձերկրյա աստերոիդների որոնումը։ Նրանց մեծամասնությունը հանդիսանում են Ապոլոններ։ 2006 թվականին Երկրի մոտակայքում, 432 հազ. կմ հեռավորության վրա (սա մի փոքր մեծ է մինչև Լուսին ընկած հեռավորությունից), անցավ ԼԻՆԵԱՐ ծրագրի շրջանակներում հայտնաբերված Ապոլոններից մեկը՝ 2004 XP14:

2012 թվականի փետրվարի 25-ի տվյալներով հայտնի են 4662 Ապոլոններ[1]։

Ապոլոնների որոշ ներկայացուցիչներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապոլոնը հայտնաբերվել է 1932 թվականին, սակայն կորսվել է և կրկին հայտնաբերվել 1973 թվականին։ Այդ պատճառով նրա հերթական համարը ավելի մեծ է քան Ապոլոնների որոշ այլ ներկայացուցիչներինը, օրինակ՝ (1566) Իկարուսինը։

Անվանումը Մեծ կիսաառանցքը,
ա. մ.
Պերիհելի,
ա. մ.
Ապոհելի,
ա. մ.
Հայտնաբերվել է
(1566) Իկարուս (Icarus) 1,077 0,186 1,969 1949
(1620) Գեոգրաֆոս (Geographos) 1,245 0,827 1,663 1951
(1685) Տորո (Toro) 1,367 0,771 1,963 1948
(1862) Ապոլոն (Apollo) 1,470 0,646 2,293 1932
(1863) Անտինոս (Antinous) 2,259 0,888 3,630 1948
(1864) Դեդալոս (Daedalus) 1,461 0,563 2,359 1971
(1865) Կերբերոս (Cerberus) 1,080 0,576 1,584 1971
(1866) Սիզիֆուս (Sisyphus) 1,894 0,874 2,913 1972
(1981) Միդաս (Midas) 1,776 0,621 2,931 1973
(4660) Ներեուս (Nereus) 1,488 0,952 2,024 1982
(101955) 1999 RQ36 1,126 0,897 1,356 1999
2009 DD45 1,241 0,987 1,495 2009
(136617) 1994 CC 1,6387 0,9546 2,3234 1994
(6489) Գոլևկա 2,498 0,986 4,009 1994

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]