Աստերոիդների դաս P

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Աստերոիդների դաս P, աստերոիդների դաս է, որը ներառում է ցածր ալբեդո և հավասար կարմրավուն առանց կլանման գծերի սպեկտր ունեցող մարմիններ։ Այսպիսի աստերոիդները կարող են լինել հարուստ ածխածնով և սիլիկատներով, հնարավոր է նաև, ջրային սառույցի հավելումներով։ Այս դասի աստերոիդները գերակշռում են աստերոիդների գոտու արտաքին մասերում կամ նրա սահմաններից դուրս։

Դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տոլենի դասակարգումը առաջարկվել է 1984 թվականին Դևիդ Տոլենի կողմից, իր դոկտորական ատենախոսության հիման վրա, 110 աստերոիդների խմբի լայնաշերտ սպեկտրների և ալբեդոների չափումների հիման վրա։ Ի սկզբանե բոլոր աստերոիդները, որոնք ունեին անսովոր սպեկտրներ, և որոնք հնարավոր չէր դասակարգել S կամ C դասերին առանձնացնում էին առանձին U դասի մեջ։ Ավելի ուշ 1976 թվականին U դասի աստերոիդներից որոշները առանձնացրեցին երկաթյա աստերոիդների՝ M դասին[1]

Մոտ 1981 թվականին այն աստերոիդները, որոնք ունեին M դասի սպեկտրալ հատկանիշներ, սակայն ունեին ավելի ցածր ալբեդո առանձնացրին X դասի մեջ, որոնք հետագայում վերանվանվեցին DM դաս (մութ M) կամ PM (կեղծ M), մինչև, վերջապես, նրանք ստացան սեփական մշտական անվանումը, որպես դաս P (որտեղ P ցույց է տալիս «կեղծ-М», անգլերեն «pseudo» բառից)։

Հատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

P սպեկտրալ դասի աստերոիդները հանդիսանում են բավականին մութ մարմիններ 0, 02 - 0, 07 ալբեդոյով։ Նրանք ունեն ավելի կարմրավուն սպեկտր, քան S դասի աստերոիդները առանց կլանման գծերի։ Կարմրավուն գույնը կարող է պայմանավորված լինել օրգանական միացությունների առկայությամբ, որոնք կապված են կերոգենի հետ[2][3].

Հիմնական աստերոիդների գոտու ծայրամասերում, Արեգակից 2, 6 ա. մ.-ից հեռու գերակշռում են ցածր ալբեդոյով C, D և P դասերի աստերոիդներ։ Այս դասերի աստերոիդների մաքսիմալ խտությունը դիտարկվում է 4 ա. մ. հեռավորության վրա[4]: Այս դասի աստերոիդներին են պատկանում՝ (46) Հեստիան, (65) Կիբելեն, (76) Ֆրեյան, (87) Սիլվիան, (153) Հիլդան և (476) Հեդվիգը[5]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Tholen, D. J., Bell, J. F. (March 1987)։ «Evolution of Asteroid Taxonomy»։ Proceedings, 18th Lunar and Planetary Science Conference։ Houston, Texas։ էջեր 1008–1009։ Bibcode:1987LPI....18.1008T 
  2. De Pater, Imke; Lissauer, Jack Jonathan (2001)։ Planetary Sciences։ Cambridge University Press։ էջ 353։ ISBN 0521482194 
  3. Ehrenfreund, Pascale (2004)։ Astrobiology: Future Perspectives։ Springer Science & Business։ էջ 159։ ISBN 1402023049 
  4. Harry Y., McSween (1999)։ Meteorites and their parent planets։ Cambridge University Press։ էջ 101։ ISBN 0521587514 
  5. Hiroi, T. (March 15–19, 2004)։ What are the P-type Asteroids Made Of?։ League City, Texas։ Bibcode:2004LPI....35.1616H։ Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 17–ին