Jump to content

Ապաճնշումային հիվանդություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ապաճնշումային հիվանդություններ
Պատճառdecompression?
Վնասում էջրասուզակ
Բժշկական մասնագիտությունdiving medicine?

Ապաճնշումային հիվանդություններ, դեկոմպրեսիոն հիվանդություններ, առավել հաճախ առաջանում են ջրասույզների (խորջրյա սուզումների ժամանակ), օդաչուների, կեսոններում աշխատողների (կեսոնային հիվանդություն) օրգանիզմում՝ բարձր ճնշման վայրից շատ արագ ցածր ճնշման գոտի անցնելիս (դեկոմպրեսիա)։ Բարձր ճնշման գոտում արյունը և հյուսվածքները հագենում են ազոտով կամ հելիումով, որը շարունակվում է այնքան ժամանակ, մինչև շնչած օդում այդ գազերի ճնշումը հավասարվում է հյուսվածքներում եղած դրանց ճնշմանը։

Հյուսվածքների հագեցումն ազոտով մինչև 4 մթնոլորտ ճնշման դեպքում (բարձր ճնշում ստեղծելու կանոնները պահպանելով) օրգանիզմի վրա վնասակար ներգործություն չի ունենում։ Սակայն բարձր ճնշման վայրից ցածր ճնշման գոտի շատ արագ անցնելիս լուծված ավելցուկային ազոտը չի հասցնում թոքերի միջոցով արտազատվել, որի հետևանքով արյան և հյուսվածքների գազերը լուծված վիճակից անցնում են գազանման վիճակի՝ առաջացնելով պղպջակներ։

Ապաճնշումային հիվանդությունների անմիջական պատճառն արյունատար անոթների խցանումն է գազային պղպջակներով կամ վերջիններիս կողմից մոտակա հյուսվածքների ճնշումը։ Էական նշանակություն ունեն նաև ուղեկցող գործոնները, ծանր ֆիզիկական աշխատանքը, օրգանիզմի սառեցումը, վնասվածքները և այլն։

Հիվանդության ախտանշանները հիմնականում ի հայտ են գալիս բարձր ճնշման գոտուց դուրս գալու առաջին ժամվա ընթացքում, բայց հաճախ՝ նաև ավելի ուշ։ Հիվանդությունն արտահայտվում է մաշկի քորով, հոդերի ու մկանների ցավերով։ Ամենածանր կլինիկական ախտանշաններն առաջանում են գլխուղեղի, թոքերի և կենսական կարևոր մյուս օրգանների արյունատար անոթները գազային պղպջակներով խցանվելիս։

Գլխուղեղի անոթներն ախտահարվելիս նկատվում են գլխապտույտ, շշմածություն, փսխում, թուլություն, ուշագնացություն, երբեմն՝ կիսալուծանքներ և լուծանքներ, թոքերի անոթներն ախտահարվելիս՝ կրծքային ցավեր, ուժեղ հազ։

Կանխարգելում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանխարգելումը, բարձր ճնշումից ցածրին անցնելիս ճիշտ ռեժիմի պահպանում։

Բուժման առավել արդյունավետ մեթոդը ճնշման բարձրացումն է՝ հետագա դանդաղ իջեցումով (ռեկոմպրեսիա

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։