Աշոտ Սարկիսով
Աշոտ Սարկիսով ռուս.՝ Ашот Аракелович Сарки́сов | |
---|---|
Ծնվել է | հունվարի 30, 1924 |
Ծննդավայր | Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2022[1] (98 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Գերեզման | Տրոեկուրովյան գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարան և Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետ |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս, միջուկային ֆիզիկոս, ռազմական գործիչ և ճարտարագետ |
Աշխատավայր | Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարան |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Ռուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա |
Ashot Sarkisov Վիքիպահեստում |
Աշոտ Առաքելի Սարգիսով (ռուս.՝ Ашот Аракелович Сарки́сов, հունվարի 30, 1924, Տաշքենդ, Ղրղզական ինքնավար խորհրդային սոցիալիստական հանրապետություն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2022[1], Մոսկվա, Ռուսաստան), ռուսահայ խորհրդային ռազմածովային նավատորմի փոխծովակալ-ինժեներ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1968), պրոֆեսոր (1969), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1981), Երկրորդ համաշխարհային պատերազմի մասնակից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է հայ հոր և ռուս մոր ընտանիքում։ Ավարտել է սպայական կուրսեր (1943), Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) Ֆ․ Ձերժինսկու անվան բարձրագույն ռազմածովային ինժեներական ուսումնարանը (1950)։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, 85-րդ ծովային-հրաձգային բրիգադի կազմում, մարտնչել է Լենինգրադյան և Կարելական ռազմաճակատներում, եղել է ավտոմատավորների, ապա՝ հետախուզության ջոկատի հրամանատար, առանձին գումարտակի կապավոր սպա, ականանետային վաշտի հրամանատար։ 27 տարի աշխատել է որպես Սևաստոպոլի ռազմածովային ինժեներական ուսումնարանի պետ։ Ավելի քան 120 գիտական աշխատությունների, մի շարք դասագրքերի և գյուտերի հեղինակ է։ Գիտական ուսումնասիրությունները վերաբերում են նավաշինության ասպարեզում միջուկային էներգետիկայի կիրառմանը, նավային էներգատեղակայանքների հուսալիության բարձրացմանը։
Պարգևատրվել է Կարմիր աստղի 3, «Հայրենական պատերազմի» 2-րդ աստիճանի, «Պատվո նշան», Հայրենիքին ծառայության համար 3-րդ աստիճանի շքանշաններով։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 219)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աշոտ Սարկիսով» հոդվածին։ |
|
- Հունվարի 30 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Տաշքենդ քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 2022 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Տրոեկուրովյան գերեզմանատանը թաղվածներ
- Սանկտ Պետերբուրգի համալսարանի մաթեմատիկամեխանիկական ֆակուլտետի շրջանավարտներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Ռուսաստան)
- Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի շքանշանակիրներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Մարտական ծառայությունների համար» մեդալով պարգևատրվածներ
- Մոսկվայի 850-ամյակի հուշամեդալով պարգևատրվածներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամներ
- Ռուսահայ ճարտարագետներ
- Ռուսահայ ռազմական գործիչներ
- Ռուսահայ ֆիզիկոսներ
- Ռուսաստանի «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- Ռուսաստանի ԳԱ իսկական անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ