Jump to content

Աշոտ Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հակոբյան
Ծնվել էհուլիսի 16, 1975(1975-07-16)
ԾննդավայրՄայիսյան
Մահացել էապրիլի 20, 1994(1994-04-20) (18 տարեկան)
Մահվան վայրՀորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան

Աշոտ Վլադիմիրի Հակոբյան (հուլիսի 16, 1975(1975-07-16), Մայիսյան - ապրիլի 20, 1994(1994-04-20), Հորադիզ, Ֆիզուլիի շրջան, Ադրբեջան), հայ ազատամարտիկ Արմավիրի տարածաշրջանից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1975 թ.-ի հուլիսի 16-ին Արմավիրի շրջանի Մայիսյան գյուղում։ Հայրը՝ Վլադիմիր Հակոբյանը, ԼՂՄՀադրութի շրջանի Հին Թաղլար գյուղից է, մայրը՝ Արևհատ Սիմոնյանը, Մայիսյանից։ Ա. Հակոբյանը ավարտել է Մայիսյանի միջնակարգ դպրոցը, աշխատել տնտեսությունում։ 1993 թ. Աշոտ Հակոբյանը զորակոչվել է ծառայելու հայկական նորաստեղծ բանակում։ 1994 թ. հունվարին կամավոր մեկնել է Արցախ։ Կռվել է Զանգեզուրում, Հորադիզում։ 1994 թ. ապրիլի 20-ին Հորադիզի շրջակայքում ծավալված մարտերի ժամանակ Ա. Հակոբյանը քաջաբար զոհվել է։ Նա 19 տարեկան էր, ամուսնացած չէր [1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Ռ. Սահակյան, Գիրք վշտի և հպարտության