Աշխատանքի միջազգային բաժանում
Արտաքին տեսք
Աշխատանքի միջազգային բաժանում (ԱՄԲ).
- տարբերի երկրների մասնագիտացում որոշակի ապրանքների արտադրության ոլորտում, որոնց պատրաստման համար տվյալ երկրում առկա են արտադրության էժան գործոններ և նպատակահարմար պայմաններ՝ ի համեմատ այլ երկրների։ Նման մասնագիտացման դեպքում երկրների պահանջմունքները բավարարվում են սեփական արտադրությամբ, ինչպես նաև միջազգային առևտրի միջոցով։
- Համաշխարհային տնտեսության կազմակերպման ձև, որի դեպքում տարբեր երկրների ձեռնարկությունները մասնագիտանում են որոշակի ապրանքների արտադրության և ծառայությունների մատուցման մեջ՝ փոխանակելով վերջնական արտադրանքը։
ԱՄԲ զարգացման նախադրյալներ, աշխարհի երկրների միջև տնտեսական ռեսուրսների տարբերությունները։ ԱՄԲ հիմքում ընկած է աշխարհի երկրների առևտրային փոխանակությունը ապրանքներով, ծառայություններով և կապիտալով։ Երկրների կողմից ԱՄԲ կատարելու հիմնական պատճառը հասարակական պահանջմունքների աճի և այդ պահանջմունքները բավարարելու համար առկա սահմանափակ ռեսուրսների հակասությունն է։
Աշխատանքի միջազգային բաժանման մեջ ունեցած մասնակցության օգուտներն են.
- թույլ է տալիս կենտրոնացնել սեփական ջանքերը այն ապրնքների արտադրության մեջ, որոնց համար առկա են լավագույն պայմանները։
- թույլ է տալիս ընդլայնել այդ ապրանքների արտադրությունը այնպիսի մասշտաբների, որ կարելի լինի բավարարել ոչ միայն սեփական բնակչության, այլև համագործակցող երկրների բնակչությաան պահանջմունքները։
- թույլ է տալիս հրաժարվել այն ապրանքների արտադրությունից, որոնց համար երկիրը չունի արտադրության լավ պայմաններ և կարող է ապահովել դրանց օգտագործումը՝ ի հաշիվ ներմուծման։
ԱՄԲ ստեղծման և զարգացման գործոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երկրների բնաաշխարհագրական տարբերությունները,
- Գիտատեխնիկական առաջընթացը,
- Երկրների զարգացվածության տնտեսական և գիտատեխնիկական մակարդակների տարբերությունները,
- Երկրի արտաքին կապերի և կենցաղավարման ձևերն ու բնույթը,
- Վերազգային կորպորացիաների տնտեսական էքսպանսիան,
- Տարածաշրջանային տնտեսական ինտեգրացիայի գործընթացների զարգացումը։
ԱՄԲ ձևեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ընդհանուր ԱՄԲ, աշխատանքի բաժանում նյութական և ոչ նյութական արտադրության խոշոր ոլորտների միջև (արդյունաբերություն, տրանսպորտ, կապ և այլն)։ Ընդհանուր ԱՄԲ-ի հետ է կապված երկրների՝ ըստ մասնագիտացման բաժանումը՝ վերամշակող, արդյունահանող և գյուղատնտեսական արտադրություն ունեցող երկրներ։
- Մասնակի ԱՄԲ, աշխատանքի բաժանում խոշոր ոլորտների ներսում՝ ըստ ճյուղերի և ենթաճյուղերի (ծանր և թեթև արդյունաբերություն, անասնաբուծություն և հողագործություն և այլն)։ Այն կապված է առարկայական մասնագիտացման հետ։
- Եզակի ԱՄԲ, աշխատանքի բաժանում մեկ կազմակերպության, ձեռնարկության ներսում։ Այդ դեպքում որպես ձեռնարկություն ընդունվում է առավել լայն ընդգրկում ունեցող հասկացությունը՝ որպես վերջնական արտադրանքի ստեղծման պարբերաշրջան։
Եզակի և մասնակից ԱՄԲ-ն նշանակալի չափով իրագործվում են վերազգային կորպորացիաների շրջանակներում, որոնք գործում են միաժամանակ տարբեր երկրներում։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- UNIDO (1986) World industry: a statistical review, 1985, Industry and Development, 18: Fig. 1; UNIDO database