Անտոն Խիժնյակ
Անտոն Խիժնյակ ուկրաիներեն՝ Анто́н Фе́дорович Хижня́к | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1907 |
Ծննդավայր | Զաչեպիլովկա, Lebyazhye Volost, Konstantinogradsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | հոկտեմբերի 15, 1993[1] (85 տարեկան) |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա |
Կրթություն | Խարկովի Գ. Սկովորոդայի անվան ազգային մանկավարժական համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ |
Անտոն Խիժնյակ (ուկրաիներեն՝ Хижняк Антон Федорович, դեկտեմբերի 8, 1907, Զաչեպիլովկա, Lebyazhye Volost, Konstantinogradsky Uyezd, Պոլտավայի նահանգ, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 15, 1993[1]), ուկրաինացի խորհրդային գրող։
Պատմական և քաղաքագիտական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Ուկրաինայի քաղաքական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Իգոր Խիժնյակի հայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անտոն Խիժնյակը ծնվել է 1907 թվականին Խարկովի մարզի Զաչեպիլովկա գյուղում, գյուղացու ընտանիքում։ 1941 թվականին ավարտել է Խարկովի մանկավարժական ինստիտուտը։ Տպագրվել սկսել է 1927 թվականից։ Երկար տարիներ աշխատել է մամուլում, եղել է շրջանային և մարզային թերթերի խմբագիր, 1950-1961 թվականներին՝ «Լիտերատուրնա Ուկրաինա» թերթի գլխավոր խմբագիր։ Եղել է ԽՄԿԿ անդամ[2]։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին պատմվածքը՝ «Կապույտ արյունը», լույս է տեսել 1929 թվականին։ Նովելների, պատմվածքների, ակնարկների, վիպակների ժողովածուների հեղինակ է։
- «Լվովյան ատմվածքներ», 1948
- «Կյանքի գեղեցկությունը», 1962
- «Թամարա», 1959
- «Թոռնիկները կհարցնեն», 1963
- «Նեղոսի լեգենդը», 1965
- «Դանիլո Գալիցկի», 1951
- «Շվեդական տպավորություններ»
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Աշխատանքային կարմիր դրոշի» շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- «Նեղոսի լեգենդը» վիպակի համար Խիժնյակին շնորհվել է Գ. Ա. Նասերի անվան միջազգային մրցանակ, 1973
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Library of Congress Authorities — Library of Congress.
- ↑ Ուկրաինական պատմվածքներ, «Սովետական գրող» հրատարակչություն, Երևան, 1977
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Енциклопедія українознавства : Словникова частина : [в 11 т.] / Наукове товариство імені Шевченка ; гол. ред. проф., д-р Володимир Кубійович. - Париж ; Нью-Йорк : Молоде життя, 1955-1995.
- Письменники Радянської України: Біобібліографічний довідник / Упорядники Олег Килимник, Олександр Петровський. - К.: Радянський письменник, 1970.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դեկտեմբերի 8 ծնունդներ
- 1907 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Հոկտեմբերի 15 մահեր
- 1993 մահեր
- ԽՄԿԿ անդամներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- «Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կատարած անձնվեր աշխատանքի համար» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Ուկրաինացի գրողներ
- Խորհրդային գրողներ